Posted in Գրականություն 9

Կինը ազատության պայքարում

Ես կարծում եմ, որ կինը տարբեր ժամանակներում կարող է մեծ դեր ունենալ ազատության, ազգային ինքնության և պետության պահպանման համար։ Դա կարելի է տեսնել թե՛ մեր պատմության մեջ՝ Փառանձեմ թագուհու օրինակով, թե՛ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության մեջ։

Փառանձեմ թագուհին շատ ուժեղ և խիզախ կին էր։ Երբ նրա ամուսինը՝ Արշակ Բ-ի, ձերբակալվեց, նա չհանձնվեց և չվախեցավ։ Նա փորձեց պաշտպանել իր երկիրը և իր ժողովրդին։ Փառանձեմը ամրացավ Արտագերս ամրոցում, պահեց գանձարանը և պայքարեց թշնամու դեմ։ Նա նաև իր որդուն ուղարկեց Հռոմ, որպեսզի օգնություն խնդրի։ Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ կինը կարող է լինել առաջնորդ և հայրենիքի պաշտպան։

Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ աղջիկը նույնպես պայքարում է ազատության համար, բայց ոչ զենքով։ Նա իր երգով է արտահայտում իր ցավը, սերը հայրենիքի հանդեպ և ազատ ապրելու ցանկությունը։ Այդ աղջիկը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի ձայնը, որը ուզում է ազատ լինել։

Այս երկու օրինակներից ես հասկանում եմ, որ կինը կարող է պայքարել տարբեր ձևերով՝ երբեմն զենքով, երբեմն խոսքով, բայց միշտ հավատով ու ուժով։ Կինը կարող է պաշտպանել իր երկիրը, պահել ազգային արժեքները և ոգեշնչել ուրիշներին։

Այսպիսով, անկախ ժամանակից ու պայմաններից, կինը կարող է կարևոր դեր ունենալ ազատության և պետականության պահպանման պայքարում։ Փառանձեմ թագուհին և իտալացի աղջիկը դրա լավ օրինակներն են։

Posted in Գրականություն 9

Սուրբծննդյան նամակ

Ընթերցանության նյութ՝

Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր; 

«Մարդը միայնակ է այն ժամանակ, երբ ոչ մեկին չի սիրում…»
Մեկնաբանություն
Այս միտքը ցույց է տալիս, որ միայնակությունը կապված չէ մարդկանց քանակի հետ։ Եթե մարդը սիրում է, նրա սիրտը կապվում է ուրիշների հետ, և նա իրեն միայնակ չի զգում, նույնիսկ եթե ֆիզիկապես մենակ է։

«Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում…»
Մեկնաբանություն
Հեղինակը սերը համեմատում է ծաղկի հետ։ Երբ մարդը սիրում է, նա բարություն ու ջերմություն է տալիս ուրիշներին, ինչպես ծաղիկը՝ իր բույրը։ Այդպիսի մարդը երջանիկ է և հոգեպես հարուստ։

«Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն… Եվ երջանկությունը հենց սա է»։
Մեկնաբանություն
Այստեղ ասվում է, որ իրական երջանկությունը ինքնամոռաց սիրելու մեջ է։ Երբ մարդը ապրում է ուրիշների համար, մտածում է նրանց մասին, նա գտնում է կյանքի իմաստը։

«Ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում»։
Մեկնաբանություն
Մայրը բացատրում է, որ ճշմարիտ սերը հաշվարկ չի անում և փոխադարձություն չի պահանջում։ Եթե մարդը անընդհատ մտածում է՝ ինչ կստանա իր սիրուց, նշանակում է՝ սերը անկեղծ չէ։