Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գրաբարյան օրեր

Գրաբարյան օրեր

Զրուցեն զսմանէ եւ պառաւունք, եթէ արգելեալ կայ յայրի միում, կապեալ երկաթի շղթայիւք. եւ երկու շունք հանապազ կրծելով զշղթայսն` ջանայ ելանել եւ առնել վախճան աշխարհի. այլ ի ձայնէ կռանահարութեան դարբնաց զօրանան, ասեն, կապանքն:

Վասն որոյ եւ առ մերով իսկ ժամանակաւ բազումք ի դարբնաց, զհետ երթալով առասպելին` յաւուր միաշաբթւոջ երիցս կամ շորիցս բախեն զսալն, զի զօրասցին, ասեն, շղթայքն ՛

Արտաւազդայ:

Կարդա այսպես.

կայ — կա

շղթայիւք — շղթայյուք

ջանայ — ջանա

միաշաբթւոջ — միաշաբթվոջ

Արտաւազդայ — Արտավազդա

Բառարան

Զրուցեն — զրուցում են, պատմում են

զսմանէ –սրանից, սրա մասին

եթէ — այստեղ` թե

արգելեալ կայ — այստեղ` փակված է, բանտարկված է

յայրի միում — մի այրում(այր — քարանձավ)

կապեալ –կապված

շղթայիւք — շղթաներով

հանապազ –միշտ

զշղթայսն — շղթաները

ջանայ — ջանում է

առնել վախճան աշխարհի — աշխարհի վերջը տալ, աշխարհը վերացնել

այլ – այստեղ` բայց

ի ձայնէ կռանահարութեան դարբնաց — դարբինների կռանահարության ձայնից

զօրանան — զօրանում են, ամրանում են

ասեն — ասում են

վասն որոյ — որի պատճառով

առ մերով իսկ ժամանակաւ — մեր ժամանակներում իսկ, մեր

 ժամանակներում էլ

բազումք ի դարբնաց — դարբիններից շատերը

զհետ երթալով առասպելին — հետևելով առասպելին

յաւուր միաշաբթւոջ — կիրակի օրը

երիցս կամ չորիցս — երեք կամ չորս անգամ

բախեն — այստեղ` խփում են

զի — որ, որպեսզի

զօրասցին — այստեղ` ամրանան

Հարցեր և առաջադրանքներ

Նկատեցի՞ր` բառավերջում ինչպես է կարդացվում այ — ը:

Ճիշտ կարդա այս բառերը.

ա) զսմանէ — զման, զշղթայսն — շղթաներ, զհետ — գետ, զսալն — զալ,

բ) արգելեալ — հարգել, կապեալ — կապել, կռանահարութեան — կռաություն,

գ) յայրի — արի, յաւուր — յար,

դ) որոյ — որ

Այս բառաձևերն ինչպե՞ս կլինեն աշխարհաբար:

պառաւունք-պառավ,  կապանքն-կապել, շղթայքն-շխթաները, զսալն-սալ:

Գրավոր փոխադրիր հատվածը: Ավելացրու նաև քո վերաբերմունքն այս պատմ
ության նկատմամբ:
Զրուցում են սրա մասին և ծերերը, թե բանտարկված է մի այրում, կապված երկաթի շղթաներով․ և երկու շուն անընդհատ կրծում են շղթաները, ջանում է ելնել և աշխարհը վերացնել․ բայց , ասում են, դարբինների կռանահարության ձայնից ամրանում են կապանքները։
Որի պատճառով և առ մերով,  մեր ժամանակներում իսկ, մեր դարբիններից շատերը հետևելով առասպելին՝ կիրակի օրը երեք կամ չորս անգամ սանլ, որպեսզի ամրանան, ասեն շղթայքն Արտավազդը։

Գրավոր պատմիր Արտաշեսի և Արտավազդի մասին: 

Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։ Ապրելով երկար և երջանիկ կյանքով ։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն