Posted in Uncategorized

Տնային աշխատանք

  1. Կարգային գումարելիների գումարը գրիր թվի  տեսքով:

    ա) 7 հազ.  + 3 հ.  + 3տ.  + 5մ. =7335
          8 * 10000  + 3 * 1000  +  2 * 10=83020
          200000 + 400  + 5=200405


բ )  60000  +  2000  +  50 + 5=62055
      4 * 100000  + 3 * 100  + 2 * 1=400302
      6 հազ.  + 3 հ.  + 8մ.  =6308
 

  •  Կազմիր արտահայտություն և պարզիր.
    ա) Որքանո՞վ կմեծանա 34581 թիվը, եթե նրա գրության հինգերորդ կարգում գրված թվանշանը փոխարինենք 8-ով: 80000-ով կմեծանա

    բ)  Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով : 4000-ով կփոքրանա

  • Զբոսաշրջիկները առաջին օրում անցան 20կմ ճանապարհ, որը 5 անգամ քիչ է երկրորդ օրվա անցած ճանապարհից: Որքա՞ն ճանապարհ են անցել զբոսաշրջիկները այդ երկու օրում:

I – 20 կմ
II – 5 անգամ շատ

                                                   Լուծում

5×20 = 100 կմ

100+20 = 120 կմ                                                           Պատ․՝120կմ

  • Հաշվիր.
    ա)  8592: 6=1432
    բ ) 5580:60=930
    գ ) 3320 * 7=23240
    դ) 308 * 40 = 12320
Posted in Uncategorized

Տնային առաչադրանք

  1. Թռչնօրս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմորոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցոր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:
  2. Հակաօդային, օազիս, որսօրդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստորե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջ, որս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:
Posted in Uncategorized

Տնային առաջադրանք

  • Գրիր այն թիվը, որը պարունակում է միայն՝


ա)1-ին կարգում՝ 7 կարգային միավոր, 5-րդ կարգում՝ 6 կարգային միավոր: 60007
բ )2-րդ կարգում՝ 8 կարգային միավոր, 4-րդ կարգում՝ 9 կարգային միավոր: 9080

  • Կազմիր արտահայտություն և գտիր՝

    ա) 6248-ից 250-ով փոքր թիվը,5998
    բ)  560-ից  70անգամ փոքր թիվը. 8
    գ)  6248  և  250 թվերի տարբերությունը, 5998
  • Հաշվիր.


ա)218×7=1526          բ)4205×4=16820            գ)3670×5 =18350          դ)562×700=368200

  •  Սոնան գնել է 8 տուփ կարագ, իսկ Աննան՝ 5 տուփ: Սոնան վճարել է 1800 դրամով ավելի, քան Աննան: Նրանցից յուրաքանչյուրը որքա՞ն է վճարել իր գնած կարագի համար:

Սոնա-8տուփ

Աննա-5տուՓ

Սոնա-1800  դրամով ավել Աննայից        

Յուրաքանչյուն-? Դրամ

                                                                    Լուծում

8-5 = 3

1800:3 = 600

8×600 = 4200

5×600 = 3000                                                                                Պատ․՝ 4200, 3000

Posted in Uncategorized

Աշուն — Տնային առաջադրանք

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում — Ես հասկանում եմ, որ նրանք ողջունում են աշնան գալուստը։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս։ Պատասխանդ հիմնավորի՛ր։ — «Ուր որ նայում ես, դեղին բոցեր են»։ Ինձ այս հատվածը դուր է գալիս, որովհետև գեղեցիկ տեսարան եմ պատկերացնում։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա։ — Բանաստեղծությունը աչքի է ընկնում համ գույնով, համ ձայնով ու համ էլ շարժումով։ Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է; Ուր որ նայում ես, դեղին բոցեր են; Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։