Posted in Հանրահաշիվ

Ինքնաստուգում

1)Որոշե՛ք միանդամի կարգը.

ա) 15aab

3

բ) −  9d²

2


գ) 20xx y²

4

2)Ներկայացրե՛ք աստիճանի տեսքով.

ա) a² ⋅ a⁵

a⁷

բ) b² ⋅ b²

b⁴

գ) 5³ ⋅ 5⁷

5¹⁰

3)Տրված միանդամները բաժանե՛ք նման միանդամների խմբերի.

15xxy, −3 a² z, 3yx, 5aza, 17xy, −2yxx, 0.5 x² y, 4y x²

3yx, 17xy

15xxy,−2yxx, 0.5 x² y, 4y x²

−3 a² z, 5aza

4)Արտահայտությունը գրե՛ք միանդամի տեսքով.

ա) 3ax + 5ax

8ax

բ) 25 x² − 4xx

21x²

գ) 12a b² − 5a b²

7ab²

5)Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) a², երբ a = −5, 3, 4

25

9

16

բ) k³,  երբ k = −1, 3, 5

-1

27

125

Posted in Հանրահաշիվ

Բազմանդամ, բազմանդամի կատարյալ տեսքը

Ա 2b+3ac

գործակից-2 3

աստիճան-²

Բ -5a²-3b-

գործակից-5 -3

աստիճան-²

Գ 3x

գործակից-3

աստիճան-¹

Դ 6a³

գործակից-6

աստիճան-³

Ա 8a²b+5ab²

Բ 5a³ -6ax³-a³x

Գ 3ax³-4a²x-5a²x²

Դ 8n³-21n³p²

Ե 7a³-8a³b+3a²-4b

Զ x5 – 7y2 + 3x5y + 2x – 1

Է 4ca-1abc-7a2

Ա ոչ

Բ ոչ

Գ ոչ

Դ ոչ

Ե այո

Զոչ

Է ոչ

Ա 6a2

Բ
Գ
Դ

Posted in Հանրահաշիվ

Բազմանդամ,բազմանդամի կատարյալ տեսքը

Առաջադրանքներ․

1) Բազմանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.
ա) 2a + 3b + 5a=7a+3b
բ) 3a + 7b + 2a − b=5a+6b
գ) x + 2y + 3z + 4x + 5y + 6b=7y+3x+5x
դ) 4a + b + 3a + 5b=7a+6b
ե) 12a + 5b − 4a=8a+5b
զ) 2k + 5n + 7k + n + 2 + 2n=9k+8n+2

2) Բազմանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.
ա)13a − 7a + 5b − 2b=6a+3b
բ) 3x + 7 − 2x − 3!=x+1
գ) 2ab − 5y + 3ab + 6y + ba=6ab-y
դ) 3²mn − 2³mn + nm=mn
ե)14x + 3y − 7x − 12y=7x-9y
զ) ab ²+ 3aba + 2abb + 2a²b=3ab²+5a²b

3) Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

ա) 3x ² + 5x − 2x ², երբ x = 6

66

բ) ab ² c ³d, երբ a = 2, b = 3, c = 4, d = 0

0

գ) a³ + 7a − a² ⋅ a, երբ a = 8

4032

դ) 2xy + 7x ⋅ y + y ⋅ x, երբ x = 5, y = 2

100

ե) (a + b)² − (a − b)², երբ a = 8, b = 2

64

զ) xyz − 7³, երբ x = y = z = 7

0

Տնային աշխատանք․

1) Պարզեցրե՛ք բազմանդամը․

ա) 2a+5b+7a

9a+5b

բ) 2x+3y+10x

12x+3y

գ) 7a+b+3a+b

10a+2b

դ) a+7b+b+2a

3a+8b

ե) 2x+y+3x+y+4x

9x+2y

զ) a+2x+5x+2a+9x

3a+16x

2) Բազմանդամը բերե՛ք կատարյալ տեսքի.

ա) 12a+5b-4a

8a+5b

բ) 19x-24y+x

24y+18x

գ) 17x-4y+5x+4y

22x-8y

դ) 5a-2y+4a+2y

9a-4y

ե) 40x+15y-40x-16y

0-y

զ) 9a-3b+5a-7b-8a

6a-4b

է) 2b-6y+b+5y-3b

0-y

ը) a+2x+a-13x-2a

0-11x

Posted in Երկրաչափություն

Եռանկյուն։Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

Առաջադրանքներ․

1)

65

2)

BK=12սմ

KC=15սմ

3)

BCK=60⁰

BKC=35⁰

CBK=85⁰

4)

5)

AB հատվածի երկարությունը 45սմ է, իսկ D կետը գտնվում է AB ուղղի վրա: Գտեք AD հեռավորությունը, եթե АD։ DB-ի այնպես ինչպես 1:8:

5 սմ

Posted in English

Education System in Kazakhstan

Primary Education
Schooling is mandatory in Kazakhstan and this reflects in a national literacy rate of over 99%. The 5 grades of primary school begin at age 6. Two groups of children attend morning and afternoon shifts respectively per school, in order to share facilities. The ministry of education prescribes the curriculum, and this applies to both private and public schools.

Educational credits from RK banks | Electronic government of the Republic  of Kazakhstan

Middle Education
Students continue with their education program at lower secondary school for 4 years through to grade 9. A general academic curriculum includes Russian or Kazach depending on location, plus biology, chemistry, history, mathematics, physics, and a foreign language.

Secondary Education
There are three options for the concluding 3 years at secondary school. These include general education at a lyceum or gymnasium, vocational education at a professional lyceum or vocational school, and professional education at a professional college. Education costs continue to be largely funded by the state.

Vocational Education
An ad-hoc training company is being established to oversee the development of vocational training in Kazakhstan through an unfolding network of institutions to complement current structures. It is intended that this become a kingpin in the nation’s emerging industrialization program.

Posted in Գրականություն

Կոմիտասի հոդվածներից

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

1911 10/Զ

Աղեքսանդրիա»:

Առաջադրանքներ

Մեկնաբանել Կոմիտասի խրատները

Կոմիտասը ուզում է ասել որ մարդիկ պետք է միշտ սովորեն լավը: Նրանք պետք է լավը սովորեն բնությունից, գիտություններից, արվեստից և այլն:

Առանձնացրեք այն խրատը, որ ,կարծում եք, ձեզ օգտակար եղավ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ:

Posted in Գրականություն

Կոմիտասի գերազանց լսողությունը

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի փոփոխություն չկրեցին:

Posted in Գրականություն

Փշուր մը 

Փշուր մը 

Մտի՛ր խորը,
Գտիր՝ նորը.
Վանե՛ հինը,
Բանե՛ մինը։

Ելավ շինական 

Ելավ շինական՝ ցանեց առավ
Բուռը լի ցորեն.
Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Այն ի՞նչ ամպ էր 

Այն ի՞նչ ամպ էր՝ աղոտ-աղոտ ծռվեցավ,
Ու թուխ պատեց կապուտեց․
Այն սև ամպ էր՝ մաղոտ-մաղոտ ցրվեցավ,
Ու պուխ կապեց պատուտեց

Անմար սեր 

Քեզ չըսիրե՞լ,
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել։

― Քեզի սիրել՝
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ։

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։

Ըստ այս բանաստեղծությունների՝ գրի՛ր Կոմիտասի գրելաոճի մասին: Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Կոմիտասի ստեղծագործությունները:  (Ամենաքիչը վեցը նախադասություն):

Նրա բոլոր ստեղծագործություններում կա ամենաքիչը 2 նախադասություն որտեղ բառերի վերջավորությունները նման են: Նա ընտրում է այնպիսի բառեր որոնք մենք առօրյաում չենք օգտագործում կամ օգտագործում ենք շատ քիչ: Նա գրում է բնության մասին, բայց այդ բնությունով պատմում է կյանքի մասին: Նա բնությունը կապում է մարդկանց հետ:

,,Կոմիտասյան օրեր,, նախագծի ամփոփում։

Պատասխանի՛ր հարցերին

  • Կոմիտասի բանաստեղծություններից ամենասիրելին ճանապարհն է։
  • Կոմիտասի բանստեղծությունները բնության, կյանքի, զգացմունքների մասին են։
  • Կոմիտասի  բանաստեղծությունները փոխանցում են լիքը տարբեր տրամադրություններ։
Posted in Գրականություն

Խիղճը

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:

Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.

-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:

— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:

-Թշնամի է, -պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:

-Ի՞նչ է, -ասաց Լուիջին, -ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում, մանրամասն կպատմեմ ամեն ինչ … Ուրեմն, բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:

Նրանք ասացին, թե չգիտեն:

-Ոչինչ, -ասաց Լուիջին, -կգտնեմ, վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:

Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի. դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:

-Տեսե՛ք, -իրենն էր պնդում Լուիջին, -ես ձեզ պետք է պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:

Բայց նրանք չուզեցին լսել:

Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:

-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:

Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բերեց շատ պատճառներ, թե ինչպես են պատերազմները լինում, և թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:

Լուիջին թոթվեց ուսերը:

-Եթե այդպես է, -ասաց, -դա ինձ ձեռք չի տալիս:

-Լա՛վ էլ ձեռք տալիս է, -գոռացին նրանք, -առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:

Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյոք կհանդիպի՞ նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր:

«Եթե Ալբերտոյին չսպանեմ, -մտածում էր, -դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում:

Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից:

Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»:

Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ էր սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց զոհվածների զավակներին ու կանանց:

Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին;

-Լավ, -ասաց, -լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:

Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել էր իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Հեղինակ՝ Իտալո Կալվինո

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան:

  • Գրի՛ր հիմնավորված կարծիքդ ստեղծագործության վերաբերյալ։

Լուիջին ընդահանրապես չէր ցանկանում գնալ, պատերազմ և սպանել անմեղ մարդկանց: Նա ուներ ընդհամենը մի թշնամի՝ Ալբերտոն: Նա ցանկանում էր սպանել Ալբերտոյին, բայց Լուիջիին այդպես էլ չհաջողվեց պատերազմի ժամանակ սպանել նրան: Լուիջին, որոշեց գնալ այդ երկիր և իր ստացած մեդալները բաժանել զոհված մարդկանց ընտանիքներին: Այդ երկրում նա հանկարծ տեսավ Այբերտոյին և սպանեց նրան իր խղճի հանգստության համար, որ չստացվի, թե այդքան մարդու անիմաստ է սպանել: Բայց, երբ Լուիջին Ալբերտոյին սպանեց նրան ոստիկանները ձերբակացելցին մարդասպանության համար, իսկ հետո մահապատժի ենթարկեցին:

Այսինքն, երբ երկրի կառավարությունը մարդկանց հրամայում է պատերազմել և սպանել անմեղ մարդանց՝ անվանելով անմեղներին թշնամի: Այդ ժամանակ մեծաքանակ սպանությունների համար, պատերազմող մարդկանց պարգևատրում են: Բայց երբ մարդը սպանում է ընդհամենը մի մարդու ով իսկապես նրա թշնամին է նրան անվանում են մարդասպան և մահապատժի են ենթարկում: Այս ամենի մեջ կա մի մեծ անարդարություն, որ մարդը մեծաքանակ մարդկանց սպանելով դառնում է հերոս, իսկ մի սրիկայի սպանելու համար նրան մահապատժի են ենթարկում:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:

Օրինակ`

Մարդը որ բարի ու ներողամիտ լինի, ավելի քիչ հիվանդ կլինի:-

Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:-Անտառը բոլորի ընկերն է։

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:-Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ընդհանրապես կանաչապատ չէ: Այնտեղ  տաք չէ, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում։

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:-Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող ոչ մի արձան ու շինություն, բացի եգիպտական բուրգերից, չի գոյատևել , նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին։ -Սովորական նյութ չէ ապակին։

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:-Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ չէին պահպանում:

Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել։-Ոչ մեկ չգիտի, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դա եղել է Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհի արդյունքում։

2. . Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր, թե դրանք ինչո՛ վ են տարբերվում:

Ա. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորը մահապատժի էր ենթարկվում: Պետրոս Մեծը Սիբիր էր աքսորում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջուրն է ենթակա վտանգի: Մարդիկ անխնա թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ ուրախանում են:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆն արտահայտվել է թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ չէին հասկանում այդ տարօրինակ զուգորդումը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդպիսի դիրք ընդունում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներն ահավոր վախենում են: Նրանք ջրի մակերևույթի մոտ են ելք փնտրում, ցատկում օդ, նետվում ափ: Հոգեվարքի պարը վերջանում է ջղաձգություններով, ապա ձկները սատկում են:

Ի՞նչ է մտածում բանական մարդը:

Բ. Հին Բաբելոնում գետի աղտոտման մեղավորի աստղը խավարում էր: Պետրոս Մեծը Սիբիր էր քշում այն պետեբուրգցիներին, որոնք լվացքաջուր էին թափում Նևան: Իսկ այսօր մարդկության ունեցած ամբողջ ջրի գլխին է վտանգը կախված:Մարդիկ առանց սրտերը ցավելու թունավորում ու կեղտոտում են գետերն ու լճերը, ծովերն ու օվկիանոսները և դեռ աշխարհքով մեկ են լինում:

Հին Եգիպտոսի գրերի մեջ «զզվել» հիեորոգլիֆը հանդես է գալիս թեք դիրքով պատկերված ձկան տեսքով: Հնագետները երկար ժամանակ գլխի չէին ընկնում այդ տարօրինակ կապը: Այժմ գիտենք, որ ձուկն աղտոտված ու թթվածնից աղքատացած ջրում է այդ օրն ընկնում:

Երբ թունավոր նյութն սկսում է ջրի մեջ տարածվել, ձկներին անպատմելի սարսափ է պատում: Նրանք ջրի երեսին են ճար ու ճամփա ման գալիս, իրենց ափ գցում: Հոգեվարքի պարը վերջանում է թալիկ-թալիկ գալով, ապա ձկները շունչները փչում են:

Ի՞նչ է մտքովն անցակցնում բանական մարդը:

Երկրորդ տեքստում օգտագործված են դարձվածքներ և դա դարձնում է տեքստը ավելի գեղարվեստական։

3. Տրված բարդ բառերի առաջին արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Ոսկեշար, բազմազբաղ, բազկատարած, գնդացիր, ստրկահոգի, սիրահոժար, մեղմանվագ, սառցալեզու, բանաձև, գաղտագողի:

Բարեհոգի, սպորտաձև, հայալեզու, միազբաղ, համատարած, անհոժար, միանվագ, ջրացիր, գնդաձև, ատամնաշար

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Տրված դարձվածքները գրի՛ր հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն և անհրաժեշտ փոփոխություններ արա՛:

Համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Աչքդ է մտնումցավին ուրիշ դարման է գտելխելքը գնում է (ուշքն ու միտքն իրենը չէ), թուրը աջ ու ձախ կտրում է, աչքի չընկնեն, խելքին փչածը, ամպերի հետ է խաղում, իր կաշվից վախեցող, կողքով անցնեն:

Մարդուն դուր է գալիս անտեսանելի դառնալու գաղափարը, ու նա մտածածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ խնդրին այլ լուծում է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց չնկատեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի երևում է: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Մարդու խելքը գնում է աչքի չընկնելու գաղափարը, ու նա խելքին փչածը հեքիաթի է վերածում անտեսանելի դարձնող գլխարկի, անտեսանելի մարդու մասին: Իսկ բնությունն այդ ցավին ուրիշ դարման է գտել: Նա ներկում է իր ստեղծած էակներին, պաշտպանական գունավորում է տալիս, որ թշնամիները նրանց կողքով անցնեն: Բնության մեջ դա ամեն քայլափոխի աչքդ է մտնում: Անապատային գորշ դեղնավուն գույնն ունեն անապատի կենդանիների մեծ մաս` և՛ սարդը, և՛ որդը: Հյուսիսի ձյունածածկ հարթավայրերում ապրող կենդանիներին էլ` լինի դա բևեռային արջ, որ ձյան ֆոնի վրա նրանք չնկատվեն:

Երկրորդ տարբերակում քանի որ կան դարձվածքներ այն ավելի գեղարվեստական է:

  1. Տրված բարդ բառերի երկրորդ արմատը փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Բառապաշար, վիրաբույժ, միամիտ, սևահոգի, մանրազնին, սրբատաշ, մազապուրծ, փայտահատ, մթնկա, դյուրահավան, մրրկածեծ, որմնադիր:

բառային, վիրագետ, միատեսակ, քոսևաբախտ, մանրաբջիջ, սրբագին, մազագանգուր, փայտագործ, մթնադեմ, դյուրահավատ, մրրկազեն, որմնագիր

  1. Տրված բառերի բաղադրիչներով կազմի՛ր բաղադրյալ նոր բառեր:
    Հայրապետ, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ, զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

Հայրապետ-հայրասեր, քաղաքապետ

դիմադիր-դիմագիծ, հարկադիր

խաչակնքել-խաչագող, չկնքել

ծանրակշիռ-ծանրաձող, անկշիռ

գլխարկ-գլխաշոր, վերարկու

զվարթաբան-զվարթագին, իրավաբան

ձայնասփյուռ-ձայնաբան, զեփյուռ

լուսապսակ-լուսաբան, ծաղկապսակ

աստղագուշակ-աստղագետ, չարգուշակ

մեղմաշունչ-մեղմագնաց, անշունչ

կանխավճար-կանխաբար, վճարովի

բարետես-բարեհոգի, տեսարժան

ժպտալից-ժպտերես, լիցքաթափում