Սիրի՛ր կյանքը
Կյանքը շատ հետաքրքիր է։ Քանի որ մենք ապրելու հնարավորություն ենք ստացել, մեզ կյանք է շնորհվել, մենք կարողանում ենք շնչել, ուրախանալ, համով ուտեստներ ուտել, գեղեցիկ երաժշտություն լսել, խաղալ, պարել, վազել։
Մենք նաև տխրում ենք ու տխուր իրադարձությունների մասին ենք իմանում, բայց պետք է հասկանանք, որ ամեն լավ ու վատ բան մեր կյանքի մի մասն են։ Մենք պետք է սիրենք այն ամենը, ինչ մեզ շրջապատռում է, մեր ամեն վայրկյանը, մեր հարազատներին ու ընկերներին, քանի որ նրանց սիրելով ենք մենք իրականում սիրում կյանքը։