Posted in Uncategorized

ՎԱՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հարցեր

• Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտան, ո՞րն էր նրա հովանավոր աստվածը։

Նրա հովանավորն էր Հայկը:
• Մի քանի նախադասությամբ ներկայացրեք Հայասսա թագավորության մասին։

Հայսան ուներ իր արքունիքը, դիցարանը, կենտրոնները, բանակը:
• Մի քանի նախադասությամբ պատմեք Նաիրի երկրի մասին։

Ասորեստանի թագավորները Հայաստանի Վանա լճի ավազնում հիշատակում էին Նաիրիի մասին: Ասսորական արձանագրություններում Նաիրին ճանաչվում էր որպես ընդարձակ «ընդարձակ, հպարտություն չճանաչող երկիր»:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 34-37
տեսաֆիլմ

Posted in Uncategorized

ՀԱՅԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

Հարցեր

• Ո՞րն է հնդեվրոպական նախահայրենիքը։

Այդ լեզուն կոչվում է հնդեվրոպական, որովհետև օգտագործվել է Հնդկաստանի արևելքից մինչև Եվրոպաի արևմուտք
• Ի՞նչ գիտեք հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Ի՞նչ այլ լեզվաընտանիքներ կարող եք նշել։

Հայկական լեռնաշխարհը եղել է հնդեվրոպական հայրենիքի կենտրոնը:

• Ներկայացրե՛ք հայերի ծագման մասին պատմող հայկական ավանդազրույցը։

Հայերի մասին ավանդազրույցներ են պահպանել հայերև այլ նաև հույները, վրացիները, արաբները, հրեաները

աղբյուրներ

հայոց պատմության դասագիրք, էջ 29-32

տեսաֆիլմ

Posted in Մաթեմատիկա 6

ԴԻԱԳՐԱՄՆԵՐ

1. Ընտրիր շրջանաձև դիագրամը:

1

գ.png

2

յ.png

2. Նայիր տվյալ դիագրամին:

գծ.png

Դիագրամի անվանումը՝ Սյունակաձև դիագրամա

3. Աշակերտներին հարցրին, թե ո՞րն է նրանց սիրած միրգը և արդյունքները ներկայացրին այս աղյուսակի տեսքով:

Սիրած միրգըԱշակերտների թիվը
խնձոր16
տանձ24
խաղող41
ծիրան68
դեղձ46
սալոր13
բալ35
թուզ2
անանաս5
բանան10

Ծիրան սիրում է 68 աշակերտ:

4. Նայիր դիագրամին և ընտրելով ճիշտ պատասխանները՝ լրացրու աղյուսակը:

սը.png
Առարկա                                   Աշակերտների թիվը                                
Աշխարհագրություն39
Ֆիզիկա8

5.

գծծծ.png

1. Մաթեմատիկայից «չորս» գնահատականը ստացել է/են.

  • Գևորգյանը
  • Սարյանը
  • ոչ ոք
  • Մելոյանը

2. Մաթեմատիկայից «հինգ» գնահատական ստացել է/են.

  • Գևորգյանը
  • Թանգյանը
  • Ավագյանը
  • ոչ ոք
  • Վանյանը

6. Օգտվելով սյունակաձև դիագրամից՝ ընտրիր ճիշտ պատասխանը:

գծ.png

«Երկու» գնահատականը ստացել է Մելոյանը:

7. Երկրագնդում ապրող մարդկանց  46 % -ի արյան խումբը 0-ն է, մոտ 34 %-ինը А-ն է, մոտ 17 % -ինը՝ B-ն է և մոտ 3 % -ն ունի ամենահազվագյուտ արյան խումբը՝ АВ-ն:

Ո՞րն է այս տվյալներն արտահայտող շրջանաձև դիագրամը:

1

գ.png

2

դդ.png

3

լ.png

8. Աշակերտները պատասխանեցին «Ո՞րն է քո ամենասիրած առարկան» հարցին: Արդյունքները ամփոփված են հետևյալ դիագրամում:

սը.png

Քանի՞ աշակերտ է համարում Սպորտը իր ամենասիրած առարկան:

Պատասխան՝ 112 աշակերտ:

9. Ներքևիդիագրամը ցույց է տալիս «Ո՞րն է քո մեքենայի մակնիշը» հարցման արդյունքները: Մուգ կանաչով նշված են կանանց պատասխանները, իսկ բաց կանաչով՝ տղամարդկանց:

Ո՞ր մեքենայի դեպքում է տղամարդկանց ու կանանց թվերի տարբերությունը ամենամեծը:

н3.png

Պատասխան՝ Lada

Posted in Մաթեմատիկա 6

ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նկարված կանաչ կետերից ո՞րն է a ուղղի նկատմամբ համաչափ A կետին:

Sim17.png

Պատ.՝ M-ն և B-ն

Simetrija_ass2.png

Այս պատկերը համաչափ է կարմիր գծի նկատմամբ:

Գտիր տրված կետերին համաչափ կետերը:

D կետին համաչափ է B կետը:

N կետին համաչափ է L կետը:

Արդյո՞ք տրված պատկերը համաչափ է գծված առանցքի նկատմամբ:

сссс.png

Ընտրիր «այո» կամ «ոչ»:

այո

ոչ

14_koord8punkti.png

Գտիր և նշիր 0y առանցքի նկատմամբ A կետին համաչափ կետը:

G

E

C

H

D

B

Արդյո՞ք ճիշտ է հետևյալ պնդումը:

Քառակուսին օժտված է առանցքային համաչափության հատկությամբ:

սխալ է

ճիշտ է

Ընտրիր համաչափության առանցք ունեցող նկարը:

0004.jpg

1

03.GIF

2

Ոչ մեկն էլ չունի:

Երկուսն էլ ունեն:

Նայիր նկարին:

Centr011.png

1. Արդյո՞ք ներկված պատկերն ունի համաչափության առանցքներ:

Այո

Ոչ

2. Եթե այո, ապա թվերով գրիր, թե քանի՞սը (եթե ոչ, ապա տեղադրիր 0):

Պատ.՝ 0

Նկարում ցուցադրված են եռանկյուն և քառանկյուն պատկերներ: Կողմերի վրա նշված են միջնակետերը: Փորձիր աչքաչափով պարզել, թե արդյո՞ք կարմիր հատվածը կարող է հանդիսանալ պատկերի համաչափության առանցքի մաս:

Ընտրիր «Այո» կամ «Ոչ» պատասխանները:

Akssim42.png

Այո

Ոչ

Akssim31.png

Այո

Ոչ

Akssim12.png

Այո

Ոչ

Արդյո՞ք բերված պատկերն ունի համաչափության առանցք:

07.jpg

Նշիր «այո» կամ «ոչ»:

ոչ

այո

Նշիր այն պատկերը, որն ունի համաչափության առանցք:

Քառանկյուն

Ուղիղ անկուն

Բեկյալ

Հնգանկյուն

Քանի՞ համաչափության առանցք ունի այս նկարը:

06.jpg

 Ընտրիր ճիշտ թիվը (եթե նկարը համաչափ չէ, ապա ընտրիր զրոն):

10

0

3

Համաչափության քանի՞ առանցք ունի ուղղանկյունը:

Նշիր ճիշտ տարբերակը:

4

անվերջ թվով

0

3

2

1

Պատասխանդ հիմնավորիր գծագրի միջոցով:

Թվային առանցքի վրա նշված է O կետը, որի կոորդինատը 2 -ն է: O կետով տարված է առանցքին ուղղահայաց հատված, որի աջ կողմում վերցված է BM հատվածը՝ 5 և 8 ծայրակետերով:

PDBMֆ.png

Որոշիր O կետով տարված հատվածի նկատմամբ BM հատվածին համաչափ PD հատվածի ծայրակետերի կոորդինատները:

P կետի կոորդինատը՝ 8

D կետի կոորդինատը՝ 5

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

236. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
(տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
մեկ ուրիշ ուղղի նկատմամբ:

ա) Այո

բ) Ոչ

գ) Ոչ

238. Տետրի մեջ արտագծե՛ք 14-րդ նկարում պատկերված կետերը և
ուղիղը։ Կառուցե՛ք այն կետերը, որոնք համաչափ են տրվածներին։

ա)

բ)

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

ա) Այո

բ) Ոչ

գ) Այո

դ) Ոչ

ե) Այո

զ) Այո

243. Տետրի մեջ արտագծե՛ք 18-րդ նկարը։ Կառուցե՛ք ABC բեկյալին p
ուղղի նկատմամբ համաչափ բեկյալը։

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱՍՇՏԱԲ

217. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն
կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

Լուծում`

5×8=40

40:4=10

Պատ.՝ 10

218. Համեմատե՛ք.
ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը,

Հավսար են
բ) 72-ի 94 %-ը և 94-ի 72 %-ը,

Հավսար են
գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը

Հավսար են

219. Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում
նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞
մանրակ էր պատրաստել բանվորը։

Լուծում՝

80×130=1400

1400:100=14

80+14=94

Պատ.՝94 մանրակ

221. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն
են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

Լուծում՝

480×35=16800

16800:100=168

168×25=3360

3360:100=33,3

33/3=11/1=11

Պատ.՝11

224. Շրջանագծի շառավիղը 3 սմ է:

image-10

Ինչի՞ է հավասար ուղղանկյան մակերեսը:

Լուծում՝

3×2=6

6×5=30

30:2=15

15×2=30

30×2=60

60+30=90

Պատ.՝ S=90սմ

225. Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն գրելու դեպքում կստացվի հավասարություն.
ա) x : 25 = 2 : 5

10

բ) x/6=11/24

2ամբ.3/4

գ) 38 : x = 19 : 5

10

դ) 65/y=13/9

45

ե) 81 : 72 = y : 36

40ամբ.1/2

զ) 2y : 4 = 30 : 72

է) 3/z=4/5

4

ը) 560/110=z/3212

16262

թ) z:92=15:69

20

Posted in Մայրենի 6, Uncategorized

սեպտեմբերի հոկտեմբերի Ամփոփում

Սեպտեմբեր

1.ՔՈՐԼԱՅՆ ԳԻՐՔԸ

2․ՄԱՅՐԵՆԻ

3․ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՔԱՌՅԱԿՆԵՐ

4․ԻՆՉ ԺԱՆՐԵՐՈՒՄ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

5․ԻՄ ԳԻՐՔԸ

6․ՀՈՄԱՆԻՇ, ՀԱԿԱՆԻՇ, ՀԱՄԱՆՈՒՆ, ՀԱՐԱՆՈՒՆ

7․ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

8․ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

9․ԱԾԱԿԱՆ ԱՆՈՒՆ

10.ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ

11․ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ

Հոկտեմբեր

1․ԴԱՐՁՎԱԾՔՆԵՐ

2․ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՈՒՂՂԱԽՈՍՈՒԹՅՈՒ

3․ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ

4․Բ, Պ, Փ-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

5․Գ, Կ, Ք-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

6․ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

7․ Ձ, Ծ, Ց-Ի ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

8․ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

9․ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԲԱԹ

10․ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՂՄՆ ԱՇԽԱՐՀԻՊՏՂԱԲԵՐՈՒՄ ԹՈՂ ԸԼԼԱ…

11․ ՄԱՅՐԵՆԻԻ ՖԼԵՇՄՈԲ

12․ ԲԱՌԻ ՈՒՂՂԻՂ ԵՒ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏ

13․ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14․Մայրենի

Posted in Մայրենի 6

մայրենի

<Բառքամոցի> հնարի կիրառությամբ փորձի՛ր <կրթահամալիրև < սեբաստացի> բառերի հնչյուններից հնարավորինս շատ նոր բառեր կազմել։

Սեր, սար, սաս, ասա, Արա, հաց, Թամարա, լի, համ, մահ, ահ, լար, թարս, կամար, բահ, կար, բար, թարմ, թել, ահա, կաթ, հարց, բարի, բացիր, բալիկ, բալ, մերկ:

Գտի՛ր թաքնված աշնանային մրգերի ևբանջարեղենների անվանումները։ Դասավորի՛ր դրանք այբբենական կարգով։ 

Լյունվոլյունինիկեն, դադամենինիկեն, խեայբղատվողատ, դաեչղատձա, կենայբղատայբմենբեն:

լոլիկ, դդմիկ, խաղող, դեղձ, կաղամբ:

Դդմիկ, դեղձ, խաղող, կաղամբ, լոլիկ:

Կազմի՛ր նոր բառեր՝ բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

Խիճ, հասկ, հաց, հաճար, կանչ։

Խիղճ, հասակ, հարց, կանաչ:

Posted in Մայրենի 6

ԱՇՆԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Անծանոթ բառեր

Հեզ-մեղմ, դյութանք-կախարդություն, գետնահար-ցածր, բաղձալի-ցանկալի:

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Անծանոթ բառեր

Միապաղաղ-միաձև, հույզերից-հոզմունքներից, անուրջների-երազների:

Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Անծանոթ բառեր

Մեգ-մառախուղ, վերհուշ-հիշողություն, անվախճան-անվերջ, վիտիտ-նիհար, խոցոտ-վիրավոր, խանդ-սեր:

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Անծանոթ բառեր

Դալուկ-անգույն, վհատ-անսիրտ, կապար-արճիճ:

Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Իջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Իմ հոգու մեջ է՛լ…

Անծանոթ բառեր

Սգում-թաղում, սրարշավ-արագընթաց, դալկացան-գունատվեցին, կոծով-լացուկոծով, անամոք-վշտալից:

Անդարձություն

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…

Անծանոթ բառեր չկան

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

Անծանոթ բառեր չկան

* * *

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…

Անծանոթ բառեր չկան

Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Անծանոթ բառեր չկան

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Անծանոթ բառեր չկան

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Անծանոթ բառեր չկան

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Անծանոթ բառեր

Նստակյաց-մշտաբնակ, քոչվոր-հովիվ:

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրևի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Անծանոթ բառեր

Ունջը-մուր, հոգեվարքի-հոգևորի, նավասարդյան-ամանօրյա, հողաթմբին-հողակույտին, առնթեռնելի-չկարդացվող:

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Անծանոթ բառեր չկան

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Անծանոթ բառեր

Ծվեններ-մասեր, բառաչի-մկկոցի, փայտահատը-անտառահատ:

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Անծանոթ բառեր

Թափուր-դատարկ, օջախների-տների, թափառիկ-թափառական, շաղված-շշմած, շնչահատ-շնչասպառ, շրշյուն-խշխշան, խազալ-տերևաթափ:

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Անծանոթ բառեր չկան

Posted in Մայրենի 6

ԲԱՌԻ ՈՒՂՂԻՂ ԵՒ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏ

Կան բառեր, որոնք օգտագործվում են բացի ուղղիղ իմաստը նաև փոխաբերական իմաստով:

Փոխաբերական իմաստ ասելով հասկանում ենք շրջված խոսք:

Փոխաբերությունները շատ են հանդիպում գեղարվեստական խոսքում: Փոխաբերություն են նաև համարվում դրաձվածքները:

Թթու ուտեստ, թթու դեմք

Երբ նա կերավ թթուն նրա դեմքը թթվեց:

Սև պաստառ, սև սիրտ

Նա ունի ամենասև սիրտը:

Այդ սև պաստառը շատ սիրուն էր:

Ծանր քար, ծանր խոսք

Նրա ծանր խոսքի համար նրան տվեցին ծանր քար:

Փայլել, երջանկությունից փայլել

Նա երջանկությունից փայլում էր որ նրան տվեցին փայլուն հագուստ:

Լողալ լոգարանում, լողալ փողի մեջ

Այս տղան միշտ վախեցել է լողալ լոգարանում:

Այս մարդը այնքան հարուստ էր, որ ամենօր լողում էր փողի մեջ:

Պարտեզի ծաղիկ, ծաղիկ հասած

Պարտեզի ծաղիկները շատ պայծառ ու բուրավետ էին:

Երբ նա ծաղիկ հասած էր շատ գեղեցիկէր:

Ոսկյա զարդ, ոսկի ձեռքեր

Այս աղջիկը իր ոսկի ձեռքերով շատ ոսկյա զարդեր է պատրաստել: