Posted in Հայոց լեզու, Գրականություն

Իմ ամառը

Ես իմ ամառվա ընթացքում շատ բաներ եմ հասցրել անել, գնացել եմ տատիկիս տուն, այնտեղ լիքը կատուներ կային մենք նրանց հետ խաղացինք նաև ծանոթացա իմ տարիքի երեխաների հետ և նրանց հետ շատ լավ օրեր անցկացրեցինք։ Նաև ճամփորդեցի իմ ընկերների հետ Արդանիշ իսկ ծնողներիս հետ Սեվան շատ լավ ժամանակ անցկացրեցինք։Եւ դիտել եմ շատ ֆիլմեր, կարող եմ պատմել իմ ամենահավանած ֆիլմի մասին։ Ջումանջի․ Ջոնսթոնի նկարահանած ֆանտաստիկ կատակերգական ֆիլմ, գլխավոր դերում հանդես է գալիս Ռոբին Ուիլյամսը։ Նկարահանված է Քրիս Վան Օլլսբուգի համանուն գրվածքի հիման վրա։ Ինձ շատ է դուր եկել այս ֆիլմը որովհետև սիրում եմ ֆանտաստիկ ֆիլմեր։

Posted in Հանրահաշիվ

Մաթեմատիկոսների մասին

Մաթեմատիկոսը գիտնական է, ում ուսումնասիրությունների գլխավոր բնագավառը մաթեմատիկան է։ Մաթեմատիկոսները գործ ունեն քանակի, կառուցվածքի, տարածության, և փոփոխականների հետ։ Որոշ գիտնականներ, որոնց հետազոտությունները ուրիշ բնագավառի են վերաբերում, օրինակ մաթեմատիկական ֆիզիկային, եթե նրանց հետազոտությունները մաթեմատիկայի մասին պատկերացում են տալիս, ապա նրանք նույնպես մաթեմատիկոս են համարվում։

Իսկ հմա կպատմեմ իմ ամենասիրելի մաթեմատիկոսի մասին
Ամենավաղ հայտնի մաթեմատիկոսներից մեկը Թալես Միլետացին էր, համարվել է առաջին իսկական մաթեմատիկոս և առաջին հայտնի անհատ, որին վերագրվել է մաթեմատիկական հայտնագործություն։ Նրան է վերագրվում դեդուկտիվ մտածողության առաջին օգտագործումը երկրաչափության նկատմամբ՝ Թալեսի թեորեմ –ից չորս հետևություն դուրս բերելը։