1. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ: Վտիտ-նիհար, Վճիտ-ականակիտ, Անարի-երկչոտ, Բարի-գթառատ, Ականավոր-հռչակավոր։
2. Կետերը փոխարինի՛ր տրված ամենահարմար հոմանիշով:
Հույն փիլիսոփա Պյութագորասը սիրով մասնակցում(գործակցում, ընկերակցում, մասնակցում) էր օլիմպիական խաղերին (մրցումներին, խաղերին, մրցամարտերին) ու ատլետիկական տարբեր (զանազան, տարբեր, ուրիշ) մրցումների: Երկու անգամ նա արժանացել է (արժանի է եղել, արժանի է դարձել, արժանացել է) դափնեպսակի՝ կռվամարտում հաղթելու (հաղթանակելու,հաղթելու, նվաճելու) համար: Երբ նրան հարցրել էին այդ տարօրինակ (տարօրինակ, անսավոր, անօրինակ) հրապուրանքի պատճառը, նա պատասխանել էր. «Եթե գիտական պարապմունքների ընթացքում ընդմիջում (ընդհատում, դադար, ընդմիջում, դասամիջոց) չանենք, հոգնած գլխում ոչ մի արժեքավոր (թանկարժեք, արժեքավոր) միտք չի ծնվի»:
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշ է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին ընկեր մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում: