Posted in Հայոց լեզու, Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ես այս տարի սովորեցի շատ նոր բաներ, քանի որ մեր ուսուցման ձևը փոխվել էր ու նոր առարկաներ էին ավելացել, որոնցից երկուսը՝ հայոց լեզուն և գրականությունը։ Այդ առարկաներն ինձ ամենաշատը դուր եկան։ Նաև փոխվել էին մեր ուսուցիչները, այսինքն՝ մենք նոր ուսուցիչների հետ ծանոթացանք։ Ես հասկացա, որ արդեն յոթերորդ դասարան եմ ու պետք է ավելի լավ սովորեմ, և միաժամանակ գնամ երկու հավելյալ պարապմունքի՝ կառատեի ու կիթառի, ինչն, իհարկե, ինձ համար շատ բարդ էր, բայց ես շատ լավ հասցնում էի ամենը անել։

Ինձ շատ դուր եկան մեր նոր ուսուցիչները, նրանք շատ լավ էին բացատրում։ Ընկեր Տաթևի հետ անցանք շատ նոր թեմաներ, նա մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին է, ու հուսով եմ՝ ութերորդ դասարանում էլ նա մեր ուսուցչուհին կլինի, որովհետև ես նրա հետ անցկացրեցի իմ տարին, որը շատ լավն եր։

Այս ընթացքում ես շատ բաներ սովորեցի, օրինակ մենք գոյականը արդեն անցել էինք, բայց հիմա ավելի խորացան թեմայի մեջ։ Մենք նաև բազմաթիվ շարադրություններ գրեցինք, որոնցից ամենաշատը ինձ դուր եկավ Տեղեկատվական տեխնոլոգիաների անհրաժեշտությունը ժամանակակից մարդու կյանքում, քանի որ ես այս շարադրության թեմայով վաղուց մտքեր ունեի՝ գրել այսպիսի ինչ-որ բանի մասին, համացանցի օգնությամբ ես ավելի լավ հասկացա այս թեման և գրեցի դրա մասին։ Մենք ոչ միայն շարադրություններ ենք գրել կամ խոսքի մասերն ենք սովորել, այլ նաև նախագծեր ենք արել, իմ հաջողված և ամենասիրելի նախագիծն էր՝ ,,Գրաբարյան օրեր,, նախագիծը, որը ինձ դուր եկավ, քանի որ ես սիրում եմ նոր բաներ սովորել։

Կուզեի պատմել ինձ ամենահետաքրքրած ստեղծագործության մասին, որը Արծիվը պատմվածքն է այն մասին, որ անգամ շատ հզոր և ուժեղ մարդը, թեկուզև զգուշավոր լինելով, միևնույն է՝ կարող է հանկարծակի հայտնվել թակարդի մեջ։

Ես այս տարվա ընթացքում սովորեցի, որ անպայման է շատ աշխատել, ոչ թե նստել ու ասել՝ ես չեմ հասցնի ոչինչ անել ու ոչինչ չանել, ես միշտ փորձում եմ հասցնել, սակայն գնում եմ երկու պարապունքի ու եթե չեմ հասցնում, ապա թողում եմ վաղվան ու անպայման լրացնում։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն