Բառարանագրությունը բառարաններ կազմելու սկզբունքների և եղանակների մշակումն է, դրանց գործնական կիրառումն է: Յուրաքանչյուր բառարանագիր ինքն է որոշում, թե իր կազմելիք բառարանում ինչ բառեր պիտի ընդրկվեն, դրանք ինչպես պիտի դասավորվեն՝ այբբենական կարգով, փնջերով, թեմատիկայով: Հայ բառարանները սկզբնավորվել են 5-րդ դարում, որոնք ձեռագիր մատյաններին կից բառացանկեր էին: 17-րդ դարից սկիզբ է առնում հայերեն բառարանների տպագրությունը: Հայերեն բառարանները լույս են տեսել Վենետիկում, Կ. Պոլսում, Մոսկվայում, Թիֆլիսում: 20-րդ դարից բառարանագրության գլխավոր կենտրոն դարձավ Երևանը:
Բառարանների տեսակները
Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: «Հայկական սովետական հանրագիտարան» (12հատոր), «Հայկական հանրագիտարան», «Հրաչյա Աճառյան. Հայոց անձնանունների բառարան» (5 հատոր), «Ի՞նչ է, ո՞վ է» (4 հատոր), «Ոսկեփորիկ» (3 հատոր), «Դպրոցական մեծ հանրագիտարան» (4հատոր):
Մասնավոր հանրագիտարանները վերաբերում են գիտության, տնտեսության որևէ ճյուղի: «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», «Հայաստանի բնաշխարհը», «Հայկական հարց», «Հայ սփյուռք», «Քրիստոնյա Հայաստան», «Հայաստանի հրաշալիքները»:
Լեզվաբանական բառարանները լինում են՝
Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:
Դարձվածաբանական բառարաններ՝ «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (Սուքիասյան), «Դարձվածաբանական դպրոցական բառարան» (Պետրոս Պեդիրյան), «Հայերենի թևավոր խոսքեր» (Պետրոս Պեդիրյան):
Ուղղագրական բառարաններ՝ «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան» (Հովհաննես Բարսեղյան), «Մեծատա՞ռ, թե՞ փոքրատառ» (Դավիթ Գյուրջինյան), «Բառերի գծիկով, անջատ գրություն» (Դավիթ Գյուրջինյան):
Թարգմանական բառարանները լինում են երկլեզվյա, եռալեզվյա՝ «Հայ-ռուսերեն», «Հայ-անգլերեն»:
Կան նաև հոմանիշների, հականիշների, համանունների բառարաններ՝«Ստուգաբանական բառարան» (Աճառյան):
Ինչպեսօգտվել հայերեն օնլայն բառարանից
Վերևում կա մի տեղ, որտեղ գրված է փնտրվող բառը, պետք է սեխմել այդտեղ և գրել պետքական բառը:
Տակիս կեբերեն բաժիններ, որտեղ դուք նա դե կգտնեք բացատրությունը, հոմանիշները, հականիշները, ռուսերեն թարգմանությունը, անգլերեն թարգմանույթունը և այդ բառի հետ կապված դարձվածքներ: