Posted in Մայրենի 6

Հինգշաբթի

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։ննջել-քնել-նիրհել-մրափել, երկյուղել-վախենալ-զարհուրել, փոս -վիրապ-խրամատ, բթամիտ-տխմար, -տգետ։Երեք բառ չունի հոմանիշ

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։Ժանտ,դժնի,անագորյուն

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

Ճոխ-շքեղ վեհանձն-մեծահոգի արտասովոր-տարօրինակ անթաքույց-բացահայտ

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

Անշուք պարզ հասարակ։

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարսկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մսկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:Պարտիսպանը Թիֆլիզից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը: Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին:

Posted in Uncategorized

Համաշխարհային պատմություն։ Դաս և առաջադրանքներ

Դաս 1
Հին Հռոմ


• Ի՞նչ ցեղեր և ցեղախմբեր էին ապրում Իտալիայում։

Էտրուսկները,լատինները,հույները
• Ներկայացրեք վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը։

ցեղակիցները ունեն հավասար իրավունքներ բայց ավագանիներն էին կազմում ընտրությունը որ արքա ընտրեն:
• Ի՞նչ բարեփոխումներ անցկացրեց Սերվիոս Տուլիոսը։

Բարենորոգումներ, տարածքային, վարչական բաժանում և քաղաքացիներին բաժանեց ըստ դասերի:

Աղբյուրներ
Դասագիրք, էջ 105-109
Տեսաֆիլմ
https://youtu.be/VTd-8y4yXEU

Տեսաֆիլմ
https://youtu.be/k_El4CbAPxo

Posted in Մայրենի 6

Չորեքշաբթի

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկեվորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Մեղուն ծաղիկից հյութ է քաղում:
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Անձրևից հետո սունկ դուրս եկավ:
Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Երկու գյուղացի ճամփա են գնում:
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ:
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս:

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ,բայց էլի օգուտ է։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

դրամ,գեր, մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպ, կավ:

Posted in Մայրենի 6

Երեքշաբթի

Երեքշաբթի

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքը:
Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։
Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Միշտ լինում է մեկը, ով ասում է՝ արքան մերկ է։
Բռնատիրությունը ամրագրվում է նաև անհեթեթ օրենքներով։

Posted in Մաթեմատիկա 6

Տասնորդական կոտորակի կլորացումը

1206.Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք
թվերը.
ա) 0,136 և 0,144
0,136 ≈ 0,14
0,144 ≈ 0,14
0,14 = 0,14

բ) 2,254 և 2,256
2,254 ≈ 2,25
2,256 ≈ 2,26
2,25 < 2,26

գ) 3,769154 և 3,767002
3,769154 ≈ 3,77
3,767002 ≈ 3,77
3,77 = 3,77

դ) 12,129 և 12,131
12,129 ≈ 12,13
12,131 ≈ 12,13
12,13 = 12,13

ե) 7,9951 և 8,0049
7,9951 ≈ 8
8,0049 ≈ 8
8 = 8

զ) 0,009 և 0,001
0,009 ≈ 0,01
0,001 ≈ 0
0,01 > 0

1207.Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը
համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։
Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք
մինչև հարյուրերորդականները։226,77 դմ
անգամ: 12,4 x 5,08 x 3,6 =226,7712=226,77

1208.Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի
տարբերությունը։ 10000-999=9001

1209.Մետաղե ձողի երկարությունը 0օ ջերմության դեպքում 1,5 մ է,
իսկ 100օ ջերմության դեպքում դառնում է 1,71 մ։ Քանի՞ տոկոսով է
երկարում ձողը ջերմությունը 1օ-ով բարձրացնելիս։ 14 Տոկոսով

1212.50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել
են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։
50x.25=62,5
62.5×80/100=50

1213.Քանի՞ անգամ է յուրաքանչյուր հաջորդ դասի ամենափոքր կարգի
միավորը մեծ նախորդ դասի ամենամեծ կարգի միավորից։ 10 անգամ

1214. Ճի՞շտ է արդյոք կազմված հետևյալ աղյուսակը.

2375:14=169 (մն․9) —> Այո՛

9357:231=40 (մն․ 117) —-> Ո՛չ

527345:15067=35 —–> Այո՛

46625:321=145 (մն․ 80)—–> Ո՛չ

1215.

Ա) (x+324)+18=555
x+324+18=555
x=555-324-18
x=213

բ) (x+10)-56=344
x+10-56=344
x=344-10+56
x=390

գ) (x-83)+215=940
x-83+215=940
x=940+83-215
x=808

դ) (x-90)-617=1000
x-90-617=1000
x=1000+90+617
x=1707

ե) 136+(x-26)=839
136+x-26=839
x=839-136+26
x=729

զ) 405+(x+394)=2505
405+x+394=2505
x=2505-405-394
x=1706

    Posted in Մայրենի 6, Uncategorized

    Երկուշաբթի

    Երկուշաբթի

    Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։ ( Ստեղծագործական նյութերը հրապարակում ենք և չմոռանաք ՝ իմ « աութլուքին» ուղարկել հղումները) ։

    Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։

    Ջանի Ռոդարի

    « Սև քթերի երկիրը»


    Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:
    Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

    Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

    — Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

    — Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

    — Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը: լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

    — Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:

    — Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

    — Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

    — Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

    — Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

    Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

    Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ: