1․Ճագարները արագավազ և հնարամիտ կենդանիներ են, ում սիրում են գրեթե բոլոր երեխաները:

2․ Նրանք ունեն շատ լավ զարգացած հոտառություն, լսողություն և տեսողություն և նրանց տեսահորիզոնը 360° է։
3․Ունեն չափազանց ամուր ետին վերջույթներ, որը թույլ է տալիս բավականին երկար ցատկել` մինչև 1մ բարձրություն և 3մ երկարություն։
4․Շատ նվիրված են միմյանց և սիրում են խմբով շրջել։ Միմյանց հետ հաղորդակցվում են ձայնային ազդակներով։
5․Վերջին 60 տարիների ընթացքում պահվել են տներում որպես ընտանի կենդանիներ։
6․Մարդկանց և կենդանիների հանդեպ ցուցաբերած ագրեսիվ պահվածքը նշանակում է, որ կենդանիները հոգեկան ապրումների մեջ են։
7․Պետք է պահվեն զույգերով, քանի որ ընկերակցությունն իրենց բարօրության բանալին է։
8․Վայրի և ընտանի ճագարների ամենասիրելի զբաղմունքը փորելն է։
9․Ձանձրանում են միևնույն միջավայրից։
10․Մարդկանց և կենդանիների հետ շփումն օգնում է հասունանալ։
Համարվում են առատության և վերածննդի խորհրդանիշը: