Հայաստան ասելիս
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Անծանոթ բառեր
Անծանոթ բառեր չկան
Հոմանիշ բառեր
Այրվել — վառվել
Այտ — թուշ
Ծալվել — ծալծլվել, ծալմլվել
Շրթունք — պռոշ, շուրթ
ճաքել — ճեղքվել, տրաքվել
Հասակ — տարիք
Ծաղկել — բացվել, աճել
Աչք — տեսողություն, տեսանելիք, լուսարան
Լցվել — ածվել
Բացվել — արձակվել, քանդվել
Մահ — վախճանում, վախճան, անշնչություն
Հականիշ բառեր
Այրվել — մարել, հանգչել
Ծաղկել — չորանալ
Լցվել — նիհարել
Բացվել — փակվել
Մահ — անմահություն, կյանք
Իմ ամենասիրելի հատվածը
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես: