- Պատասխանի տարբերակներում բերված կտորներից ո՞րը պետք է տեղադրել
խնդրում նշված երկու կտորների միջև
(տե՛ս նկարը), որպեսզի ստացված երկու
հավասարությունները լինեն ճիշտ: (A) (B) (C) (D) (E)
- Կարենը նայում է պատուհանից: Նա տեսնում է այգում ապրող
կենգուրուների ընդհանուր քանակի կեսը (տե՛ս նկարը): Քանի՞
կենգուրու է ապրում այդ այգում:
(A) 12 (B) 14 (C) 16 (D) 18 (E) 20
- Տիգրանն ունի երեք թափանցիկ թիթեղ: Դրանցից երկուսի վրա կան սև գույնով
ներկված վանդակներ, իսկ երրորդի վրա կան պատկերներ (տե՛ս նկարը): Տիգրանը
սև վանդակներով երկու թափանցիկ թիթեղները առանց պտտելու դնում է
պատկերներով թիթեղի վրա (տե՛ս նկարը): Դրանից հետո Տիգրանը տեսնում է ինը
պատկերներից միայն մեկը, իսկ
մյուս ութը չեն երևում սև
վանդակների տակ: Ո՞ր
պատկերն է տեսնում Տիգրանը:
(A) (B) (C) (D) (E)
- Ոտնահետքերի նկար 1-ը պտտեցին և ստացան նկար 2-ը: Ո՞ր ոտնահետքերն են
բացակայում նկար 2-ում:
(A) (B) (C) (D) (E)
- Ո՞ր թիվն է թաքնված պանդայի նկարի տակ:
(A) 16 (B) 18 (C) 20 (D) 24 (E) 28
- Աղյուսակում բերված են գումարման ճիշտ
պատասխանները: Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով վանդակում:
(A) 10 (B) 12 (C) 13 (D) 15 (E) 16
- Հասմիկի հայելին պատահաբար կոտրվել է և բաժանվել մի
քանի կտորի (տե՛ս նկարը): Այդ կտորներից քանի՞սն ունեն ճիշտ չորս
կողմ:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7
- Աջ նկարում պատկերված է վեց ուլունքից պատրաստված վզնոց:
Պատասխանի տարբերակներում բերված վզնոցներից ո՞րն է խնդրում
բերվածը:
(A) (B) (C) (D) (E)
- Խնդրում պատկերված է Անահիտի տունը դիմացից: Հետևի կողմից նրա
տունն ունի երեք պատուհան և ոչ մի դուռ: Պատասխանի
տարբերակներից որո՞ւմ է բերված Անահիտի տունը հետևի կողմից:
(A) (B) (C) (D) (E)
- Տրված է : Պատասխանի տարբերակներից ո՞րն է
ճիշտ:
(A) (B) (C) (D) (E)
- Փուչիկները վաճառվում են փաթեթներով, որոնք պարունակում են 5-ական,
10-ական և 25-ական փուչիկ: Ամենաքիչը քանի՞ փաթեթ պետք է գնի Մարինեն, եթե
նա ուզում է գնել ճիշտ 70 փուչիկ:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7 - Բաբկենը թղթի քառակուսի կտորը ծալեց երկու անգամ, հետո ծալված
թղթի վրա մեկ փոքր անցք բացեց: Երբ նա բացեց թուղթը, տեսավ
նկարում բերված պատկերը: Ինչպե՞ս էր Բաբկենը ծալել թղթի
քառակուսի կտորը: (A) (B) (C) (D) (E)
- Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու
համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19-
ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց
թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ:
Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5 - 4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է
տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն
աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն
ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը:
(A) 11 (B) 12 (C) 13 (D) 14 (E) 15
15. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5
ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10
և 45 րոպե:
Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5
ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի
վրայից, երբ այն արդեն պատրաստ է:
(A) 60 րոպե (B) 70 րոպե (C) 75 րոպե (D) 80 րոպե (E) 85 րոպե
- Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում:
(A) 14 (B) 13 (C) 12 (D) 11 (E) 10
- Նկար 1-ում բերված է շինարարական աղյուսների մի
խումբ: Այդ խմբին վերևից նայելիս կարելի է տեսնել
նկար 2-ում բերված պատկերը, որտեղ վանդակներում
գրված թվերը ցույց են տալիս տվյալ վանդակում իրար
վրա դրված աղյուսների քանակը: Թանաքի երկու
կաթիլ ընկել է նկար 2-
ի պատկերի վրա: Որքա՞ն է
թանաքի հետքերի տակի թվերի գումարը:
(A) 3 (B) 4 (C) 5 (D) 6 (E) 7 - Որքա՞ն է գնացքի երկարությունը:
(A) 55
մ (B) 115
մ (C) 170
մ (D) 220
մ (E) 230