Posted in Մայրենի 6

Հարավային կողմն աշխարհիՊտղաբերում թող ըլլա…

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս- Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը, կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ, գյուղակ-Փոքրիկ գյուղ, բերրիություն-Բերրի լինելը, ցող-Բարակ մանր անձրև, արածանին, օրհներգություն- Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր, գերանդի-Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար, ամբար-Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան-Հացահատիկներ՝ ալյուր ևն պահելու շենք՝ շինություն, պահեստ, ամբար, բերկրություն-Բերկրելը, հորդել- [չեզոք բայ] Հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել։

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը-որ խաղաղություն լինի ։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր)-Ես ոչինչ չեմ փոխի, ինձ շատե դուր եկել:

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։