Վերնագիր՝ Արտահայտվել գրելու միջոցով
Ժամանակահատված՝ 26․09․2023 — 03․10․2023
Նախագծի նպատակը ստեղծագործական աշխատանք կատարելն է, մասնավորապես, երկու շարադրություն ու մեկ պատմություն հորինելը։
Նախագծի համար ընտրվել է երեք թեմա, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարվելու է ուսումնասիրություն և գրվելու է տեքստը, դրանք հրապարակվելու են Շուշան Մանվելյանի բլոգում։ Ընտրված թեմաներն են՝ «Հավատա ինքդ քեզ», «Բարությունը բարություն է ծնում», «Իմ պատուհանից»
Նախագծի արդյունքում հրապարակվելու է երեք նոր արձակ ստեղծագործություն։
«Հավատա ինքդ քեզ»
Կյանքում ամենակարևորը սեփական ուժերին հավատալն է։ Հավատալը, որ ամեն ամեն ինչ հնարավոր է անել, եթե լինի ցանկություն ու եթե մշտապես աշխատես, պարապես, սովորես ու փորձես ավելի լավը լինել։
Հավատը սկսվում է, երբ մարդը չի հուսահատվում անհաջողությունից, երբ նորից է փորձում ու այնքան անգամ, մինչև հաջողության է հասնում։ Ամեն ինչ սկսվում է փոքրիկ քայլերից, մի փոքրիկ հաջողությունը թույլ է տալիս հավատալ, որ հնարավոր է հաղթահարել անհաջողությունը, այսինքն՝ հավատալ՝ սեփական ուժերին։
Երբ մարդ փոքրիկ հաջողության է հասնում, նա ուզում է ավելացնել այն ու արդեն հավատը սեփական ուժերին օգնում է անել ավելին, հասնել ավելի մեծ հաջողության։ Դրա համար էլ իմաստունները խորհուրդ են տալիս՝ հավատալ սեփական ուժերին։
«Բարությունը բարություն է ծնում»
Ես հավատում եմ, որ բարությունը բարություն է ծնում։ Ես մի մուլտ եմ տեսել, երբ մի քանի ընկերներ մի խնձոր ունեին, ու իրար էին հյուրասիրում, այսինքն նրանցից ոչ մեկ չէր ուզում խնձորը ուտել ու ընկերջը բաժին չտալ։ Երբ մարդը տեսնում է, որ իր դասընկերը, ընկերը, բարեկամը, կամ քույրը ու եղբայրը բարի ու լավ բան են անում իր համար, ինքն էլ ուզում է նույնը անել այդ մարդու ու ուրիշ մարդկանց համար։
Մենք պետք է բոլորս բարին ու լավը ցանկանանք մյուսներին, դա կօգնի, որ աշխարհում ավելի շատ բարություն ծնվի ու դրականը ավելանա։
«Իմ պատուհանից»
Իմ պատուհանից մի զորամաս է երևում։ Ես առավոտյան տեսնում եմ, թե ինչպես են զինվորները պարապում։ Նրանք քայլում են գեղեցիկ, հավասար ու խրոխտ, երգում են հայրենիքի ու հայրենինք ծառայելու մասին։ Ես շատ եմ սիրում հետևել նրանց իմ պատուհանից։
Իմ պատուհանից՝ զորամասից այն կողմ անծայրածիր երկինքն է՝ գեղեցիկ կապույտ, ներդաշնակ ու ազատություն հուշող։ Ես սիրում եմ նաև երկար նայել երկնքին։
Ինձ շատ հաճելի է, որ իմ պատուհանից ես մեր զինվորներին ու ազատ երկինքն եմ տեսնում ամեն օր։
«Կոշիկները»
Մի օր, երբ ես արթնացա, հասկացա, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, օրինակ՝ սիրտս արագ էր բաղբախում։ Հիշեցի, որ այսօր իմ տարեդարձն է, ես շուտվանից գուշակել էի, որ իմ ծնողները գումար էին հավաքում ինձ նվեր գնելու համար, մենք աղքատ ենք, բայց իմ ծնողները ուզում էին ինձ ուրախացնել, և իմ թվում էր, որ նրանք գնելու էին իմ փոքր ժամանակվանից երազած կոշիկները։ Ես գնացի հյուրասենյակ և տեսա, որ ծնողներս գնել են իմ հավանած կապույտ կետիկներով մանուշակագույն գծիկներով կոշիկները, և ես ուրախությամբ գնացի և գրկեցի ծնողներիս։ Սկսեցի փորձել կոշիկները, և նրակք հիանալի են իմ ոտքերի վրա։ Ինձ շատ դուր եկավ կոշիկի վրայի վառ գույները և ես գնացի դուրս, որ ընկերներս ինձ շնորհավորեն, տեսնեն նոր կոշիկներս ու խաղանք իրար հետ։ Ես դուրս եկա բակ և ընկերներս հավաքվեցին իմ շուրջ ջերմ-ջերմ շնորհավորանքներով ու նրանց շատ դուր եկան իմ նոր կոշիկները։ Մենք սկսեցինք խաղալ աշխարի բոլոր խաղերը, քանի որ բարձր տրամադրություն ունեինք և մոռացանք կոշիկներիս մասին, հետո սկսվեց անձրև և մենք ցատկոտեցինք ցեխաջրերի մեջ։ Մթնեց, և տուն գնալու ժամանակն էլ ես մոռացել էի իմ տարեդարձի մասին ու որ պետք էր շուտ տուն գնալ, որ տորթիս վրայի մոմերը փչեի։ Երբ ես հասա տուն, մայրիկս նայեց իմ կեղտոտ շորերին, և ես հասկացա, որ իմ կոշիկները ոչ միայն կեղտոտվել էին, այլ նաև նրանց վառ գույները, որոնք ինձ շատ էին դուր եկել, էլ այնքան վառ չէին։ Ես մի քիչ տխրեցի, բայց նաև հասկացա, որ պետք է հոգ տանել քո սիրելի մարդկանց ու իրերի մասին, այլ ոչ թե մոռանալ ու անուշադրության մատնել։