Posted in Քիմիա 9

Աղեր

Հարցեր.

Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղը այն նյութն է, որը առաջանում է, երբ թթուն և հիմքը փոխազդում են իրար ու չեզոքացնում են միմյանց։
Օրինակ՝
Թթու + հիմք = աղ + ջուր

Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր: Ի՞նչն է դրա քիմիական բանաձևը, և ի՞նչ դեր ունի այն մարդու օրգանիզմում:
Ամենօրյա հայտնի աղը կերակրի աղն է։
Քիմիական բանաձևը՝ NaCl (նատրիում քլորիդ)։
Դերը մարդու մարմնում՝ ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։
կարգավորում է ջրի փոխանակությունը,
օգնում է նյարդային ազդակների հաղորդմանը,
ապահովում է մկանների նորմալ աշխատանքը։

Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև (օրինակներով): Ինչո՞վ է դա պայմանավորված:
Չեզոք աղ
pH-ը չի փոխում։
Առաջանում է ուժեղ թթու + ուժեղ հիմքից։
Օրինակ՝ NaCl։

Թթու աղ
Լուծվելիս տալիս է թթվային միջավայր (pH < 7)։
Առաջանում է ուժեղ թթու + թույլ հիմք։
Օրինակ՝ AlCl₃, NH₄Cl։

Հիմնային աղ

Լուծվելիս տալիս է հիմնային միջավայր (pH > 7)։
Առաջանում է ուժեղ հիմք + թույլ թթու։
Օրինակ՝ Na₂CO₃, K₂CO₃։

Տարբերությունը պայմանավորված է նշված թթուների և հիմքերի ուժով։

Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ։
Հիդրոլիզի արդյունքում լուծույթի pH-ը կարող է փոխվել։

Ներկայացրե՛ք աղերի կիրառման երեք տարբեր ոլորտ (բացի սննդից), օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն, կամ արդյունաբերություն:
Բացի սննդից՝
Արդյունաբերություն — քլոր, սոդա, մետաղների ստացում, մաշկի մշակություն։
Շինարարություն — օրինակ՝ կալցիումի աղեր՝ ցեմենտում։
Գյուղատնտեսություն — պարարտանյութեր (նիտրատներ, ֆոսֆատներ, կալիումի աղեր)։


Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն