Posted in Uncategorized

Урок 33

Упражнения на повторение :

1. Запишите предложения, употребив выделенные слова во
множественном числе.

1. Мне понравились эти русские народные песни. 2. На вечере пели
арабские студенты, танцевали студентки из Индии, а китайская студентка
читала стихи. 3. У вас есть мои последние письма? 4. На нашей улице есть
школы, магазины и детские сады. 5. В этом корпусе есть химические
лаборатории, большие аудитории и книжные киоски. 6. У меня есть эти
новые учебники. 7. Мне нужны простые карандаши.

2.Напишите правильно местоимения.
Он-Она учатся в университете. кем работаешь на рынке? Он-Она говорит правильно.
Я гуляю в парке. Мы отдыхаем после занятий. Ты помнишь, как её зовут?
Вы обедаете дома? Ты читаешь новый журнал? Я не понимаю тебя. Мы
переводим текст. Он-Она знает это слово. Мы умеем писать по-русски. Я рисую
город. Вы узнаёте это место? Они помнят свой дом. Когда ты встаёшь? Где они
гуляют? Вы меня помните? Кому ты звонишь?

3. Закончите предложения по образцу.
Образец: Я читаю, и они… .
Я читаю, и они читают.

Он работает, и мы работаем . Ты разговариваешь, и они разговаривают . Я спрашиваю, и
ты спрашиваешь .
Мы отвечаем, и вы отвечаете . Он рисует, и я рисую . Мы понимаем, и она понимает . Он
говорит, и ты говоришь . Мы помним, и они помнят . Он отдыхает, и ты отдыхаешь . Мы
переводим, и вы переводите . Они гуляют, и я гуляют . Я занимаюсь, и она занимается . Брат
работает, и родители работают . Я учусь, и друг учится . Он слушает радио, и они слушают
радио. Мы играем, и дети играют . Я умею готовить, и сестра умеет готовить.

Образец: Я отдыхаю, а они … .
Я отдыхаю, а они работают.


Преподаватель объясняет, а студенты слушают . Мама готовит обед, а дочь помогает .
Мы читаем, а ты слушаешь . Я слушаю её , а она говорит . Он смотрит фильм, а я ем . Брат
работает, а сестра читает . Они занимаются, а вы рисуете . Я учу новые слова, а друг разговаривает
по телефону. Дети играют, а мама готовит ужин. Бабушка читает сказки, а внук слушает

4.Поставьте и напишите в скобках вопрос и определите падеж существительного.

Катались ( на чём ) на машине. (предложный падеж).

Шли ( по чему ) по площади . ( дательный падеж).

Отплыл ( от чего ) от причала. ( радетельный падеж).

Подбежал ( к чему ) к кровати. ( дательный падеж).

Прыгает ( кто ) белка. ( именительный падеж).

Достали ( что ) мяч. ( именительный падеж)

Гуляли ( за чем ) за школой. ( творительный падеж).

Написал ( в чём ) в тетради. ( предложный падеж).

Кружились ( в чём ) в воздухе.( предложный падеж).

Мылись ( чем ) шампунем. ( творительный падеж).

Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակների բաժանում

  1. Հաշվիր:

4.9 :7 = 0,7

  1. Հաշվիր և գրիր պատասխանը:

0.16 :8 = 0,02

  1. Հաշվիր:

2130.3 :100 = 21,303

  1. Կատարիր 14.38 :100 բաժանումը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

14.38
0.1438
143.8
1.438 +

  1. Հաշվիր:

0.83 :1000 = 0,83000

  1. Կատարիր բաժանումը:

966 :15 = 64,4

  1. Կատարիր բաժանումը:

0.117 :65 =6,5

Կատարիր 1.55 :100 բաժանումը:

  1. Ընտրիր ճիշտ պատասխանը:

1.55 +
15.5
0.0155
0.155

  1. Տրված թիվը բաժանիր 10000-ի:

164700 :10000 = 164700

Posted in Մայրենի 6

Համո Սահյան

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.

Posted in Մայրենի 6, Uncategorized

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Անծանոթ բառեր
Անծանոթ բառեր չկան

Հոմանիշ բառեր

Այրվել — վառվել
Այտ — թուշ
Ծալվել — ծալծլվել, ծալմլվել
Շրթունք — պռոշ, շուրթ
ճաքել — ճեղքվել, տրաքվել
Հասակ — տարիք
Ծաղկել —  բացվել, աճել
Աչք — տեսողություն, տեսանելիք, լուսարան
Լցվել — ածվել
Բացվել — արձակվել, քանդվել
Մահ — վախճանում, վախճան, անշնչություն

Հականիշ բառեր
Այրվել — մարել, հանգչել
Ծաղկել — չորանալ
Լցվել — նիհարել
Բացվել — փակվել
Մահ — անմահություն, կյանք

Իմ ամենասիրելի հատվածը
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Posted in Մայրենի 6, Uncategorized

Համո Սահյան Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է։

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Անծանոթ բառեր
Սարսուռ — դող, սոսկում
Ահռելի — մեծ, խոշոր, վիթխարի, հսկայական
Մշուշ — մառախուղ, մեգ

Հոմանիշ բառեր
Սարսուռ — դող, սոսկում
Ահռելի — մեծ, խոշոր, վիթխարի, հսկայական
Մշուշ — մառախուղ, մեգ, մառ
Տանել — փոխադրել, տեղափոխել, կրել
Աշխույժ — զվարթ, առույգ
Բարի — բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար
Հասկանալի -մատչելի
Անուշ — Դուրեկան, ախորժելի, անուշակ, անուշիկ
Ուշ — տարաժամ, անժամ,

Հականիշ բառեր
Տանել — բերել
Աշխույժ — ալարկոտ ,դանդաղաշարժ, թույլ, հոգնած
Ահռելի — մանր, չնչին, անտեսանելի
Սարսուռ — տապ
Բարի — չար, անբարի, դաժան, վատ
Հասկանալի — անհասկանալի, բարդ
Անուշ — լեղի, դառը
Թռչել — իջնել, նստել, վայրէջք, կատարել
Ուշ — շուտ, նոր

Իմ ամենասիրելի հատվածը
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է։

Posted in Uncategorized

ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՕՐԳԱՆՆԵՐԸ:ԱՐՄԱՏ :ԸՆՁՅՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Դասի թեման՝

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

  • Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:
  • Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

  • ցողունը
  • տերևը
  • արմատը

2. Գեներատիվ են`

  • ծաղիկը
  • պտուղը
  • սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկը, լոբին, արևածաղիկը, գազարը:

2Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենը, գարին, եգիպտացորենը, սոխը, սխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

  • Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ կամ մարմնական օրգանները ապահովում են բույսի գոյությունը:

  • Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Գեներատիվ կամ սեռական օրգանները ապահովում են բույսի սեռական բազմացումը:

  • Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմտը բույսը արացնում է հողին, հողից կլանում է ջուր և բազմացնում է բույսը:

  • Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Որ արմատը ծեխանում է:

  • Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Ցողումը իր վրաի տերևներով և բողբոջերով:

  • Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունըհիմնականում հենարանի դեր է կատարում ընձյուղի այլ օրգանների համար;

  • Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

Տերևները ունեն շատ մեծ նշանակություն, որովհետև նրանք կատարում են ֆոտոսինթեզ և նաև կատարում են ջրի գոլորշիացումը և կարգավորում ջրի քանակը:

Posted in Uncategorized

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ ԴԱՍ ԵՒ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

ՀԻՆ ՍՊԱՐՏԱՆ և ԱԹԵՆՔԸ

• Ի՞նչ է Ծերակույտը։ Սպարտայում ովքե՞ր էին դառնում դրա անդամ։

Այն կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:
• Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Աթենքը Պիսիստրատի կառավարման տարիներին։

Այդ ժամանակ Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը և տարբեր արհեստները շատ զարգացան
Աղբյուրներ
Համաշխարհային պատմության դասագիրք, էջ 72-76

Հին Սպարտան և Աթենքը

Posted in Uncategorized

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

•Ներկայացրեք Տիգրան Մեծի տերության սահմանները։

Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս

• Համեմատեք Արգիշտի l-ին և Տիգրան Մեծին։

Տիգրան Մեծը շատ հզոր արքա էր և շուտ էր նվաճում երկրները, բայց ըստ պայմանագրի նա կորցրեց իր նվաճումները։ Արգիշտի I-ը նույնպես հզոր արքա էր և նա պահեց այդպես իր հողերը։

• Ի՞նչ պատվանուններ են տվել օտար հեղինակները Տիգրան Մեծին։

Թագավորներից մեծագույնը

Իր ժամանակի հզորագույն թագավոր

Աստված

Աղբյուրներ

Հայոց պատմության դասագիրք, էջ 98-100

Posted in Մայրենի 6

Չորեքշաբթի ( 19.04.2023թ)

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Նա գրող է: Վիպակ, պատմվածք և վեպ: Քաոս, Չար ոգին, Արտիստը, Գործակատարի հիշատակարանից, Հրդեհ նավթագործարանում, Պատվի համար, Կյանքի բովից, Օրիօրդ Լիզա

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։ Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

-Մանաս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր չգիտեիր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։
Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար։

-Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞,  որ զոռ ես անում,- ասաց Մանասը,

-Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել։

-Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։ Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Հինգշաբթի

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր, զմրուխտափայլ, կանխավճար, սնափառ, բաղաձայն, պարտատեր, կենսախինդ, ջրամուկ,արևամանուկ, ձեռագործ, նորամուտ:

Սահման-ա-դիր, զմրուխտ-ա-փայլ, կանխ-ա-վճար, սն-ա-փառ, բաղ-ա-ձայն, պարտ-ա-տեր, կենս-ա-խինդ,գր-ա-մուկ, արև-ա-մանուկ, ձեռ-ա-գործ, նոր-ա-մուտ:
բ) Կենարար, կենսուրախ, զուգընթաց, ջրկիր, ջրհեղեղ, բանբեր, քարտաշ, տնպահ, լուսնկա, մթնկա, ձնծաղիկ, ռնգեղջյուր, քարափ, մոլեռանդ, հրձիգ, քարտաշ, ակնհայտ:

Կեն-արար, կենս-ուրախ, զուգ-ընթաց, ջր-կիր, գր-հեղեղ, բան-բեր, քար-տաշ, տն-պահ, լուս-ընկա, մթն-կա, ձն–ծաղիկ, ռնգ-եղջյուր, քար-ափ, մոլ-եռանդ, հր-ձիք, ակն-հայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն, անբախտ, անգետ, անշնորք, անարդյունք, անօրեն, անձև:

դժգոււյն, դժբախտ, տգետ, ապաշնորհ, ապարդյուն, ապօրին, տձև