Posted in Ընտրությամբ քերականություն

Պարը և շուրջպարը

Տեքստում հեղինակը պատմում է պարի և երաժշտության դերի մասին հայ ժողովրդի կյանքում։ Պարը հայերի համար եղել է ոչ միայն զվարճանք, այլ նաև մարդկանց միավորող ուժ։ Այն կատարվել է խմբով կամ շրջանով և արտահայտել է ուրախություն, համախմբվածություն ու ուժ։ Պարերը կապված են եղել տոնական, կրոնական և պատմական իրադարձությունների հետ։

Երաժշտությունը միշտ ուղեկցել է պարը և օգնել փոխանցել մարդկանց զգացումները։ Տեքստում նշվում է, որ երաժշտության հետ կապված շատ բառեր տարբեր լեզուներից են եկել՝ «մուսիկա», «music», «musique» և այլն, սակայն բոլորն էլ ունեն նույն իմաստը։ Սա ցույց է տալիս, որ երաժշտությունն ու պարը համամարդկային արվեստ են և կարևոր տեղ ունեն ժողովրդի մշակույթի մեջ։

Հեղինակը անդրադառնում է նաև օտար պարային բառերին՝ բացատրելով, որ նման հնչողություն ունեցող օտար բառերը տարբեր նշանակություններ ունեն, և դրանք պետք է ճիշտ հասկանալ։ Նա հիշեցնում է, որ եվրոպական մշակույթները՝ իտալական, ֆրանսիական, ռուսական, նույնպես ազդեցություն են թողել հայկական պարային արվեստի վրա։ Օրինակ՝ իտալերեն ballare՝ «պարել» բառից են առաջացել «բալետ», «բալ», «բալլադ» բառերը։

Posted in Քիմիա 9

Աղեր

Հարցեր.

Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղը այն նյութն է, որը առաջանում է, երբ թթուն և հիմքը փոխազդում են իրար ու չեզոքացնում են միմյանց։
Օրինակ՝
Թթու + հիմք = աղ + ջուր

Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:
Ամենօրյա հայտնի աղը կերակրի աղն է։
Քիմիական բանաձևը՝ NaCl (նատրիում քլորիդ)։
Դերը մարդու մարմնում՝ ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։
կարգավորում է ջրի փոխանակությունը,
օգնում է նյարդային ազդակների հաղորդմանը,
ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։

Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:
Չեզոք աղ
pH-ը չի փոխում։
Առաջանում է ուժեղ թթու + ուժեղ հիմքից։
Օրինակ՝ NaCl։

Թթու աղ
Լուծվելիս տալիս է թթվային միջավայր (pH < 7)։
Առաջանում է ուժեղ թթու + թույլ հիմք։
Օրինակ՝ AlCl₃, NH₄Cl։

Հիմնային աղ

Լուծվելիս տալիս է հիմնային միջավայր (pH > 7)։
Առաջանում է ուժեղ հիմք + թույլ թթու։
Օրինակ՝ Na₂CO₃, K₂CO₃։

Տարբերությունը պայմանավորված է նշված թթուների և հիմքերի ուժով։

Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ։
Հիդրոլիզի արդյունքում լուծույթի pH-ը կարող է փոխվել։

Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:
Բացի սննդից՝
Արդյունաբերություն — քլոր, սոդա, մետաղների ստացում, մաշկի մշակություն։
Շինարարություն — օրինակ՝ կալցիումի աղեր՝ ցեմենտում։
Գյուղատնտեսություն — պարարտանյութեր (նիտրատներ, ֆոսֆատներ, կալիումի աղեր)։


Posted in Իրավունք 9

Մարդու իրավունքների միջազգային օր

Դեկտեմբերի 8-12
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝«Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր»․
Անհրաժեշտ իրավական փաստաթղթեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Posted in Երկրաչափություն 9

Հատվող լարերի հատկությունը

1)Շրջանագծի հատողն իր արտաքին մասից մեծ է 2ամբ1/4 անգամ։ Հատողը նույն կետից տարված շոշափողից քանի՞ անգամ է մեծ։


2)Դիցուք՝ AB-ն շոշափող է, AD-ն՝ նույն շրջանագծի հատող, որի արտաքին մասը AC-ն է։ Որոշեք՝
ա) CD-ն, եթե AB = 2 սմ և AD = 4 սմ
1սմ
բ) AD-ն, եթե AC : CD = 4/5 և AB = 12 սմ
18սմ

3)Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20 սմ և 40 սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։

4)Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշեք շոշափողի երկարությունը, եթե նա հատողի արտաքին մասից 5 սմ–ով մեծ է, իսկ ներքին մասից` նույնքանով փոքր:

5)Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող՝ որոնց երկարություններն են 15 սմ և 25 սմ։ Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2 սմ–ով մեծ է մյուսից։
Արտաքին մասը 15 սմ հատողի համար՝ 5 սմ
Արտաքին մասը 25 սմ հատողի համար՝ 3 սմ

Posted in Գրականություն 9

Հայկական Գիրը՝ Մեր Ամրոցը և Զենքը

Մեր պատմության մեջ Մեսրոպ Մաշտոցը մի հերոս է, որը մեզ փրկեց տառերով։ Մինչև 405 թվականը հայերը հող ունեին, լեզու ունեին, բայց չունեին իրենց սեփական գիրը։ Դա նշանակում էր՝ չունեինք մեր պատմությունը գրելու, մեր աղոթքներն ասելու կամ օրենքները պահելու հնարավորություն։

Մաշտոցի մեծ առաքելությունը երեք բան էր. նախ՝ ստեղծել այնպիսի գրեր (այբուբեն), որոնք ճիշտ-ճիշտ սազում էին հայերենին, ապա՝ թարգմանել Աստվածաշունչը և, ամենակարևորը, բացել դպրոցներ ամբողջ Հայաստանում։ Այս դպրոցները դարձան մեր միության կենտրոնը։ Թեև մեր երկիրը քաղաքականապես բաժանված էր օտար տերությունների միջև, բոլոր հայերը սկսեցին սովորել նույն հայերեն տառերը։ Մաշտոցը հայերին հոգևորապես և մշակութապես վերամիավորեց։

Մեր ինքնությունը պահելու գործում գրի դերը հասկանալու համար պետք է հիշել Մամփրե պապին։ Մամփրեն, թեև մեծ տարիքում էր, սկսեց սովորել տառերը։ Նա ասում էր, որ տառերը զինվորներ են, իսկ դպրոցները՝ բերդեր։ Մաշտոցի տառերը դարձան մեր ամենաուժեղ զենքը։ Երբ թշնամիները փորձում էին մեզ ձուլել, մեր լեզուն ու մշակույթը փրկվեցին այդ զինվորների միջոցով։ Մենք կորցրեցինք թագավորներ, բայց չկորցրեցինք մեր գրերը։ Մամփրեն ասում էր. «Մամփրեն արքա է, իսկ սուրբ Մաշտոցի գրերն զինվորներ են»։ Սա նշանակում է, որ Մաշտոցը մեզ տվեց գանձը (տառերը), բայց հիմա յուրաքանչյուր հայ պետք է լինի արժանի «արքա» այդ զինվորների համար։ Մենք պետք է ճիշտ օգտագործենք մեր գիրը՝ հանուն ճշմարտության և Հայրենիքի։

Այսօր, հազարավոր տարիներ անց, Մաշտոցի գործը մնում է մեր գոյության հիմքը։ Նա մեզ տվեց այն գործիքը, որով ցրված հայությունը կարող է միշտ մնալ կապված իր արմատներին։ Մեր ինքնությունը ապրում է այս 36 զինվոր-տառերի մեջ։