Posted in Մայրենի 6

Ափրիլյան ֆլեշմոբ

«Մայրիկ» բառին բնորոշ 7 բառ գրե՛ք և բառերը այբբենական կարգով դասավորե՛ք։

Ի՞նչ է նշանակում «մեղանչել» բառը: Կազմե՛ք մեկական նախադասություն՝ օգտագործելով «մեղանչել» և «մեղա գալ» կառույցները։

«Գարնանաբույր» բառի տառերով, որքան հնարավոր է շատ, նոր բառեր կազմի՛ր։

Գրի՛ր նշված բառերի հայերեն տարբերակները՝ «լուստրա», «պատալոկ», «թավա» , «պոլ», «պատակոլնիկ» , «գառաժ» , «բագաժնիկ», «պոնչիկ», «սավոկ» ։

Արևմտահայերեն բառերը փոխադրի՛ր արևելահայերեն՝

աղեկ, աղվոր, , քով,  ետք

Տրված բառերի առաջին տառերի փոփոխմամբ կազմե՛ ք նոր բառեր։

բառարան, բռնակ, բյուր, մանր, դարձ, կառք, հարթ, հերթ, լույս, նուրբ, ջութակ

Բառաշարքում առանձնացրե՛ք հոմանիշ բառերի վեց զույգ:

Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Զատկական ասացվածքները վերականգնե՛ք։

համար ունեցողի  ամեն Զատիկ է օր

շուտ փետելով Ակլատիզը չես բերի Զատիկը

Զատկին ձուն կարմիր կսազե

չի գիտենա պաս Զատկի համը չբռնողը

Տրված բառերը բաժանե՛ք իմաստային երկու խմբի:

Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Զատկական թեմայով ակրոստիքոս հորինե՛ք։

Զատիկ է։ Շատ ուրախ
Այսօր նշում ենք
Տոնը կարևոր,
Իմաստով լեցուն՝
Կարմիր ձու ներկելով։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն