Posted in Մայրենի 6

Մայրենի

Կատարում ենք նախորդ շաբաթվա առաջադրանքների ամփոփում։ ( Շաբաթվա ամփոփում) ։ ( Հրապարակում բլոգում) ։

Այս շաբաթը ևս նվիրում ենք սիրելի բանաստեղծ՝ Վահան Տերյանին։

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով

Ժպտում են նորից անտառ ու ձորակ,

Եվ հեղեղները խոսուն-սառնորակ

Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,

Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել

Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,

Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,

Դուրս ելա տխուր մենության բանտից.

Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,

Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,

Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,

Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —

Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ» — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։

Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

Զվարդ ծիծաղ, նոր կյանք, ոսկեղեն հեռու, ուրիշ երգեր

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։

խոսուն հեղեղ,  թևեր փռել, մենության բանտ, ոսկեղեն հեռու

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in Մայրենի 6

Մայրենի

1.Խաղող, հաղարջ, քաղաք բառերում  ի՞նչ մաս կա, առանց որի մեր ճաշը  համ չի ունենա:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա  հորթ  ասա՝  հորթ  անձրևից  հորթը  թրջվեց»:

հորթ-կենդանի, հորթ-ուժեղ
3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը  «չի լսում»:

ունկնախից

4.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ, կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղա իրեն ասա թաս տարա գոմ
5.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝  տաբատ, քաղաք, դարակ, կատակ, պարապ:

դարակ

6.Շուշան, Հասմիկ, Մանուշակ, Անթառամ, Նվարդ, Նունուֆար . որը նաև ծաղիկ չէ:

Նվարդ

7.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

Պատանի

  1. Ո՞ր մրգի առաջին տառը հանենք, որ դառնա մարմին բառի հոմանիշը:

Ծիրան

9..Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ

  1. Պատանի, սնդիկ, անօրեն, թախտ, բառարան, նյարդ, բերք բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

մատանի, գնդիկ, տնօրեն, բախտ, վառարան, լյարդ,  վերք

« ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ — Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։

հրեղեն խաղ, զվարթ ծիծաղ, նոր կյանք, նոր սեր, մենության բանտ, պայծառ աչքեր, ուրիշ երգեր,

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված կապացությունները։

4.Փորձի՜ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյաի մասին և ներկայացնել վեց,յոթ նախադասությամբ։

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

կեղտ աղտ, օրրան հայրենիք, խիղճ գութ, ավար թալան, տեսակետ կարծիք, մորմոք թախիծ

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու հավկիթ,  ճաճանչ ճառագայթ, թարթիչ արտևանունք, վիհ անդունդ, նեցուկ հենարան, ճրագակալ աշտանակ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչնդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Խուճապ տագնապ, երկյուղ ահ, գուրգուրանք գորով, տաղաուկ ձանձրույթ, արգելք խոչնդոտ, գինարբուք խրախճանք

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե

վայրկյան                                  որսալ

շեկլիկ                                       հերակալ

ձուկ                                           ուղտ

խաղալ                                      չափում

ինձ                                             նկարել

Բնանկար, խաղաթուղթ, վարկյանաչափ, ձկնորս, ընձուղտ, շիկահեր

2. Ձյուն                                   պատճառ

մուկ                                           ոսկոր

այտ                                            դեղ

միշտ                                          կսկծալ

դառը                                           դալար

սկիզբ                                          ծաղիկ

մշտադալար, այտոսկոր, դարռնակսկիծ, մկնդեղ, ձնծաղիկ, սկզբնապատճառ

Posted in Մայրենի 6

Մայրենի

Շարունակում ենք ծանոթանալ՝ Վահան Տերյան բանաստեղծին ( նա գրել է գեղեցիկի և սիրո մասին, ԻՆՉՊԻՍԻՆ ԴՈՒՔ ԵՔ) ։

Գիտե՞ք, նա առաջինն է , ով գրել է բանաստեղծական շարքերով, կատարելության հասցրել գրական լեզուն, սկզբնավորել ազգային տաղաչափության վանկաշեշտային համակարգը:Տերյանը սեր է․․․նրա ներկայացրած սերն ուրիշ է։

  • Փորձեք ներկայացնել Տերյանին որպես բանաստեղծ։

Տերյանը գրում է շատ գեղեցիկ և խոր իմաստ ունեցող բանաստեղծություններ:

  • Եթե ծանոթացաք, փորձեք ձեր բառերով բնութագրել նրան որպես մարդ ու որպես բանաստեղծ։

Տերյանը շատ էր սիրում երաժշտություն: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Տիգրան Մանսուրյանը Վահան Տերյաին մասին։

« Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:

Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ» ։

Posted in Մայրենի 6

Մայրենի

1․ Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):

Արծիվ, առյուծ, հուռթի, մռմուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբառել, արհամարհել, բարձ, պառկել:

2Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով։

3 Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի (կարող ես օգտվել բառարանից)։

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորև, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Մտմտալ-մտածել-խորհել-խորհրդածել-մտորև

Լալ-հեկեկալ-հեծկլտալ-ողբալ-արտասվել

Շրջել-շրջագայել-պտտել-թափառել

Ցնդել-խելագարվել-խենթանալ-գժվել-հիմարանալ-խենթանալ

Կողոպտել-գռփել-թալանել-գողանալ

4․ Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին զարդանախշ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա մեքենագիրը ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ գրամեքենա էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)

5.Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական-սևագիր, շնչասպառ-անշունչ, քնել-անքուն, ջրկիր-սոդայաջուր, գլխարկ-անգլուխ, խմբավար-երգչախումբ:

Posted in Մայրենի 6

Մայրենի

Երկուշաբթի ( 30.01.2023)

1․ Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերթ, օրիորդ :

Բ. Ընդհամենը, խնդիր, շանթահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     ԱԱմբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ խմբի բառերի նախածանցները ան են

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահիժվում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր դերգենում են  ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլները անգամ վառվում են հողի վրա

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, կողով-զամբյուղ, ատելիություն-հակակրանք, երախշիք-գրավական, զորություն-ուժ

Թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, արահետ-կաճան,երեկո-մթնշաղ, եդեմ-դրածտ, հարգանք-ակնածանք

Ապերախտ-երախտամոռ, ագահ-անկուշտ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, արդարացի-շիտակ, բերկրանք-խինդ

Իրիկնամուտ-վերջալույս, կարեկցանք-խիղճ, դեզ-կույտ, պատնեշ-պարիսպ, եռանդ-խանդավառություն

ծածուկ-գաղտնի, անմիտ-ապուշ, կայուն-ամուր, խոժոր-մռայլ, հիասքանչ-զմայելի, համեստ-խոնարհ

5. Ստեղծագործական աշխատանք

  • Առաջին ձյունը
  • Ձյան փաթիլի պատմությունը
  • Ձյունը իր երգն է երգում

6. Իմ ամենասիրելի հայազգի գրողը, իմ ամենասիրելի ստեղծագործությունը ( ները) ( աշխատանք բլոգում) ։

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ՌԱՑԻՆՈՆԱԼ ԹՎԵՐ

745. Երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով ներկայացրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը. -7/2 =-7:2, +1/2=+1:2,-8ամբ.2/5=-15:5 , -3ամբ.3/25=88:25, +2ամբ. 1/4 =9:4, -17ամբ. 3/7=-122:7 747. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները. 7/9, -14/15,8/3 ,-11/19 ,-5/6 ,25/32 ,7/20 : -7/9, 14/15,-8/3 ,11/19 ,5/6 ,-25/32 ,-7/20 : 750.Տրված են 4/3 , -3/2, –11, +13, -9ամբ.13/20, -5, +1, 0, –14, +2, -25ամբ.3/7,8ամբ.3/4, -7/1000,-25ամբ.3/7 , թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝ ա) բացասական թվերը,–11, -5, –14, բ) դրական կոտորակային թվերը, 8ամբ.3/4  4/3 գ) բացասական կոտորակային թվերը, –8,4/3 , -3/2-9ամբ.13/20, -25ամբ.3/7, -7/1000,-25ամբ.3/7 , դ) բնական թվերը, 1, 13, 2, ե) ամբողջ թվերը,–11, +13, -5, +1, 0, –14, +2, զ) դրական թվերը 1, 13, 2 752.Ռացիոնալ թի՞վ է արդյոք ամբողջ թիվը: Այո754 754.Ի՞նչ կոորդինատներ ունեն կոորդինատային ուղղի վրա նշված կետերը (տե՛ս նկ. 87)։

M = -4ամբ.3/10 L=-4 K=-4 ամբ. 1/10 G=1ամբ.3/10 F=0ամբ.3/10 A=1/2 B=2 C=2ամբ.2/10 D=3ամբ.1/10 E=4ամբ.1/10 757. Կոորդինատային ուղղի վրա պատկերված են a և b թվերը (տե՛ս նկ. 88):

Նրանցից ո՞րն է դրական թիվ, ո՞րը` բացասական: B=դրական A=բացասական

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱՓԵՄԱՏԻԿԱ ԳՐԱՖԻԿՆԵՐ ԿՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

727. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն. ա) 5 · 7 > –1, բ) –4 < 2 · 3, գ) 0 < (–3) · (–4), դ) (–5) · 2 < 0, ե) (–1) · (–4) >–1, զ) 5 · 7 < (–4) · (–9)։ 728. Կատարե՛ք գործողությունները. ա) (–2) · (|–4| – |–8|), 8 բ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6),  -27 գ) (|–21|+|+4|) ։ (–5),  -5 դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|))։  5/6 731. Տրված է երկու կոտորակ։ Առաջին կոտորակի համարիչը 6 անգամ մեծ է երկրորդ կոտորակի համարիչից, իսկ հայտարարը 5 անգամ փոքր է երկրորդ կոտորակի հայտարարից։ Ինչի՞ է հավասար առաջին և երկրորդ կոտորակների հարաբերությունը։ 30 732. Նկարում պատկերված է 4 սմ2 մակերես ունեցող ABCD քառակուսին (տե՛ս նկ. 84)։ Ինչի՞ է հավասար BDFG քառակուսու մակերեսը։

8 734. Նետում են երկու խաղոսկր։ Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ միավորների գումարը հավասար կլինի 5-ի։ 4 735. Առաջին փականագործին 120 մանրակ պատրաստելու համար պետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն ժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։ 12ժ

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԳՐԱՖԻԿՆԵՐ ԿՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Պարզիրտրված գրաֆիկի B կետի x և y կոորդինատները:

grafik12.png

Պատասխան՝ B կետի կոորդինատներն են՝

x=2

y=3

Նայիր տրված նկարին և պատասխանիր հարցին:

grafik11.png

Ի՞նչ կախվածություն է ցույց տալիս գրաֆիկը՝

ջերմաստիճանը տարբեր ժամերին

ջերմաստիճանը տարբեր օրերին

Ուշադիր նայիր ցուցադրված գրաֆիկին:

image-25

Գտիր գրաֆիկի վրա գտնվող կետերի աբսցիսներից ամենափոքրը:

Պատասխան՝ 1

Այս գրաֆիկը ցույց է տալիս եկամուտի կախվածությունը վաճառված սալորի քանակից:

Խանութում վաճառվեց 24 կգ սալոր: Որոշիր վաճառքից առաջացած եկամուտը:

տ.png

Եկամուտը կազմում է 2500 դրամ:

Գտիր ցուցադրված գրաֆիկի կետերի օրդինատներից ամենամեծը:

Screenshot_20230206-121222_Viber

Ընտրիր ճիշտ պատասխանը:

2500

մեծագույնը չկա

2700

2600

Գտիր տրված գրաֆիկի վրա գտնվող այն կետը, որի կոորդինատներն են՝ (11;12)

Screenshot_20230206-121522_Chrome

Ընտրիր ճիշտ պատասխանը:

D

O

այդպիսի կետ չկա

G

H

Գրաֆիկի օգնությամբ պատասխանիր ներքևի հարցին:

Screenshot_20230206-121837_Chrome

Որքա՞ն է այն ամբողջ կոորդինատներով կետի աբսցիսը, որի օրդինատը հավասար է տասնմեկի:

Պատասխան՝6

Տրված է ապրանքի վաճառքի եկամուտի կախվածության գրաֆիկը՝ կախված ապրանքի քանակից:

Screenshot_20230206-121222_Viber

Լրացրու հետևյալ աղյուսակի դատարկ պատուհանները:

Քանակ (կգ) Եկամուտ (դրամ)

    21                       2100

21                          2100

Տրված գրաֆիկը ցույց է տալիս y մեծության կախվածությունը x մեծությունից:

Screenshot_20230206-121837_Chrome

Պարզիր y-ը, եթե x=5-ի:

Պատասխան՝ y=11

Տրված գրաֆիկը ցույց է տալիս y մեծության կախվածությունը x մեծությունից:

grafik5.png

1. Պարզիրy-ը, եթե x=5-ի:

Պատասխան՝ y=3

2. Պարզիրx-ը, եթե y=11-ի:

Պատասխան՝ x=10

Ուշադիր նայիր ներքևի գրաֆիկին:

Screenshot_20230206-122558_Chrome

Լրացրու աղյուսակի դատարկ վանդակները:

x

3

4

7

14

y 0

2

6

8

10

Գրաֆիկը ցույց է տալիս Արամի անցած ճանապարհը իր ճանապարհորդության ընթացքում:

Screenshot_20230206-122811_Chrome

Քանի՞ կմ անցավ Արամը 13 ժամում:

Պատասխան՝  12կմ:

Այս գրաֆիկը նկարագրում է զբոսաշրջիկի անցած ճանապարհը որոշակի ժամանակահատվածների ընթացքում:

Screenshot_20230206-122811_Chrome

 1. Քանի՞ ժամում զբոսաշրջիկը անցավ 11 կմ-ը:

Պատասխան՝ 10 ժամում:

Posted in Մաթեմատիկա 6

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԳՐԱՖԻԿՆԵՐ ԿՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ

719. Շաքարավազի 1 կիլոգրամը արժե 280 դրամ։ Քանի՞ դրամ է վճարվել 2 կգ, 3 կգ, 4 կգ, 5 կգ, 6 կգ, 7 կգ շաքարավազի համար։ Կազմե՛ք շաքարավազի գնված քանակության և վճարված գումարի կախման աղյուսակը։ Կառուցե՛ք այդ կախման գրաֆիկը։ Ի՞նչ գիծ է այդ գրաֆիկը։

720. Իմանալով, որ x և y մեծությունները ուղիղ համեմատական են, լրացրե՛ք հետևյալ աղյուսակը. Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը։

722. Հետևյալ աղյուսակում ներկայացված են օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության տվյալները.

Կառուցե՛ք համապատասխան գրաֆիկը և պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել 0OC։ 9 բ) Ժամը քանիսի՞ն է օդի ջերմաստիճանը եղել ամենացածրը (ամենաբարձրը)։ 18 գ) Ո՞ր ժամանակահատվածում է օդի ջերմաստիճանը եղել 0O-ից ցածր (բարձր)։ 0 3 12 15 18 21 24 դ) Քանի՞ աստիճանով է փոխվել օդի ջերմաստիճանը ժամը 6–15-ը։ 10 723. Ստորև բերված է օդի ջերմաստիճանի փոփոխության գրաֆիկը (նկ. 81).

Պատասխանեք 722-րդ խնդրում առաջադրված հարցերին։

724. Աղյուսակում բերված են մեքենայի ընթացքի տվյալները.

ա) Ժամը քանիսի՞ն է մեքենան մեկնել քաղաքից։ 1 բ) Ինչի՞ է հավասար մեքենայի անցած ճանապարհի երկարությունը։ 260 գ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա էր մեքենան մեկնումից 2, 3, 6 ժամ անց։ 140, 210, 420 դ) Ժամը քանիսի՞ն էր ավտոմեքենան գտնվում քաղաքից 210 կմ հեռավորության վրա։ 2 ե) Ինչի՞ է հավասար ավտոմեքենայի արագությունը։ 70կմ/ժ զ) Ինչքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան ընթացքի երրորդ ժամից սկսած մինչև ընթացքի ավարտը։ 210, 280, 350, 420 726. Նկարում տրված են մեքենայի և ավտոբուսի շարժման գրաֆիկները (տե՛ս նկ. 83)։

Պատասխանե՛ք 724-րդ խնդրի հարցերին մեքենայի և ավտոբուսի համար, ինչպես նաև հետևյալ հարցերին. ա) Քանի՞ ժամում մեքենան կհասնի ավտոբուսին։ 1 բ) Քաղաքից ի՞նչ հեռավորության վրա մեքենան կհասնի ավտոբուսին։ 300