Posted in Առողջագիտություն, Uncategorized

Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ

Երկրաշարժերը երկրի մակերևույթի տատանումներ առաջացնող ստորգետնյա ցնցումներ են, որոնք հանգեցնում են երկրակեղևի փոփոխությունների և կառույցների վնասման կամ ոչնչացման: Պայմանականորեն երկրաշարժերը գնահատվում են 12-բալանոց սանդղակով: Վտանգավոր են համարվում 5 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերը: Նման երկրաշարժի հատկանիշներն են. թափվում են ծեփերը, շարժվում են լամպերը, ընկնում է սպասքը: Այն պահից, երբ դուք զգում եք առաջին ցնցումները մինչև տատանումների սկսվելը, դուք ունեք 15-20 վայրկյան: Ամենակարևորն այն է, որ խուճապի չմատնվեք և պաշտպանվեք թափվող բեկորներից, ծանր առարկաներից, ապակուց և այլն:

Ինչպես վարվել, եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փակ տարածքում

  • Եթե հնարավոր է, դուրս եկե՛ք շենքից: Համոզվե՛ք, որ դուք բոլոր կառույցներից գտնվում եք անվտանգ հեռավորության վրա:
  • Եթե անհնար է դուրս գալ բաց տարածություն, թաքնվե՛ք անվտանգ վայրում (հիմնական ներքին պատերի դռների բացվածքներում, այդ պատերի անկյուններում), կարելի է թաքնվել մահճակալի կամ սեղանի տակ:
  • Վտանգավոր է գտնվել պատուհանների մոտ և վերջին հարկերում գտնվող անկյունային սենյակներում:
  • Կանգնեցրե՛ք նրանց, ովքեր ցանկանում են ցած նետվել առաջին հարկից բարձր գտնվող պատշգամբներից և պատուհաններից:
  • Դուրս մի՛ եկեք տանիքներ կամ պատշգամբներ:
  • Դպրոցում երեխաները պետք է թաքնվեն նստարանների տակ և ձեռքերով ծածկեն գլուխները:
  • Հանգստություն պահպանե՛ք, – ամբոխից հեռու մնացե՛ք, – խուսափե՛ք աստիճաններից և մուտքի դռներից. այնտեղ շատ դժբախտ պատահարներ են տեղի ունենում:

Ինչպե՞ս վարվել, եթե երկրաշարժի ժամանակ դուք գտնվում եք դրսում

  • Հեռու մնացե՛ք փողոցի լապտերներից, մետաղալարերից և շենքերից:
  • Զգուշացե՛ք ծխնելույզներից, տանիքի ծածկերից, պատուհանների կոտրված ապակիներից և այլն:
  • Ծածկե՛ք գլուխը ձեռքերով կամ պայուսակով:
  • Մի՛ մտեք ստորգետնյա անցումներ:
Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն