Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՊԱՏԱՀՈՒՅԹԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄԱԹԵՄԱՏԻԿԱ

349. Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

4+5=9

9+12=21

12-9=3

Պատ.՝3 և 21

362. Տրված է բավիղի հատակագիծը։ Գտե՛ք ելքը՝ ներկելով բավիղի բոլոր փակուղիները։

363. Դուք բավիղում եք։ Գտե՛ք ելքը՝ օգտվելով բավիղից դուրս գալու հաշվեկանոնից։

368. Առնվազն քանի՞ կշռումով կարելի է գտնել կեղծ մետաղադրամը 73
մետաղադրամների մեջ։

4

376. Հետևյալ պատկերներից որո՞նք ունեն համաչափության առանցք։

377. A և B քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝ 10 կմ/ժ-ով ավելի։ Քանի՞ ժամ անց նրանք կհանդիպեն, եթե քաղաքների հեռավորությունը 260 կմ է։

60+70=130

130×2=260

Պատ.՝ 2 ժամից

378. A և B կետերի հեռավորությունը 390 կմ է։ Երկու ավտոմեքենաներ միաժամանակ դուրս են գալիս A կետից և շարժվում դեպի B կետը։ Հասնելով B կետը՝ նրանք անմիջապես վերադառնում են A կետը։ B կետից ի՞նչ հեռավորության վրա մեքենաները կհանդիպեն, եթե առաջին մեքենայի արագությունը 80 կմ/ժ է, իսկ երկրորդինը՝ 50 կմ/ժ։

6×80=780

780-390=90

390-90=300

Պատ.՝ դիմացից 300կմ ետևից 90կմ

Posted in Մաթեմատիկա 6

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԻԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

334. Մետաղադրամը գցել են 15 անգամ։ «Զինանիշը» ընկել է 7 անգամ։ Ինչի՞ են հավասար «զինանիշ» ընկնելու և «թիվ» ընկնելու հաճախականությունները։ Լուծում՝ 15-7=8 Պատ.՝8/15 335. Խաղոսկրը գցել են 17 անգամ։ 1, 2, 3, 5, 6 թվերը բացվել են համապատասխանաբար 3, 2, 4, 4, 1 անգամ։ Ինչի՞ է հավասար 4 բացվելու հաճախականությունը։ Լուծում՝ 3+2+4+4+1=14 17-14=3 Պատ.՝3/17 338. Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։ Պատ.՝ P (A) 1/150 340. Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։ Լուծում՝ 6-3=3 Պատ.՝1/2 342. Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝ ա) կարմիր է 1/2 բ) կանաչ է 1/2 գ) դեղին է 0 346. Աղյուսակում ներկայացված են էլեկտրական ջրատաքացուցիչում ջրի տաքանալու տվյալները. Ջերմաստիճանը 15 30 45 60 80 100 95 90 85 Ժամանակը՝ րոպեներով 0 1 2 3 4 5 6 7 8 Կազմե՛ք ջրի ջերմության փոփոխության գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ո՞ր պահին է անջատվել ջրատաքացուցիչը։ 9 րոպեին բ) Որքա՞ն է եղել ջրի առավելագույն ջերմաստիճանը։ 100 աստիճան գ) Որքա՞ն է եղել ջրի նվազագույն ջերմաստիճանը։ 15 աստիճան դ) Որքանո՞վ է փոխվել ջրի ջերմաստիճանը առաջին 5 րոպեի ընթացքում և վերջին 3 րոպեի ընթացքում։ Այն փոքրացել է 348. 30 սմ երկարությամբ հատվածը բաժանե՛ք երկու հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 3։ Պատ.՝ 12 և 18

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՊԱՏԱՀՈՒՅԹՆԵՐ

310. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են պատահույթներ.
ա) Դուք դուրս եք գալիս տնից և հանդիպում եք Ձեր վերևի բնակարանում ապրող հարևանին։
բ) Ուժգին քամի է փչում, իսկ ծառերի տերևները չեն շարժվում։
գ) Սեղանի թենիս խաղալիս Դուք հաղթել եք Ձեր ընկերոջը (որը նույնքան լավ է խաղում, որքան Դուք)։
դ) Թռչնակը ներս կթռչի Ձեր սենյակը։

311. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։
գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։

312. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են անհնար.
ա) Դրամը նետելիս ընկել է «զինանիշ»։
բ) Գիշերը ծագել է արևը։
գ) Դուրս գալով փողոց՝ Դուք հանդիպել եք Տիգրան Ա արքային։
դ) Հաջորդ շաբաթ վատ եղանակ կլինի։
ե) Դուք մուրճով խփել եք ռելսին, և ձայն է հնչել։
զ) Հավաքակայանում միայն մարդատար մեքենաներ կան։
Այնտեղից դուրս է գալիս մի ավտոբուս։

328. Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։ Նավակը, որի սեփական արագությունը 17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։ Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։

Լուծում՝

17+2=19

19×3=57

4×17=68

68+57=125

Պատ.՝125 կմ.

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԳՐԱՖԻԿՆԵՐ

292. Խանութը կոնֆետ է ստացել, որի 1 կգ-ն արժե 2000 դրամ: Առաջին
օրն այդ կոնֆետից վաճառվել է 7 կգ, երկրորդ օրը` 10 կգ, երրորդ
օրը` 6 կգ, չորրորդ օրը` 5 կգ: Որոշե՛ք, թե կոնֆետների վաճառքից
ի՞նչ գումար է ստացվել առաջին օրը, առաջին երկու օրում, առաջին երեք օրում, չորս օրում: Կազմե՛ք համապատասխան գրաֆիկը:

20221105_130441

295. Գրե՛ք երկու համեմատություն, որոնց եզրային անդամների
արտադրյալը հավասար է 36-ի։

1/6և6/1

4/1և1/9

298. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է
դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

Լուծում՝

5000×15=75000

75000:100=750

750×10=7500

7500:100=75

Պատ.՝ 75 դրամ:

299. Դպրոցի տասներորդդասարանցիներից գերազանցիկ են 15-ը, որ նրանց 20 %-ն է։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա տասներորդ դասարաններում։

Լուծում՝

15×100=1500

1500:20=75

Պատ.՝75 աշակերտ:

300. 38-րդ նկարում պատկերված ուղղանկյուններն ունեն հավասար մակերեսներ։ Իրար հավասա՞ր կլինեն արդյոք նրանց ստվերագծված մասերի մակերեսները։

20221105_132152

303. Երկու թվերի գումարը 81 է, իսկ տարբերությունը՝ 17։ Գտե՛ք այդ թվերը։

Պատ.՝49 և 32

Posted in Մայրենի 6

Մայրենի ֆլեշմոբ

1.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է.

Անտարբերության մատնել որևե բան

Մշտապես հիշել

Ձանաձրացնել շարունակ խոսելով

Ականջները սրել

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:

Հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:

3. Ո՞ր տարբերակի «ոսկին» պետք կգա զարդ պատրաստելու համար․

Ոսկի հասկերով դաշտը ծփում է:

Արամը ոսկի մարդ է:

Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:

Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել:

4. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր  (քանիսը կստացվի):

1.թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

2.ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

անտուն, կաթնեղեն, թթենի, խորհրդարան, կարմրավուն, գունավոր, ոսկյա

5. Առանձնացրո’ւ այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

Պայթյուն, հայություն, օտարերկրյա, մայրություն, այժմյան, կայունություն, հարուրամյա, լայություն, վայրագրություն, յուրային

6. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի’ր՝ քանի ձևով կարող ես։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։

Միայն հացով չի ապրի մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:
Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն մի խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

7.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թյուր, թույր, բույր, բյուր,ող, ոխ,վարկ, վարք,ուղտ, ուխտ, բարկ, բարք։
…ակալ, …նաշար,
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

բարկություն, համբույր, թյուրակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, ուղտավոր

8.Արևմտահայերեն հատվածը փոխադրի’ր աշխարհաբար։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Մի մարդ անըդհատ կաղոթեր Աստծուն ու կխնդրեր.
-Աստված, գոնե այս մի անգամ ինձ տուր ինչ կլինի: Տու՜ր, որպեսզի մի քիչ մարդավարի ապրեմ:
Աստծո հրեշտականերից մեկի խիղճը գալիս է: Նա գնաց Բարձրեալին մոտ ու ասաց.
-Տե՜ր Աստված, ոչ ոք քեզ այդքան խնդրանքով չէր աղոթել: Մեղք է նա: Մի անգամ էլ այդ մարդուն տուր:
-Ասելիք չունեմ, կօգնեմ, կտամ: Բայց բազկաթոռի վրա նստած է ու կասի՝ տո՛ւր հա տո՛ւր: Նման մեկին ինչպե՞ս տամ: Անիրավը գոնե տեղից վեր ելներ, մի գործ աներ, ես էլ կօգնեի՝ կտաի…:

9.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

Երբ ես 3 տարեկան էի պետք է գնաի մանկապարտեզ: Մայրիկս որոշեց, որ ամենալավ տարբերակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանն է: Այստեղ ես ինձ շատ լավ էի զգում, երբեք լաց չէի լինում և սիրով էի գնում: Նախակրթարանից հետո ես արդեն գնացի դպրոց, որտեղ սովորում եմ մինչև հիմա:

10.Հորինի’ր պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի»։

Կար մի տղա: Նա շատ ծույլ էր, սակայն սիրում էր երազել տարբեր բաների մասին: Նա ամենաշատը ուզում էր դառնալ հրշեջ, բայց շարունակում էր մնալ ծույլ և անիմաստ երազել: Անցան տարիներ և նա մեծացավ: Ի տարբերություն նրա ընկերների, նա չգիտեր բացարձակապես ոչինչ: Եվ այսքան տարիների ընթացքում նա նոր հասկացավ, որ անգործ մնալու պատճառով նա չի կարող իրականացնել իր երազանքները: Այդ պահից սկսած նա սկսեց սովորել և աշխատել իր երազանքը իրականացնելու համար: Նա դրաձավ լավ հրշեջ: Եվ իր սեփական փորձի օգնությամբ միշտ հիշեց, որ անգործ մանալով չես ունենա ոչ մի ապրելու հնարավորություն:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Ավետիք Իսահակյան « Ռավեննայում»

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին
Ու անցիր…

Հարցեր և առաջադրանքներ

1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բացատրիր։

Սեգ-հպարտ

2.Դուրս գրիր ուղղական և սեռական հոլովներով դրված գոյականները

Սեռական-Արարատի, վարկյանի, կայծակների, սերունդների

Ուղղական-Ծեր, դար, անհուն, լույս, հիմա, պահ, դու, սեգ

Ընթերցանություն՝

Ստեփան Զորյան «Փորձանք»

Հարցեր և առաջադրանքներ

1.Գտիր անծանոթ բառեր և բառարանի օգնությամբ բացատրիր

Անծանոթ բառեր չկան

2.Բացատրիր հետևյալ նախադասությունները

ա) եթե բանը գլխից չասես, թարս դուրս կգա։

Եթե իմստը սկզբից չասես, սխալ կլինի:

բ) Եթե չնկատի,վայն եկել է իրեն տարել։

Եթե չնկատի, իր համար վատ կլինի:

գ) Գտիր այն հատվածները, որոնց մեջ երգիծանք կա։

դ) Ի՞ նչպիսի կերպար է Պետրոս աղան։

Բարի, փնթփնթան, միամիտ, դժգոհ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Ընթերցաե՛ լ ՝ Վիլյամ Սարոյանի ՝ « Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրե՛ք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

Անծանոթ բառեր չկաին

2.Ընտրե՛ք ձեզ դուր եկած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրեք գոյականները։

Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում»։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի»։

Որդի, Առաք, թաղամաս, վարսավիրանոց, հյրը, բեղերն, տունն, Խոսրով, սափրիչ, տղան:

3..Բնութագրե՛լ ՝ Արամի կերպարը

Արամը միամիտ էր, հետաքրքրասեր էր, զարմցող էր

4.ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր՝ Մուրադին,

Ես կմեղադրեմ Մուրադին, որովհետև նա առանց ըիրոջը հարցնելու գողացել էր ձին միայն զվարճության համար:

Լրացուցիչ առաջադրանքներ

1.Տրված բառերը խմբավորիր ըստ խոսքի մասերի։

Հող,սղոց,բուժակ,փայտ,պտուտակ,վիրավոր,բուժել,բժիշկ,մաքուր,սրսկել,հարթ,կանաչ,զգուշորեն,կարգին,համառորեն,գարնանային,փայլուն։

Գոյական-Հող, սղոց, բուժակ, փայտ, պտուտակ, բժիշկ

Ածական-Վիրավոր, մաքուր, հարթ, կանաչ,զգուշորեր, կարգին

Բայ-Բուժել, սրսկել

2.Կետերի փոխարեն գրիր ուն կամ յուն ածանցը։

ա ) Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ։

բ) Դողդոջուն ձայնը մատնեց , որ վախենում է։

գ) Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը։

դ) Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում։

Posted in Մայրենի 6

Համո Սահյան «ԱՆՏԱՌՈՒՄ»

Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Անծանոթ բառեր

Ծվեններ-մասեր, բառաչի-մկկոցի, փայտահատը-անտառահատ: