Ռեյ Բրեդբերիի ,,Կանաչ առավոտը,,
- Բնութագրի՛ր գլխավոր հերոսին։
Նա բարի էր, ձգտում էր միշտ դեպի լավը, չէր հանձնվում : - Ի՞նչ է ծառը․ պատմվածքից դուրս գրի՛ր նկարագրությունը։
Ինչ ասես, որ չեն կարող անել ծառերը… Նրանք բնությանը գույներ են հաղորդում, ստվեր տալիս, հողից բերք ստանում կամ դառնում են մանկական խաղերի թագավորություն, ուր կարելի է մագլցել, խաղալ, կախվել ճյուղերից… Հրաշք, որ սնունդ և ուրախություն է պարգևում, ահա թե ինչ է ծառը; Բայց ամենից առաջ ծառը կենաց աղբյուր է և մեղմ խշշոցի աղբյուր, որը շոյում է ականջներդ, գիշերը օրոր շրշում, երբ պառկած ես լինում ձյունաճերմակ անկողնում… - Ավելացրո՛ւ քո տեսակետը՝ ի՞նչ է ծառը։
Ես էլ Բենջըմին Դրիսքըլի նման կուզեի, որ բոլոր մոլորակներին լինեին ծառեր: Ծառ ասելով հասկանում ենք մի սովորական առարկա բնության կողմից: Բայց ես ծառը չեմ համարում սովորական առարկա, որովհետև այն տալիս է մեզ թթվածին, ուրախություն, սնունդ, գեղեցիկ միջավայր և այլն: Ես ընտանիքիս, ընկերներիս և բարեկամներիս նմանացնում եմ ծառերի, առանց որոնց ես չեմ կարող ապրել: Մենք պետք է աշխատենք ծառերը վատնելուց բացի տնկենք նոր ծառեր, որպիսզի չփչացնենք բնությունը - Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։
Ստեղծագործության ասելիքը այն է, որ պետք է առաջ գնալ, չհանձնվել, լինել բարի և մտածել ոչ միայն մարդկության մասին այլ նաև բնության: - Գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ։
Պետք է բարի սիրտ ունենալ և միշտ կատարել լավը մարդկության և բնության համար: