Posted in Մայրենի 6

ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Ածականները ցույց են տալիս ինչպիսություն և որպիսություն: Ածականները լինում են՝ հարաբերական և որակական: Հարաբերկան ածականները ունենում են համեմատության աստիճաններ՝ դրական-լավ, բաղդատական-ավելի լավ, գերադրական-ամենալավ կամ լավագույն:

Հարաբերական ածականներ

ամենահավես,ամենագեղեցիկ, լավագույն

Տրնդեզը ամենահավես, ամենագեղեցիկ և լավագույն տոներից է:

Որակական ածականներ

ուսուցողական, պատմական, հետաքրքիր

Թանգարաններում միշտ հետաքրքիր, պատմական և ուսուցողական է:

Posted in Մայրենի 6

ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Պարզ բառ սեղան

Սեղանին դրված է Հյաստանի տոնական ուտեստը:

Ածանցավոր բառ ծիտիկ

Ծիտիկը ապրում էր մեծ այգում:

Բարդ բառ մայրաքաղաք

Ես շատ եմ սիրում մեր մայրաքաղաք Երևանը:

ջուր-տուր-հուր-լուր-սուր-մուր-զուր-Կուր-կար-լար-սար-վար-վայ-վույ-վուշ-փուշ-Բուշ-ղուշ-հուշ:

Posted in Մայրենի 6

գոյական անուն

Համակարգիչ, սեղան, աթոռ 

Լևոնը նստել է սեղանի ետևում՝ աթոռին և համակարգիչով դաս է անում:

Ալեն, Սևան, Գեղարքունիք

Ալենը գնացել է Գեղարքունիքի մարզ և լողում է Սևան լճում: 

Posted in Մայրենի 6

ՀՈՄԱՆԻՇ, ՀԱԿԱՆԻՇ, ՀԱՄԱՆՈՒՆ, ՀԱՐԱՆՈՒՆ

Հոմանիշներ

Մազ-ծամ

շուտ-վաղ

շատ-առատ

Շատ վաղուց էր այն ժամանակը, երբ ես հասկացա, որ ջութակի լարերը ձիու առատ ծամերից են պատրաստում:

Հականիշներ

ցտեսություն-բարև

չար-բարի

Վատ-լավ

Բարև, այսօր լավ և բարի օր է, բայց, քանի որ ուշ է, ես գնում եմ տուն, ցտեսություն:

Հարանուններ

Ջուր-տուր

վառ-ծառ

սուր-լուր

Մարիա, խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր տուր, շատ եմ հոգնել և ծարավել:

Համանուններ

Մարտ-մարտ

տոն-տոն

գլուխ-գլուխ

Մարտ ամիս է և մարտը սկսվել է:

Posted in Մայրենի 6

Իմ գիրքը

Եթե ես լինենի գրող կգրեի գիրք, որի անունը կլիներ` «Բուրգերում փակվածները»:

Սյուժե` մի ամառային օր հինգ ընկերներ գնացին Եգիպտոս և անսպասելի ընկան բուրգի մեջ: Այնտեղ կային լաբիրինթոսներ։ Նրանք հերթով մտան այնտեղ, դրանցից մեկի մեջ ելքն էր: Եվ այստեղից սկսեցին արկածները:

Կազմի վրա նկարված կլինեին հինգ ընկերները և բուրգը: Ահա այսքանը:

Posted in Մայրենի 6, Uncategorized

ԻՆՉ ԺԱՆՐԵՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Hovhannes_Toumanian

Հովհաննես Թումանյանը ստեղծագործել է այս ժանրերով՝  նամականի, երկ, քառյակներ, բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, պատմվածքներ, բալլադներ, թարգմանություններ:

Նամականի

Հովհաննես Թումանյանի նամակներ, օրինակ՝

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին:

Հովհաննես Թումանյանի նամակը կնոջը:

Հովհաննես Թումանյանի նամակը Ղազարոս Աղայանին:

Հովհաննես Թումանյանի նամակը   Փիլիպոս Վարդազանյանին և այլ

Երկ

Հովհաննես Թումանյանի երկեր, օրինակ՝

Դեպի Հայրենիք

Խրախուսողները

Սուրեն

Գանգատ և այլ

Քառյակներ

Հովհաննես Թումանյանի քառյակներ, օրինակ՝

Հիմի բացե՜լ են հանդես

Աշնան ամպին ու զամպին

Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր և այլ

Բանաստեղծություններ

Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ, օրինակ՝

Երկինքը

Բաղեղը

Սոսին տակ

Կապույտ աղջիկը և այլ

Հեքիաթներ

Հովհաննես Թումանյանի հեքիաթներ, օրինակ՝

Կռնատ աղջիկը

Եդեմական ծաղիկը

Քեֆ անողին քեֆ չի պակասիլ

Ոսկու կարասը և այլ

Պոեմներ

Հովհաննես Թումանյանի պոեմներ, օրինակ՝

Անուշ

Ալեք

Թմբկաբերդի առումը

Դեպի անհունը և այլ

Պատմվածքներ

Հովհաննես Թումանյանի պատմվածքներ, օրինակ՝

Գիքորը

Քաջերի կյանքից

Մայրը

Ահմադը և այլ

Բալլադ

Հովհաննես Թումանյանի բալլադներ, օրինակ՝

Ծաղիկների երգը

Պողոս-Պետրոս

Հսկան

Աղավնու վանքը և այլ

Թարգմանություններ

Հովհաննես Թումանյանի թարգմանություններ, օրինակ՝

Բարոն Մյունհաուզենի արկածները

Պառավ ձին

Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը

Արծիվը և այլ

Posted in Մայրենի 6, Uncategorized

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՌՅԱԿՆԵՐ

Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծըղրիդներ,
Ո՞վ է լըսում հիմի ձեզ:

Աշնան ամպին ու զամպին,
Մոլոր նըստած իր ճըմբին,
Լոռու հանդում` մի արտուտ
Նայում է միշտ իմ ճամփին:

Կորցըրել եմ, ո՞ւր գըտնեմ,
Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,
Ման եմ գալի էս մըթնում
Քեզ մոտ գալու դուռ գըտնեմ։

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գընացին, ճամփաներ։

Posted in Մայրենի 6

մայրենի

Գրությամբ տարբեր արտահայտած իմատով գրեթե նույն իմաստ արտահայտող բառերը կոչվում են հոմանիշ բառեր:

Մազ, ծամ, վարս, գես, հեր, գիսակ

Սիրուն, գեղեցիկ, դուրեկան, լավ, հաճելի, ընտիր, չքնաղ, սիրունիկ

Չար, վատ, գեշ, տգեղ, նենգ, դաժան, անպիտան, վնասակար

Իմաստով իրար հակառակ բառերը կոչվում են հականիշ բառեր:

Սիրուն-գեշ, տգեղ, վատ,

Համանուն բառեր են գրությաբ նույն արտահայտությամբ տարբեր բառերը:

Կետ-կետ

Գլուխ-գլուխ-գլուխ

Մատ-մատ

Պատ-պատ

Քաղել-քաղել

Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր են:

հրավեր-հրավերք

ցուցում-ցուցմունք

զգացում-զգացմունք
այգաբաց-այգեբաց

խոստովանել-խոստանալ

պաշտպանել-պահպանել

ծաղիկ-ցողիկ

գերան-կերան

աղեղ-ահեղ

հառաչել-շառաչել

Posted in Մաթեմատիկա և Երևակայություն

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՆ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է

Հոդված 20.Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 21.Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22.Սովորողների առողջության պահպանումը

1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 23.Սովորողների խրախուսումը

1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

  1. Ո՞ր իրավունքներին ու պարտականություններին էի ծանոթ: Ծանոթ էի բոլորին բացի սովորողների խրախուսումից
  2. Որո՞նք ճանաչեցի: Սովորողների խրախուսումը
  3. Ի՞նչ նոր բան սովորեցի կարդալով օրենքները: Որ ես կարողանամ պաշտպանել իմ իրավունքը առանց դիմացինի իրավունքը խախտելու:
  4. Արդյո՞ք դա կազդի իմ վարքագծի և կրթության նկատմամբ վերաբերմուննքի վրա։ Այո
Հոդված 27.Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Posted in Մաթեմատիկա 6

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրիր համեմատություն:

9-ի հարաբերությունը 90-ին հավասար է 2- հարաբերությանը 20-ին:

9/90=1/10

2/20=1/10

Նշիր այն հարաբերությունները, որոնք 11:5 հարաբերության հետ կազմում են ճիշտ համեմատություն:

11:6

110:50

66:30

66:5

Նշիր ճիշտ համեմատության կազմած հավասարությանները:

30:12=10:3

10:4=100:40

30:12=100:40

30:12=10:4

10:3=100:40

Պարզիր, թե արդյո՞ք 6/6=48/24 հավասարությունը կազմում է ճիշտ համեմատություն:

Պատ.՝ այս հավասարությունը համեմատություն է:

Նշիր m/x=c/d համեմատության երզրային անդամները:

d

x

c

m

Հաշվիր փոփոխականի արժեքը:

3/5=30/r

Պատ.՝ r=50

Գտիր համեմատության անհայտ անդամը

1/6=a/54

Պատ.՝a=9

Արդյո՞ք ճիշտ է համեմատությունը՝

20:4=31:6

Պատ.՝ ոչ քանի որ 4×31 հավասար չէ 20×6:

Գտիր անհայտը:

d:7/8=2/11:14/11

d=1/8

k/b=c/g համեմատությանանդամների տեղերը փոխելով՝ կազմիր նոր համեմատություններ:

Ընտրիր ճիշտ տարբերակները

k/c=b/g

g/b=c/k

g/c=k/b

k/c=g/b

g/b=k/c

g/c=b/k

Գտիր անհայտ թիվը:

5:u=2ամբ.2/3:1ամբ.3/5

Պատ.՝ u=5

Տրած են երեք բնական թվեր՝3,15 և 6

Ընտրիր ևս մեկ բնական թիվ այնպիսին, որ չորս թվերով հնարավոր լինի կազմել համեմատություն:

Պատ.՝30