1.

Երկու կետով կարելի է տանել մեկ ուղիղ:
2.

Երկու ուղիղներ կարող են ունենալ միայն մեկ ընդհանուր կետ։
3.

Ուղղի մի մասը, որը սահմանափակված է երկու կետերով, կոչվում է հատված:
4.

Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ:
5.

Անկյունը երկրաչափական պատկեր է, որը կազմված է կետից և նրանից դուրս եկող երկու ճառագայթներից: Այդ ճառագայթները կոչվում են անկյան կողմեր, իսկ նրանց ընդհանուր սկզբնակետը՝ անկյան գագաթ:
6.

Եթե անկյան երկու կողմերը գտնվում են նույն ուղղի վրա, ապա այն կոչվում է փռված անկյուն:
7.

Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող երկու պատկերներն անվանում են հավասար պատկերներ:
8.

Պատկերներ համեմատելու ձևերից է վերադրումը: Մի հատվածի ծայրակետը վերադրում ենք մյուս հատվածի ծայրակետի հետ այնպես, որ դրանք համընկնեն: Եթե համընկնում են նաև մյուս ծայրակետերը, ապա այդ հատվածները հավասար են:
9.

Հատվածի այն կետը, որը հատվածը տրոհում է երկու հավասար մասերի կոչվում է միջնակետ:
10.

Մի անկյան գագաթը վերադրում ենք մյուս անկյան գագաթի հետ և առաջին անկյան կողմը վերադրում ենք մյուս անկյան կողմի հետ այնպես, որ դրանք համընկնեն, իսկ մյուս երկու կողմերը ընկնեն համընկնող կողմերի հանդեպ նույն ուղղության վրա: Եթե համընկնեն նաև մյուս երկու կողմերը, ապա անկյունները հավասար են:
11.

Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն անկյունը բաժանում է երկու հավասար անկյունների, կոչվում է անկյան կիսորդ:
12.

AB=AC+BC
13.

AOB=AOC+COB