Posted in Գրականություն, Uncategorized

Սիրադեղյան ,, Բուքը, երգը, երեխան,,  


Սիրադեղյանի ,, Բուքը, երգը, երեխան,, ստեղծագործությունը։ 

Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 
Այս ստեղծագործությունը անմարդկայնության մասին էր: Երբ մի երեխա մրսելով հասնում է դպրոց, իսկ նրան ներս չեն թողնում այն պատճառով, որ դեռ շուտ է՝ և չի կարելի: Երեխան շատ է մրսում և սկսում է երգել, գալիս է մեկը և ջղայնանում նրա վրա:
Սա խոսում է անմարդկայնությունից: Չպետք է լինել անմարդկային, երբ տեսնում ես մեկին անօգնական, պետք է օգնել: Ինչ-որ պահի պետք է դեմ գնաս նաև ինչ-որ սկզբունքների:

Posted in Ամփոփում

Դեպի Արատես ամփոփում

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - 395289095_6781060841982368_2855603213424590748_n.jpg

Մենք հոկտեմբերի 23-25-ը ուղևորվեցինք դեպի Արատես՝ Արարատի ավագ դպրոցի «Հետիոտն տուրիզմ» խմբակի մասնակիցների հետ։ Ես մտածում էի, որ մենք հիանալի օրեր կանցկացնենք միասին, և իմ սպասելիքները արդարացան։ Հիմա կպատմեմ, թե ինչ ենք արել այդ երեք հիանալի օրերին։ Սկսենք առաջին օրվանից, որը ինձ համար շատ լավ անցավ, մեր ուղևորությունը սկսեցինք դեպի Ցաղաց քար քայլարշավով, որը շատ բարդ էր բարձրանալը, բայց մենք հաղթահարեցինք։ Ցաղաց քարի մոտ տեսանք մի ձիավորի, որը մեզ թույլ տվեց նստել իր ձիու վրա, իսկ արշավախմբի մասնակիցներից մեկը նաև ձին հեծնեց, որովհետև նա փորձ ուներ։ Այնտեղ ընկեր Արմենուհին և ընկեր Գարեգինը ներկայացրեցին Ցաղաց քարի պատմությունը, եկեղեցու ներսում երգեցինք հոգևոր երգեր, շրջեցինք տարածքով, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սմբատաբերդ։
Այս ճանապարն էլ էր բարդ, բայց մենք և արշավախմբը իրար հետ ծանոթանալով հավեսով բարձրացանք մինչև վերջ։ Այնտեղ ընկեր Արմենուհին ծանոթացրեց մեզ Սմբատաբերդի պատմությանը, շրջեցինք տարածքով, պարեցինք «Մշո խըռ», երգեցինք, իրականացրեցինք քայլարշավ դեպի Եղեգիս։ Արատես հասանք, երբ արդեն մութ էր, տեղավորեցինք մեր իրերը, ընթրեցինք, թեյեցինք․, մածուն մերեցինք, հավաքվեցինք ակումբում վառարանի շուրջ, ամրացրեցինք մեր նոր ստեղծված ընկերությունը և ամփոփեցինք մեր հիանալի օրը։

Երկրորդ օրը, երբ մենք ժպիտով արթնացանք սկսեցինք նախավարժանքով, նախաճաշելուց հետո իրականացրեցինք շրջայց Արատեսում։


Եկեղեցու բակում ընկեր Գարեգինը անցկացրեց սեմինար պարապմունք։ Եկեղեցու հարակից տարածքում սովորողները իրականացրեցին բարեկարգման աշխատանք։ Նախապատրաստվեցին հարիսայի ծեսին։ Իրականացրեցինք հարիսայի ծես խարույկի շուրջ՝ երգով պարով։ Համտեսեցինք հարիսան։ Օրը եզրափակեցինք կիթառի նվագակցությամբ երգելով։

Երրորդ օրը սկսեցինք նախավարժանքով, հավաքեցինք մեր իրերը, զբաղվեցինք բերքահավաքով, տարածքի մաքրությամբ։ Օրվա երկրորդ կեսին հրաժեշտ տվեցինք Արարատի արշավախմբին՝ կրկին հանդիպելու մտադրությամբ։ Ետ վերադարձին այցելեցինք Եղեգիս համայնքի Զորաց եկեղեցի։ Հատկանշական պահ ունեցանք առաջին անգամ կարողացանք մտնել Եղեգիսի Ս․ Աստվածածին եկեղեցի՝ այն բաց էր ի զարմանս մեզ։ Եղանք Օռբելյանների դամբարանում։ Մեր վերջին կանգառը Արենիի Ս․ Աստվածածին եկեղեցում էր որտեղ էլ եզրափակեցինք մեր ճամփորդությունը։

Իսկ իմ կարծիքով ես իմ կյանքի երեք օրը անցկացրեցի անմոռանալի և հասկացա, որ ճամփորդելով դու շատացնում ես քո հշողությունները։