Posted in Մաթեմատիկա ա․ բ․

Մասերով խնդիրներ

Խնդիր 1:Մի ավազանում կար 4 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդում: Երբ առաջին ավազանում ավելացրեցին 34լ ջուր, իսկ երկրորդ ավազանում` 21լ, ապա երկու ավազաններում միասին եղավ 440լ ջուր: Պարզել, թե սկզբում որքա՞ն ջուր կար ավազաններից յուրաքանչյուրում:

77
308

Խնդիր 2:Գտնել օրինաչափությունը և լրացնել բաց թողնված թիվը. 45,30,18,9,…,0:

6 3

Խնդիր 3: Երեք գոմում միասին կան 1081 կենդանի: Առաջին գոմում կա 80-ով ավելի շատ կենդանի, քան երկրորդում, իսկ երկրորդում կա 3 անգամ ավելի շատ կենդանի քան երրորդում: Պարզել, թե որքա՞ն կենդանի կա յուրաքանչյուր գոմում:
509
429
143

Խնդիր 4: 102մետր երկարության պարանը բաժանեցին երեք մասի այնպես, որ առաջին կտորը երկու անգամ երկար է երկրորդ կտորից, իսկ երրորդ կտորը 3 մետրով կարճ է առաջին պարանի երկարության կրկնակիից: Գտնել յուրաքանչյուր կտորի երկարությունը:
30
15
57

Խնդիր 5: Ո՞ր թիվն է 24-ով փոքր իր եռակիից:

36

Խնդիր 6: A և B քաղաքների միջև հեռավորությունը բեռնատարն անցնում է 5 ժամում: Եթե նա շարժվեր 16կմ/ժ ավելի մեծ արագությամբ, ապա այդ ճանապարհը կանցներ 4 ժամում: Գտնել բեռնատարի արագությունը:

12,8

Խնդիր 7: Երբ Անին 7 տարեկան էր, նրա մայրը 31 էր: Հիմա Անին իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Անիի մայրիկը:

36

Խնդիր 8: Հինգ արկղերում միասին կա 77կգ մանդարին։ Առաջինում և երկրորդում միասին կա 15կգ, երկրորդ և երրորդում միասին կա 35կգ, երրորդ և չորրորդում միասին՝ 40կգ,չորրորդ և հինգերորդում միասին՝ 32կգ։ Յուրաքանչյուր արկղում քանի՞ կգ մանդարին կա:

10
5
30
10
22

Խնդիր 9: Սեղանին դրված են 4տեսակ մատիտներ: Սև մատիտները 6 հատ են, կապույտ մատիտները սև մատիտներից 5 հատով ավել են, կարմիր մատիտները կապույտ մատիտներից 3 հատով պակաս են, իսկ կանաչ մատիտները 2 հատով ավել են, քան կապույտ և կարմիր մատիտները միասին: Քանի՞ մատիտ կա սեղանին:
46

Խնդիր 10: Մի շարքում կանգնած են Անին, Դավիթը, Սյուզին, Նարեկը և Արենը: Անին գտնվում է Սյուզիից ձախ, բայց Նարեկից աջ: Նարեկն ու Արենը իրար կողք կանգնած չեն, իսկ Դավիթը չի գտնվում ո՛չ Նարեկի կողքը, ո՛չ Արենի կողքը, ո՛չ էլ Անիի կողքը: Ի՞նչ հերթականությամբ են կանգնած նրանք:
Նարեկ, Անի, Արեն, Սյուզի, Դավիթ։

Posted in Կենսաբանություն

Սպորավոր բույսերի ընդհանուր բնութագիր

Դասի հղում

  • Ինչպիսի՞ն է Սֆագնումի կառուցվածքը

Սֆանգումը կազմված է ճյուղավորված ցողունից, որի ներքևի մասը կազմված է մեռած բջիջներից:

  • Արտաքին կռուցվածքով ինչո՞վ են իրարից տարբերվում պտերներ, ձիաձետները։ ի՞նչն է դրանց մոտ ընդհանուր։

Նրանց նմանությունները, որ տաք եղանակին դառնում են գորշ, սպորովեր են, տարբերությունը՝ նրանց տերևների մեջ է:

  • Ի՞նչն է բնորոշ բոլոր պտերներին

Բոլորի մոտ բացակայում են վերգետնյա ընձյուղները:

  • Ի՞նչ բույսեր են աճել Երկրի վրա 300 մլն տարի առաջ։

Պտերանման, սպորովոր

Posted in Քիմիա 7

Քիմիա

ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Բացատրե՛ք «քիմիական տարր» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:
    Քիմյական նյութի որոշակի տեսակ է։
  2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք.

ա) փայտը թեփի
բ) ջրածին,թթվածնից՝ ջուր,
գ) սառույցը՝ գոլորշու:
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատրել:

  1. Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ քացախաթթու, ջուր, օզոն, ջրածնի պերօքսիդ, պղինձ, թթվածին, ազոտ:
    Օզոնը, պղինձը, թթվածինը և ազոտը պարզ են:
  2. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օշտված տեսակ է»:
  1. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջրածնի պերօքսիդ կազմված է ջրածին և թթվածին տարրերի ատոմներից,
Բարդ
բ) երկաթի օքսիդը կազմված է երկաթից և թթվածնից ,
Բարդ
գ) շմոլ գազը կազմված է ածխածին և թթվածին տարրերի ատոմներից,
Բարդ
դ) մատիտի գրաձողը՝ գրաֆիտը, կազմված է ածխածին տարրի ատոմներից,
Պարզ
ե) գլուկոզը կազմված է ածխածին, թթվածին և ջրածին տարրերի ատոմներից:
Բարդ

  1. Գլուխկոտրուկ: Լրացրե՛ք դատարկ վանդակները համապատասխան տարրերի անվանումներով:
Posted in 2024-2025

Армянская кухня

Шашлык из баранины поармянски, подробное приготовление с фото
  1. Աղաւն (Агхавн) – Шашлык из баранины:
    • Ингредиенты: Баранина, лук, масло, специи.
    • Приготовление: Мясо нарезается на кусочки, замачивается в маринаде из лука, масла и специй, затем жарится на гриле.
  2. Իշխան
    • Ингредиенты: Виноградные листья, фарш (говядина/баранина с рисом), лук, специи.
    • Приготовление: Фарш заворачивают в виноградные листья, добавляют лук и специи, тушат под соусом.
  3. Առմա (Арма) – Армянская кухня на мангале:
    • Ингредиенты: Разнообразное мясо (курица, баранина, свинина), овощи.
    • Приготовление: Мясо и овощи приготовлены на гриле или мангале с использованием традиционных армянских специй.
  4. Մանուշ (Мануш) – Традиционная армянская пицца:
    • Ингредиенты: Тонкое тесто, творог, зелень (укроп, петрушка), масло.
    • Приготовление: Тесто раскатывается, на него наносится творог, зелень и масло, запекается в печи.
  5. Քարանաք (Каравац) – Традиционный армянский хлеб:
    • Ингредиенты: Мука, вода, дрожжи, соль.
    • Приготовление: Тесто замешивается, формируется в плоские лепешки, печется в тандире.

Эти блюда представляют аутентичные вкусы армянской кухни и могут подарить туристам незабываемый опыт местной культуры через гастрономические традиции.

Posted in Պատմություն

Մխիթարյանների հանրահայտ ըմպելիքը՝ մխիթարին

«Միթարինը հայտնի է բուժիչ հատկություններով, այն պատրաստվում է էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերից, արմատներից և համեմունքներից` առանց քիմիական հավելումների։ Երկար ժամանակ Մխիթարինը վաճառվել է և վաճառատներում, և որպես դեղ` դեղատներում: Բայց 1980-ականներին Մխիթարյանները ստիպված եղան ընտրել երկուսից մեկը, քանի որ հարկերի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Այսօր էլ Ավստրիայում դեռ կան շատ բժիշկներ, ովքեր իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս խմել «Մխիթարին»:

Posted in Պատմություն

Սևանի Աստվածամայրը

Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Սևանի Աստվածամայրը Հայ եկեղեցու հնագույն սրբապատկերներից է (հավանաբար՝ 16-րդ դարի վերջ)։ Սրբապատկերի առանձնահատկությունն այն է, որ մանուկ Հիսուսը պատկերված է խաչը գրկած։

«Սևանի Աստվածամայրը» ըստ մի եղելության, առնչվում է հայ մշակույթի մեծ երախավորներից մեկի՝ Մխիթար Սեբաստացու անվան հետ: 1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝ օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։

1692 թ., Մխիթարը Կ. Պոլսից գալիս է Էջմիածին՝ միաբանելու։ Սակայն հիասթափված, շուտով գնում է Սևան (ուր տառապում Է աչքացավով) և շուրջ 10 օր այնտեղ մնալուց հետո վերադառնում Է Բասեն:

Մխիթար Սեբաստացու սևանյան այդ օրերի մասին Ղևոնդ Ալիշանը գրել է. «Սեբաստացի սարկաւագն Մխիթար, յայնժամ 18 ամաց, եկեալ այսր յուխտ, յամի 1692, արժանաւորեցաւ խոստման Տիրամօրն, օգնական յինելոյ աստուածասէր րղձանացն, մինչ աղերս արկանէր աոաջի պատկերի նորին, որ և ցարդ պահի անդ, թէ և հնացեալ և խանգարեա, որոյ է օրինակս. և քաջալերեալ՝ յաջողեցալ նորին Տիրամօր շնորհօք հաստատել զկրօնս իւր, շինելով վանըս նախ ի Մեթոն Մոռէայ, և ապա ի Վենետիկ…»։

Բանասեր Ս. Շտիկյանր ևս վկայակոչում է այդ պատմության՝ ավանդության վերածված տարբերակը. «Հայաստանից մեկընդմիշտ հեռանալուց առաջ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում աղոթել է այդ պատկերի աոաջ և նրանից խնդրել, որ իրեն ուժ ու զորություն տա։ Ըստ ավանդության, այդ ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը և Մխիթար լսել է իր խնդրանքի պատասխանը՝ Եղիցի»:

Մխիթար Սեբաստացին, հավանաբար, այս սրբապատկերի անմիջական ազդեցությամբ է գողտրիկ տողեր նվիրել Աստվածամորը: Նրա «Անճառին խորան» տաղը երգում են Սուրբ Աստվածածնին նվիրված տոներին՝ Սուրբ Պատարագի ընթացքում:

Անճառին խորան,

Բանին բնակարան,

Գովեալ Մարիամ սրբուհի,

Դու վարդ անթառամ:

Ես իսկ չեմ արժան

Զքեզ առնուլ բերան,

Է քեզ երանի, տիրածին,

Ընտիր Մարիամ:

Թագուհի վերին,

Ժառանգ երկնային,

Ի քեզ պաղատիմ, Տալիթայ,

Լոյս տուր իմ ակին:

Նախապատրաստվելով Մխիթարյան միաբանության երկուհարյուրամյա հոբելյանին, Ալիշանը փորձում է հավաքել այն բոլոր մասունքները, որոնք առնչվել են Աբբահոր կյանքին։ Այդ նպատակով 1890-1900֊-ական թթ. նա մի շարք նամակներ է հղում Էջմիածնի միաբանության անգամներին՝ խնդրելով Սևանա կղզում գտնվող Աստվածամոր պատկերը, որի առջև աղոթել է իրենց ուխտի հիմնադիրը, նմանատիպ գունանկարի կամ թե լուսանկարի ձևով ուղարկել իրեն:  Ընդ որում, Ղ. Ալիշանը հույս է ունեցել, որ ընդօրինակությունը կկատարի նկարիչ Վարդգես  Սուրենյանցը: Սակայն ինչ-ինչ պատճառներով, հավանաբար կապված 1891 թ- էջմիածնից հեռանալու հանգամանքների հետ, մեծանուն նկարիչը չի կարողացել կատարել Ղ. Ալիշանի ցանկությունը: Այնուհետև, 1896—1901 թթ . միջոցին Ալիշանը դարձյալ մի քանի նամակներ է հղում էջմիածին՝ նորոգելով Սևանի Աստվածամայրը կտավի գունանկարը ստանալու խնդրանքը: Ալիշանին ուղղված պատասխան նամակից իմանում ենք, որ այդ կտավը Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ, որպես հին արվեստի լավագույն նմուշ, արդեն Սևանից տեղափոխւել է էջմիածին և միայն հնարավոր են համարել լուսանկարը ուղարկել Վենետիկ։ Բոլոր դեպքերում շուրջ 15 տարի տևած բանակցությունները և Ալիշանի հիմնական փափագը՝ իրենց մոտ ունենալ այդ կտավը, դրական լուծում չեն ստանում:

Այնուհետև, 1902-1903 թթ. ընթացքում, Խրիմյան Հայրիկր «Սևանի Աստվածամայրը» կտավը Վենետիկ ուղարկելու անհաջող փորձից հետո, Մխիթարյանների բաղձանքը ինչ֊-որ չափով կատարած լինելու համար, գեղանկարիչ Ե. Նազարյանցին հանձնարարում է ընդօրինակել հիշյալ կտավը և այն որպես նվեր ուղարկում է Վենետիկ:

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին պատմում է նաև  Թորոսյանը «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ» գրքում. «Այդ պատկերը 300 տարուան հնութիւն ունի, ըստ վկայութեան Վաղարշապատ բնակվող պատկերահան Առաքել Սագինեանցի, ինչպէս կը գրէ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց»:

Posted in Uncategorized

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ

Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Աղբյուրը՝

Հայկական Կակաչ

Վերլուծություն

Իմ կարծիքով տեքստի հեղինակը պատմում է Մխիթար Սեբաստացու բնավորության մասին: Ուզում է ասել, որ Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերություններ ունենան, չկռվեն և միշտ կիսվեն իրենց մտքերով: Հեղինակը նշում է, որ Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Մխիթարը շատ էր սիրում երեխաներին: Նա այնպիսի հետաքրքիր խոսք ուներ, որ աշակերտները միայն իրեն էին լսում: Նա առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրել ճիշտը, ուսուցանել նրանց: Նա շատ էր սիրում իր աշխատանքը:

Posted in Պատմություն

Հայաստանի հզորացումը

  • Ինչ քայլեր ձեռնարկեց Տրդատ 3-րդը երկրի հզորացման ուղղությամբ

Տրդատը սկսեց վարել երկրի հզորության քաղաքակնություն

  • Թվարկեք այդ ժամանակի հայտնի քաղաքները

Արտաշատ,Տիգրանակերտ,Վան, Վաղարշապատ և այլն:

  • Ներկայացրեք Տրդատ Մեծ արքայի պատմական կերպարը:

Նա հզոր էր, խելացի և այլն:

  • Երբ և որտեղ է տեղի ունեցել քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովը:Հայաստանից ով է մասնակցել ժողովին:

Այն տեղի է ունեցել 325թ.-ին Նիկեայում : Ժողովին մասնակցել է Սուրբ Գրիգորի որդին:

  • Ով էր Գրիգորիսը և ինրչ գործունեություն էր իրականացնում:

Նա Սուրբ Գրիգորի թոռն էր՝ Փայտակարանի հոգևոր առաջնորդը:

  • Երբ է թագավորել Խոսորով 3-րդ Կոտակը: Ուր տեղափոխեց նա արքունիքը:

Նա թագադրվել է 330թ.-ին: Նա տեղափոխեց արքունիքը Դվին:

  • Որ երկրների դեմ պատերազմեց Հայաստանը Խոսրով Կոտակի օորոք: Ինչով ավարտվեցին դրանք:

Սասանյանների դեմ

Տրդատ Մեծի գահակալումը և քրիստոնեության ընդունումը

  • Ա1. Հասկացություններ և անուններ
  • Ա2. Հիմնական գաղափարներ
  • Ա3. Քննադատական մտածողություն
  • Ա4. Պատմական հեռանկար