Երեքշաբթի ( 11.04.2023թ)
1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:
2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:
Երեկո իրիկուն իրիկնաժամ մթնշաղ իրիկնամուտ վերջալույս արևամուտ
Լուսաբաց արշալույս լուսադեմ լուսածագ արևածագ, առավոտ։
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
.Ամառային սիրուն երեկո էր, և արե.ակն արդեն թե.վում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օ.ին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դար.ել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մար.իկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայա.քներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ո. չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար.րախոսն էր անտարբեր ըն.հանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղոր.ավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կար.ում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնա.ությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
2..Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, կ, ր, յ:
3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ, դանակ, պարտեզ, բերք, զատիկ, բառարան, բռնակ, կատակ, բյուր, ձագ, մանր, մարագ, դարձ, ավագ, թախտ, կառք, հարթ, լրագիր, հերթ, լույս, ձյութ, ճեղք, շռայլ, նյարդ, նուրբ, թափոր, մահակ, ջութակ:
Ծնունդ բանակ քարտեզ վերք հատիկ վառարան դռնակ հատակ հյուր սագ սանր կարագ վարձ նվագ բախտ փառք կարթ ծրագիր թերթ բույս հյութ մեղք մռայլ լյարդ սուրբ սափոր Սահակ թութակ