Posted in Uncategorized

Աշուն — Տնային առաջադրանք

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում — Ես հասկանում եմ, որ նրանք ողջունում են աշնան գալուստը։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս։ Պատասխանդ հիմնավորի՛ր։ — «Ուր որ նայում ես, դեղին բոցեր են»։ Ինձ այս հատվածը դուր է գալիս, որովհետև գեղեցիկ տեսարան եմ պատկերացնում։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա։ — Բանաստեղծությունը աչքի է ընկնում համ գույնով, համ ձայնով ու համ էլ շարժումով։ Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է; Ուր որ նայում ես, դեղին բոցեր են; Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն