Posted in Մայրենի 6

ՄԱՅՐԵՆԻԻ ՖԼԵՇՄՈԲ

Բառքամոցի․․․«Պտղաբերում» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, բառեր կազմի՛ր։

պտուղ, տղա, մուր, մաղ, բեր, բաղ, պուտ, պուտեր, ում, աղա, պար, պաղ, բեղ, աղբ, տաղ

Բառերը քանդվել են, վերականգնի՛ր․

Մա, տե, րե, աշ, նա, բեր, ռախ, քա, հա, լա, պատ, վա, թափ, նա, մուտ, վաք

տերևաթափ, բերքահավաք, աշնանամուտ, մառախլապատ

Ամեն անգամ մեկ տառ փոխի’ր և հինգ քայլից  «տատ» բառից ստացի՛ր «լուր»։

տատ-տար-չար-լար-լուր

Գտի՛ր սխալ գրված բառերը (յուրաքանչյուր շարքում՝ երկու բառ)․

Ա) Երգել, հաքնել, դաստիրակել, հոգնել, խաբել

Բ) Ընթրիք, արդուն, հարթ, արթար, խնդիր

հաքնել, դաստիրակել, արդուն, արթար

Լրացրո՛ւ բառաշարքը (3-4 բառ)։ Պարզի՛ր, թե ինչ է նշանակում «ակն» արմատը։

Ակնոց, ակնթարթ ․․․

ակնաբուժ, ակնառու, ակնածանք

Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է։ Գտի՛ր այդ բառերը։

Ա) Մարդկային, խմբային, հարավային, տղային, աշնանային

Բ) հայրիկ, մկնիկ, դստրիկ, մատիկ, մարդիկ

տղային, մարդիկ

Աշնանային երկու քառատողերը խառնվել են, փորձի՛ր վերակագնել․

Աշնանամուտի ջրերը բարակ,
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Նորից մասուր են բերում սարերից, Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ,
Ալ-կարմիր հուր են բերում սարերից,
Չէ, երևի ձյուն է գալու,

Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշնանամուտի ջրերը բարակ,
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Գտի՛ր և կողք կողքի գրի՛ր հոմանիշ առած-ասացվածքները։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա: Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։ Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա: Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։ Մարմանդ գետից վախեցիր։

Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա: Էշ մի սատկիր, գարուն կգա, յոնջա կուտես։

Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա:Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Քաչալ գլխին՝ ոսկե սանր։ Մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ ետևից է քարշ տալիս։

Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։ Մարմանդ գետից վախեցիր։

Հատվածը գրաբարից աշխարհաբար փոխադրի՛ր․

Ի սկզբանէ արար Աստուած զերկին ու զերկիր: Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ. եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջրոց: Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է:

Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձև ու անկազմ էր.խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց՝Եղիցի լույս: Եվ լույս եղավ և Աստված տեսավ որ լույսը բարի է:

Ստեղծագործի՛ր «Նորից աշուն է» վերնագրով․․

Նորից եկել է աշուն,
Շատ գեղեցիկ ու նախշուն,
Իր գույներով շլացնող,
Միշտ բոլորին հիացնող:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն