1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:
Քերել-քերիչ, գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել-քամիչ, բացել-բացիչ, գործել- գործիչ, խաղալ-խաղ, ուտել- ուտեստ, խմել- , խմիչք, հագնել- հագուստ, ձգել-ձքան, փակել-փակիչ, խթանել-խթան, փաթաթել-փաթաթան, զսպել-զսպան, ջնջել- ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել- կապիչ, օրորել-օրորոց:
2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն, տնօրեն, վեհորեն, անսրտորեն, մարդկայնորեն:
3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան, իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթել-ինքնակրթություն, իրեն ժխտել-ինքնաժխտում,իրեն սիրելը-ինքնասեր, իրեն կառավարելը-ինքնակառավարում:
4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, վերջում:
Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ),
Ձեռագիր անձեռ, հյուր հյուրասեր, հուսահատ անհույս, վերջածանց անվերջ, գիտուն անգետ։