Զուգահեռ ուղիղների սահմանումը․
Հարթության վրա գտնվող a և b ուղիղները կոչվում են զուգահեռ, եթե նրանք չեն հատվում: Այդ հանգամանքը նշանակում են այսպես՝ a∥b:
Եթե հարթության վրա գտնվող երկու ուղիղներ ուղղահայաց են նույն ուղղին, ապա դրանք զուգահեռ են:

Հիշենք, մեզ հայտնի հատվող ուղիղների կազմած անկյունների անվանումներն ու հատկությունները:

Հակադիր անկյունները հավասար են՝∡1=∡3;∡2=∡4
Կից անկյունների գումարը 1800 է՝∡1+∡2=∡2+∡3=∡3+∡4=∡4+∡1=1800
Երկու ուղիղներ երրորդ ուղիղով հատելիս,առաջացած անկյունները կոչվում են այսպես.

Խաչադիր անկյուններ՝∡3 и ∡5;∡2 и ∡8
Համապատասխան անկյուններ՝∡1 и ∡5;∡4 и ∡8;∡2 и ∡6;∡3 и ∡7
Միակողմանի անկյուններ՝∡3и∡8;∡2и∡5
Այս անկյունները կօգնեն ձևակերպել a և b ուղիղների զուգահեռությունը:
Երկու ուղիղների զուգահեռության հայտանիշները․
Հայտանիշ 1.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 2.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս համապատասխան անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:
Հայտանիշ 3.
Եթե երկու ուղիղներ հատողով հատելիս միակողմանի անկյունների գումարը 180° է, ապա ուղիղները զուգահեռ են:

Առաջադրանքներ․
1)Նշիր նկարին համապատասխան պնդումները:
Այս ուղիղները`
- հատվում են
- զուգահեռ են
2)Եթե հարթության վրա երկու ուղիղներ զուգահեռ են, ապա այդ ուղիղները չեն հատվում:
- ճիշտ է
- սխալ է
3)c ուղիղը հատում է a և b զուգահեռ ուղիղները՝ a∥b:
Գտիր այն պնդումները, որոնք սխալ են:
- Համապատասխան անկյունները հավասար չեն:
- Համապատասխան անկյունների գումարը 180 աստիճան է:
- Միակողմանի անկյունների գումարը 180 աստիճան է:
- Խաչադիր անկյունները հավասար են:
- Միակողմանի անկյունները հավասար են:
- Խաչադիր անկյունների գումարը 180 աստիճան է:
4) Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը`AB∥IE:
- այո
- ոչ
5)Հայտնի է, որ երկու զուգահեռ ուղիղներ հատվում են երրորդ ուղղի կողմից:
Եթե ∢4=138°, ապա∢8=138 համապատասխան անկյուն։
6)c ուղիղը հատում է a և b ուղիղները: Գտիր այնպիսի անկյուն, որը <4-ի հետ կազմի միակողմանի անկյունների զույգ:
7
7)Ընտրիր այնպիսի անկյուն, որը <7- ի հետ կազմի խաչադիր անկյունների զույգ:
2
8)c ուղիղը հատում է a և b զուգահեռ ուղիղները:
Գտիր 2 անկյանը հավասար անկյունները:
6, 7, 3
9)Երկու զուգահեռ ուղիղները հատվում են երրորդ ուղղի կողմից:
Նշիր այն անկյունը կամ անկյունները, որի գումարը <1-ի հետ հավասար է 180 աստիճանի:
2, 3, 6, 7









