Կոշիկները
Մի օր, երբ ես արթնացա, հասկացա, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, օրինակ՝ սիրտս արագ էր բաղբախում։ Հիշեցի, որ այսօր իմ տարեդարձն է, ես շուտվանից գուշակել էի, որ իմ ծնողները գումար էին հավաքում ինձ նվեր գնելու համար, մենք աղքատ ենք, բայց իմ ծնողները ուզում էին ինձ ուրախացնել, և ինձ թվում էր, որ նրանք գնելու էին իմ փոքր ժամանակվանից երազած կոշիկները։ Ես գնացի հյուրասենյակ և տեսա, որ ծնողներս գնել են իմ հավանած կապույտ կետիկներով մանուշակագույն գծիկներով կոշիկները, և ես ուրախությամբ գնացի և գրկեցի ծնողներիս։ Սկսեցի փորձել կոշիկները, և նրակք հիանալի են իմ ոտքերի վրա։ Ինձ շատ դուր եկավ կոշիկի վրայի վառ գույները և ես գնացի դուրս, որ ընկերներս ինձ շնորհավորեն, տեսնեն նոր կոշիկներս ու խաղանք իրար հետ։ Ես դուրս եկա բակ և ընկերներս հավաքվեցին իմ շուրջ ջերմ-ջերմ շնորհավորանքներով ու նրանց շատ դուր եկան իմ նոր կոշիկները։ Մենք սկսեցինք խաղալ աշխարի բոլոր խաղերը, քանի որ բարձր տրամադրություն ունեինք և մոռացանք կոշիկներիս մասին, հետո սկսվեց անձրև և մենք ցատկոտեցինք ցեխաջրերի մեջ։ Մթնեց, և տուն գնալու ժամանակն էլ ես մոռացել էի իմ տարեդարձի մասին ու որ պետք էր շուտ տուն գնալ, որ տորթիս վրայի մոմերը փչեի։ Երբ ես հասա տուն, մայրիկս նայեց իմ կեղտոտ շորերին, և ես հասկացա, որ իմ կոշիկները ոչ միայն կեղտոտվել էին, այլ նաև նրանց վառ գույները, որոնք ինձ շատ էին դուր եկել, էլ այնքան վառ չէին։ Ես մի քիչ տխրեցի, բայց նաև հասկացա, որ պետք է հոգ տանել քո սիրելի մարդկանց ու իրերի մասին, այլ ոչ թե մոռանալ ու անուշադրության մատնել։