Posted in Հայոց լեզու, Uncategorized

Մաթիլդա ֆիլմի և գրքի քննարկում

Ես դիտել եմ ,,Մաթիլդա,, ֆիլմը, որը ինձ շատ է դուր եկել։ Մի օր ընկեր Տաթևը մեր դասարանին հարցրեց, թե ինչ որ մեկը մեզանից կարդացել է ,,Մաթիլդա,, գիրքը կամ դիտել է ,,Մաթիլդա,, ֆիլմը։ Մեր դասարանում մի քանի հոգի կային, որոնցից մեկը ես էի և ընկեր Տաթևը հարցրեց, արդյոք կուզենք մասնաքցել գրքի ու ֆիլմի մասին քննարկմանը։ Ես ուզում էի ու ասացի, որ այո՝ ես կմասնակցեմ։ Հենց քննարկաման օրը եկավ, մենք գնացինք քննարկմանը, որտեղ կային ուրիշ դպրոցից երեխաներ, նրանք մեզ ներկայացրին ֆիլմից մի փոքրիկ հատված։ Իսկ հեո սկսվեց քննարկումը, ես շատ հարցերի պատասխանեցի և ինձ դուր եկան մյուսների պատասխանները։ Ես մինչ այդ ոչ մի քննարկման չէի մասնակցել, ու ինձ դուր եկավ այս օրը ու եթե էլի քննարկում լինի ինձ ծանոթ ֆիլմի կամ ստեղծագործության, ապա ես անպայման կրկին կմասնակցեմ։

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն