Posted in Uncategorized

ENgish

Jack was a young sailor. He lived in England, but he was often away with his

ship.

One summer he came back from a long voyage and found new neighbors

near his mother’s house. They had a pretty daughter, and Jack soon loved her

very much.

He said to her, ‘My next voyage will begin in a few days’ time, Gloria. I love

you, and I’ll marry you when I come back. I’ll think about you all the time, and

I’ll write to you and send you a present from every port.’

Jack’s first port was Freetown in Africa, and he sent Gloria a parrot from

there. It spoke five languages.

When Jack’s ship reached Australia, there was a letter from Gloria. It said,

‘Thank you for the parrot, Jack. It tasted much better than a chicken.’

A. Answer these questions.
1. Why did Jack make long voyages?’

Because he is sailor
2. Where did Gloria live?

In England.
3. Why did Jack think about Gloria all the time?

Because he want merry whit her.
4. Where did Jack send Gloria the parrot from?

From Africa.
5. Where did Jack get Gloria’s letter about the parrot?

In Australia.
6. What did Gloria do to the parrot?

She eat the parrot.
B. Which words in the story on page 4 mean the opposite of:
1. short 4. old 7. worse
2. last 3. little
3. ugly 6.wine

Long, new, first, pretty
C. Write this story. Put one word in each empty place. You will find all
the correct words in the story on page 4.
Freetown is a port in West Africa. Jack and another sailor from his ship
went into a shop there and saw a beautiful bird. It was a red and grey parrot and
it spoke ‘Hullo,’ to them. Jack said to his friend, ‘I’m going sent it to Gloria.
She’s the daughter of my mother’s neighbors It will be a nice present for her,’ Then
Jack and his friend came a restaurant and ate chicken and fried potatoes there.
They was very good.

Posted in Մայրենի 6

Ձ, Ծ, Ց-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արձակուրդ

Այս տարի ամառային արձակուրդները անցան շատ հետաքրքիր և պատմական վայրերում:

Օձ

Ամենաերկար օձը աշխարհում դա անակոնդնան է:

Բարձր

Աշխահի ամենաբարձր շենքը գտնվում է Դուբայում:

Փորձ

Ես ունեմ մի գիրք որի մեջ տարբեր փորձեր կան:

Դեղձ

Դեզձը իմ ամենասիրելի մրգերից մեկն է:

Բարձ

Կան այնպիսի բարձեր, որ պատրաստում են բամբուկից:

Արձակ

Հովհաննես Թումանյանը գրել է շատ արձակներ:

Դերձակ

Ես կարդացել եմ «Քաջ դերձակը» հեքիաթը և այն ինձ դուր է եկել:

Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լեզուն ամենակարևոր բանն է ազգի համար: Լեզվի օգնությաբ ենք մենք շփվում, խոսում, գրում, կարդում: Եթե մենք չունենաինք լեզու, չէինք ունենա նաև երկիր: Մենք մեր մայրենի լեզվով ենք սովորում դպրոցի բոլոր առարկաները: Եթե նույնիսկ լինենք ուրիշ երկրում չպետք է մոռանանք մեր մայրենի լեզուն: Մայրենի լեզուն շա՜տ երկար դարեր եղել է և պահպանվել, կպահպանվի նաև դարեր շարունակ:

Posted in Մայրենի 6

Գ, Կ, Ք-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգնել

Ընկերներին պետք է միշտ օգնել:

Անօգուտ

Նա միայն անօգուտ բառեր էր ասում:

Գրիգոր

Գրիգոր Լուսավորիչը առջին կաթողիկոսն է:

Շոգենավ

Շոգենավով լողալը ընտիր ստացվեց:

Հոգի

Առաջ մարդիկ մտածում էին որ մահացածների հոգիները վերածվում էին թռչյունների:

Երգել

Երբ բոլորը հավաքվեցին  Մարմարյա սրահում սկսեցին երգել:

Նորոգել

Էջմիածնի մայր տաճարը նորոգել՝ նոր-նոր էին դարձրել:

Անկարգ

Բակի երեխաները անկարգ էին իրենց պահում:

Posted in Մայրենի 6

Բ, Պ, Փ-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Համբույր

Մայրիկը նրան համբուրեց և ճանապարհեց:

Աղբ

Որոշ մարդիկ աղբը նետում են գետնին:

Սուրբ

Սուրբ ծնունդը շատ լավ տոն է:

Աղբյուր

Աղբյուրի ջուրը պաղ է:

Խաբել

Նա բոլորին խաբում էր:

Նուրբ

Այս գորգը շատ նուրբ թելերից է գործված:

Նրբերշիկ

Այսօրվա տապակած նրբերշիկը շատ լավն էր:

Ուրբաթ

Ուրբաթ օրը իմ ամենասիրելի օրն է շաբաթվա մեջ:

Posted in Մայրենի 6

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Այսօր մենք մայրենիի ժամին անցկացրել ենք ընթերցանության օր և քննարկել ենք մեր կարդացած գրքերը:

Ես կարդում էի Երազիկ Գրիգորյանի «Կախարդին+ագռավ» գիրքը:

Սյուժե՝

Կախարդ պառավի ու նրա գործընկեր ագռավի մասին ամբողջ աշխարհը միայն վատն է խոսում։ Նույնիսկ իրե՛նք իրենց մասին մի լավ բան ասել չեն կարող։ Բայց այս գիրքը կարդալիս կծիծաղեք նրանց վրա, երբեմն կխղճաք ու ի վերջո կսիրեք նրանց։ Եվ խոստովանենք՝ վաղուց ժամանակն է իմանալու, թե այս երկուսը կախարդպառավություն ու ագռավություն անելուց բացի ինչով են զբաղվում։

Ինձ դուր է եկել այս գիրքը, որովհետև այն ծիծաղելի է և հետաքրքիր:

Posted in Մայրենի 6

ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

Տունը գլխին փուլ գալ

Առևտրականը բարակցավ և ասաց թող տունը ձեր գլխին փուլ գա:

Ջուրը ծեծել

Նա ամբողջ օրը ջուր էր ծեծում և ոչինչ չէր անում:

Գլուխ տանելԱրտուշը բոլորի գլուխը տարավ այսօր առավոտյան:

Գլուխը դատարկ

-Այդ տղայի գլուխը ամբողջությամբ դատարկ է-ասաց Արամը:

Ջրի գին

Շատ զարմանալի է, որ այս իրը շատ լավն ու օգտակար է, բայց ջրի գին ունի:

Ծանր ու թեթև անել

Նա ամեն րոպե գլխի մեջ ծանր ու թեթև էր անում:

Ջրի խաբար

Գարիկը հասկացավ, որ իրեն ջրի խաբարներ են պատմում:

Ջրի տարած

Բոլորը կարծում են, որ նա ջրի տարած երեխա է:

Էշի ականջի մեջ քնած

Նա այնքան անտեղյակ է ամեն ինչից, կարծես էշի ականջում քնած լինի:

Posted in Մայրենի 6

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ

Կոմիտասի գրած երգերից իմ ամենասիրելին դա լորիկն է: Ես ամենաշատը սիրում այս երգը, որովհետև այն ուրախ է և գեղեցիկ երաժշտություն ունի:

Բառերը՝

Առավոտից փչեց հով,

Արտը ծփաց, դարձավ ծով,

Արտի միջից թռավ լոր,

Թռավ ընկավ, սար ու ձոր:

Այ լորիկ, ջան լորիկ,

Կլորիկ ու գնդլիկ:

Լորիկ, լորիկ էս տարի,

Արտս ցանել եմ գարի,

Ուր որ գնաս, շուտ արի,

Արտիս միջին ծվարի:

Այ լորիկ, ջան լորիկ,

Կլորիկ ու գնդլիկ:

Posted in Մայրենի 6

ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:

Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:

Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։

Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։

Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը`   փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։

Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։

Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։

Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Աղբյուր

Կոմիտասի մասին հետաքրքիր փաստեր

1. Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։
2. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը
3. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:
4. Խոսում էր Հայաստանի տարբեր բարբառներով:
5. Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի:
6. Մտերիմ էր իր աշակերտների հետ. չէր խուսափում անգամ նրանց հետ կատակելուց: Սակայն դասերին ու փորձերի ժամանակ խիստ էր ու պահանջկոտ:
7. Իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես, և ինքն էլ մողեսի տեսքով կրծքազարդ ուներ:
8.Կոմիտասի տանը խոսում էին միայն թուրքերեն։
9. Անչափ գեղեցիկ ձեռագիր ուներ:
10. Սիրում էր նարդի խաղալ ուժեղ խաղացողների հետ: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում ու գնում վազվզելու երեխաների հետ:
11. Սիրում էր ժամանակակից իրեր. ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար:
12. Տաղանդավոր պարող էր: Պարում էր տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
13. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:
14. Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
15. Դեթրոյթում հայ մի կին բանկում նստած սպասելիս է լինում, միջին տարիքի սևամորթ մի կին է գալիս փոքր տղայի հետ, կողքին նստում, ու էս հայը հա լսում է, թե ոնց է սևամորթը պարբերաբար սաստում տղային՝ կանչելով.
– Գըմայդաս, Գըմայդաս, թե բա՝ come here, ում հետ եմ, այ տղա, Գըմայդաս:
Կինը հետաքրքրվում է, թե բա՝ կներեք, ի՞նչ է Ձեր տղայի անունը: Սևամորթը, թե բա՝ Գըմայդաս: Հայ կինն ասում է. «Վայ, ինչ հետաքրքիր է: Գիտե՞ք, մենք մի կոմպոզիտոր ունենք, անունը՝ Կոմիտաս»: Սև կինն էլ, թե բա՝ մեր Գըմայդասն էլ է շատ հայտնի սևամորթ կոմպոզիտոր, ասեմ ավելին՝ մերն էնքան հայտնի է, որ մերի արձանը Դաունթաունում է դրած:
Վերջում պարզվում է, որ Դաունթաունում մե՛ր Կոմիտասի արձանն է դրած, պարզապես բրոնզից, հետևապես՝ սեփ-սև:

Աղբյուրը

Կոմիտասի ստեղծագործություններից