Անձրեւից հետո
Անձրեւից հետո կյանքը նորից է սկսվում` նոր թարմությամբ, նոր պարզությամբ։ Օդն ավելի հարուստ է լինում մաքրությամբ, ավելի հստակ է լինում ու խաղաղ, ավելի հանդարտ է դառնում օրը, բնությունը` խաղաղ ու լուռ։
Անձրեւի կաթիլները, վարար թե հատուկենտ, գալիս ու իրենց հետ դեպի հող են տանում փոշին ու կեղտը, թրջում ու սրբագործում են բնության ու մարդու ստեղծած ամեն մարմին ու մասնիկ։
Անձրեւից հետո ես շատ եմ սիրում քայլել վերածնված բնության գրկում ու լիցքավորվել խաղաղությամբ ու ուժով, ներդաշնակությամբ։