1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու յորքում (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող),որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ)
ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած
ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն)
մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր
8513 մարդու (մարդ) ձեռք:
2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով
գոյականներով:
Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն: Դավաճանել մարդուն, Դավաճանել երկրին։
Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը): Ուրանալ մորը, Ուրանալ հայրենիքը։
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:
Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:
Բացատրել տատին, բացատրել ընտանիքին, բացատրել հորը, բացատրել դասը, բացատրել սխալը:
Ներկել դասը։
Կարոտել տատին, կարոտել ընտանիքը, կարոտել հորը, կարոտել մարդկանց:
Մոռանալ դասը, մոռանալ սխալը, մոռանալ զանցանքը, մոռանալ ընտանքիը:
4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:
Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):
Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը։
Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)
Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ՝ Չեմպիոն ազգանունով:
Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)
Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: Այդպես պայթյունի պատճառով խաղը ընդատվեց և չեղյալ հայտարարվեց:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում (ջրեր)՝ ալիքի (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերը (բույսեր), այնպես էլ կենդանիները (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայով (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրության(արտադրություն):
2. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Փարվել, գրկել, բռնել:
Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:
Փարվել- մազերին, գլխին, թևին, երեխային, աղջկան, Լուսինեին, Արաին, մորը, գեղեցկուհուն։
Գրկել- երեխային, աղջկան, Լուսինեին, Արաին, մորը, գեղեցկուհուն։
Բռնել- թևը, գլուխը, մազերը։
3. Գտի´ր Ա և Բ խմբերի բառերի բոլոր հնարավոր կապակցությունները:
Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:
Հպարտանալ- ընկերներով, քրոջով, հողով, ջրով։
Կարոտել- հողը, ծնողներին, ջրին, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
Սիրել- հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
Մտաբերել- ծնողներին, ընկերներին, քրաջը, հայրենիքը։