Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:
Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկեվորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը լցված է սերկևենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:
1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։
2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:
Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Մեղուն ծաղիկից հյութ է քաղում:
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ:
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Երկու գյուղացի ճամփա են գնում:
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ:
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս:
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։
Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։
Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։
Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ցողն անձրև չէ,բայց էլի օգուտ է։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
դրամ,գեր, մաշկ, փեսա, նժար, կավիճ, ագռավ, կտավ, մտրակ, կարպ, կավ: