Posted in Կենսաբանություն

Ծաղկավոր  բույսերի բազմացում

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը։
    Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
    Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը
    Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:
49.jpg
Posted in Գրականություն

Սուրբ Ծնունդի օրվա առավոտը

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ ,,Սուրբ Ծնունդի օրվա առավոտը,, պատմվածքը: 

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

անհասկանլի բառեր չկան:

2. Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:

Հեղինակը ներկայացնում է, որ սերն արտահայտելու և նվերներ անելու համար ամենեվին ել գումար անհրաժեշտ չէ։ Եթե իսկապես իսրտե ցանկանում ես ինչ-որ մեկին նվեր անել, թեկուզ տանջանքով դու դա կանես։ Այդպես ել մեր հերոսը իր տանջանքով պատռաստած նվերով ուրախություն պատճառեց իր հորը։

3. Շարադրի՛ր մտքերդ նվեր պատրաստելու, նվիրելու կարևորության, նվերը մատուցելու առանձնահատկությունների մասին: 

Մենք նվեր նվիրում ենք մեր հարազատներին, ընկերներին: Ես շատ եմ սիրում ինչ-որ մեկին նվերներ նվիրել:Ճիշտ նվեր ընտրելը դա ճաշակի հարց է:Ես ինչ- որ մեկին նվեր ընտրելուց փորձում եմ այդ մարդու ճաշակով լինի , և նրան համապատասխան:

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Ստոկհոլմի թագավորական գրադարանն ունի շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: (գրադարանում)
Ստոկհոլմի թագավորական գրադարանում կա շախմատին նվիրված հիսուն հազար գիրք: 

Մեր շուրջը՝ օդում, ջրում, հողում, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)
Մեր շուրջը՝ օդի, ջրի, հողի մեջ, ապրում են անթիվ, անհամար մանրէներ: (օդի, ջրի, հողի)

Նույնիսկ մանրէների անթիվ բանակների ուժից վեր է կենդանի օրգանիզմներին հաղթելը: (բանակներ) Բույսերը մշակում են հատուկ թունավոր նյութեր, որոնք անտեսանելի մանրէներին ոչնչացնում են: (նյութերից, մանրէները)
Նույնիսկ մանրէների անթիվ բանակնրը չեն կարող կենդանի օրգանիզմներին հաղթել:Անտեսանելի մանրեները ոչնչանում են հատուկ թունավոր նյութերից որոնք մշակում են բույսերը։

Բույսերի հյութի մեջ հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր կան: (հյութը)
Բույսերի հյութը պարունակում է հիվանդությունների դեմ պայքարող ու օրգանիզմն ամրացնող «կախարդական» նյութեր: 

2. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի  կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Բոլոր ընդգծված բառերը դրված են սեռական հոլովով:Պատասխանում է  Ում ինչի հարցերին։

3. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:
Ա խմբի ընդգծված գոյականները դրված են անորոշ առումուվ իսկ Բ խմբինը որոշյալ։

4. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-ը տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ-  ն իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-ը դանիացի ապակեգործներ-ը են ստեղծել: Աստղադիտակ-ը ստեղծել են  դանիացի ապակեգործներ-ը:

Եվրոպացիներ-ն առաջին անգամ արևածաղիկ-ը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-ն: Արևածաղիկ-ն առաջին անգամ եվրոպացիներ-ը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-ը մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-ն, երբ հայտնագործեցին Ամերիկա-ն:

Գառնիի սյունազարդ տաճար-ը(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար-ը ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-ը(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար-ն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

 Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Գոյականի  ընդգծված ձևերից  ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը`անորոշ:  Ա խմբի ընդգծված գոյականները դրված են անորոշ առումուվ իսկ Բ խմբինը որոշյալ։
Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Անորոշ առումումը ցույց է տալիս առարկա որը խոսողին կամ լսողին անծանոթ է իսկ որոշյալը ծանոթ է խոսողին և լսողին ու ստանում է վերջում հոդ ՝ը կամ ն

Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ  առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը): առարկա որը խոսողին կամ լսողին անծանոթ է իսկ որոշյալը ծանոթ է խոսողին և լսողին ու ստանում է վերջում հոդ ՝ը կամ ն

2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  

Գործը վաղվան մի´ թող: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Գործն է անմահ:  Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Գործն անմահ է:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Ուսումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Որոշյալ առում
Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Սիրտն օր ու գիշեր գործում է:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Հետքերը տանում էին անտառ: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Հետքերն  անտառ  էին տանում:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:Որոշյալ առում, գրվում է ն որովհետև հաջոր բառը ձայնավորով է
Աղջիկը հավանաբար շտապում էր: Որոշյալ առում, գրվում է ը որովհետև հաջոր բառը բաղաձայնով է։
Աղջիկն շտապում էր հավանաբար: Որոշյալ առում
Գինին կարասներում էին պահում::Որոշյալ առում
Գինին էին պահում կարասներում::Որոշյալ առում
Տղան ցանկապատի վրայով թռավ: :Որոշյալ առում
Տղան էր ցանկապատի վրայով թռչողը::Որոշյալ առում։

3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել)  կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք)միտքն, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ)որորդներն, որոնք (զենք) զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր)ուժերն ու (ժամանակ)ժամանակն չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:

Կարդա՛ 

Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը  հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում:

Posted in Ֆիզիկա 7

Նյութի խտություն։Մարմնի զանգվածի և ծավալի հաշվումը

1.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն է կոչվում այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը:

2.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը

ρ=m/V

3.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

1 կգ/մ3 կամ 1 գ/սմ3

4.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը

V=m/ρ

5.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:

m=ρV

Posted in Երկրաչափություն

Շրջանագիծ

1.Հաշվի՛ր CA -ն, եթե CD=8 սմ և ∢AOD=120°

8:2=4

CO=4

180-120=60

∠O=60°

180-60=120

120:2=60

հետևաբար եռանկյունը հավասարակողմ է, այսինքն

CO=CA

հետևաբար CA=4

2. Տրված են շրջանագիծ և մի քանի հատվածներ: Որո՞նք են դրանցից հանդիսանում շառավիղներ, լարեր և տրամագծեր:

լար֊FC, EB, CD

շարավիղ֊AD, AC,AB, AE, AN

տրամագիծ֊CD, EB

3. Ընտրի՛ր շրջանագծի լարը:Կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ:

KL, MN, NK

4. Ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի տրամագիծ:

HF, KG

5. Տրված է՝ MN=7սմ, ∢ONM=60°։Գտի՛ր՝ KN-ը։

NO=MO

Հետևում է, որ <MNO=<OMN=60

<MON=180-<MNO-<OMN=180-60-60=60

Հերևում է, որ NO=MO=MN=7

NK=NOx2=7×2=14

Posted in Uncategorized

Շրջանագիծ

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ․

1)A կետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից 7 սմ է, իսկ շրջանագծի շառավիղը՝ 6 սմ։ A կետը պատկանո՞ւմ է այդ շրջանագծին։Գծե՛ք Geogebra ծրագրով և ցույց տվեք։

2)Եռանկյունը, որի պարագիծը 24 սմ է, բարձրությամբ բաժանվել է երկու եռանկյան, որոնց պարագծերը 12սմ և 20սմ են։ Գտեք բարձրության երկարությունը։

3)A և B կետերը O կենտրոնով շրջանագծի վրա են։Ինչպիսի՞ն է AOB եռանկյունը։Գծե՛ք Geogebra ծրագրով և ցույց տվեք։

4)A և B կետերը O կենտրոնով շրջանագծի վրա են։ Գտեք OAB անկյունը, եթե OBA անկյունը 36է։

5)Շրջանագծի շառավիղը 7,1 սմ է։ Գտեք այդ շրջանագծի տրամագիծը։

Posted in Գրականություն

Պարուստի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։
Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Հեղինակ՝ Վանո Սիրադեղյան

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Անհասկանալի բառեր չկան!!

  • Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։

Ստեղծագործության ասելիքը այն էր, որ ոչ միշտ են քո շրջապատի մարդիկ գնահատում քո լավ կատարած աշխատանքը:

Posted in Գրականություն

Կրակի առասպելը

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Մի գիշեր սոսկալի փոթորիկ սկսվեց․ այնպիսի փոթորիկ, որ ծառեր էր ջարդում և արմատախիլ անում, ժայռեր էր փշրում և իր ճանապարհին ավերում ամեն ինչ։ Սակայն մի փոքրիկ կղզյակի վրա, Մեծ Ջրերի մեջտեղում կանգնած էր միայնակ մի թզենի և անտարբեր երգում էր գարնան երգը՝ ծաղրելով մոլեգնող տարերքը։

Այս բանն ավելի կատաղեցրեց փոթորկին։

― Քեզ կսպանե՛մ,― գոռաց ամպրոպը և հարվածեց քաջ թզենու ուղղակի սրտին։

Ա՛յ քեզ զարմանք, նույնիսկ նրա երգը չդադարեց։ Թզենու սրտում վառվող կրակը երգը փոխանցեց լճի ալիքներին, որոնք հերթով փոխանցեցին ափերին և այնտեղից՝ դեպի հեռուները։

Արդեն փոթորիկը ուժասպառվում էր։ Համարյա արևածագ էր, փոթորիկը հեռացել էր հյուսիս, իր ետևում ավերածություն թողնելով։ Ամպրոպը նույնպես չվել էր փոթորկի հետ, անընդհատ ետ նայելով շանթահարված թզենուն։ Թզենին այլևս չէր երգում, նրա բունն ու ճյուղերը կրակով էին բռնկված, և կապույտ ծխի մի սյուն էր երկինք բարձրանում։

Խոր Հովտում բնակվող կենդանիները շուտով նկատեցին այդ ծուխը։

Անգղը թռավ վեր և աչքերը հառեց ծխի կողմը։

― Կրա՜կ,― գոչեց նա,― կրակ կա կղզու վրա։

― Ի՞նչ բան է այդ կրակը, ինչի՞ է նման,― հարցրին մյուս կենդանիները։

― Մի կարմրադեղին բան է և անընդհատ երգում է, ահա ամենը, ինչ գիտեմ կրակի մասին,― պատասխանեց անգղը։

― Կրակը մեր բարեկամն է,― ասաց սարդը,― եթե կարողանանք կրակը բերել, մեզ տաք կպահի։ Ուզո՞ւմ եք գնամ բերեմ։

― Ի՞նչ․․․ Դո՞ւ,― ծիծաղեց բուն հեգնանքով,― քո սրունքներն այնքան ծուռտիկ են, մի արջի քուն կտևի մինչև գնաս և վերադառնաոս։ Ես ինքս կգնամ։

Բուն թափահարեց թևերը և շարժվեց դեպի կղզին։

Պարզվեց, որ կրակ բերելը շատ ավելի դժվար էր, քան թվում էր բուին։ Նա վերցրեց շիկացած կրակի մի կտոր և ցավից գոռալով՝ վայր գցեց անմիջապես։ Նա խանձել էր իր փետուրները և շատ ուրախ կլիներ, եթե տուն վերադառնար առանց նոր փորձանքի։ Երբ վերադարձավ, անմխիթար կերպով մի ճյուղի նստած՝ ջանում էր արդարացնել իրեն։

― Կրակը մեր բարեկամը չէ, նա նույնիսկ չուզեց ինձ հետ խոսել, քիչ էր մնում սպաներ ինձ։

― Ես դիմացկուն մաշկ ունեմ,― պարծեցավ ակնոցավոր օձը,― գնամ տեսնեմ ինչ կարող եմ անել։

Բայց նա էլ այրվածքներ ստանալով իսկույն ընկրկեց։

― Կրակը արտակարգ ուժ ունի,― բացատրեց նա մյուսներին, երբ վերադարձավ ձեռնունայն,― ամբողջովին այրեց ինձ։

― Դուք ինձ մոռացե՞լ եք։ Ես արտակարգ ուժ ունեմ, և ո՞վ գիտե, գուցե ինձ հաջողվի կրակը բերել։ Ես գիտեմ նրա հետ վարվելու ձևը,― ասաց սարդը։

Թեև ոչ ոք չհավատաց, բայց ոչ մեկն այս անգամ չփորձեց նրան հեգնել, բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կկատարի իր խոստումը։

Սարդը չշտապեց գնալ։ Ամենից առաջ մի մեծ պարկ ճարեց և խնամքով ծալելով, կապեց իր մեջքին։ Հետո ճանապարհ ընկավ։

Նրա ճանապարհորդությունը երկար տևեց։ Սարդի ծռմռված սրունքները դժվարությամբ էին հաղթահարում հանդիպող խոչընդոտները, և երբ մտավ ջուրը, ալիքները նրան այս ու այն կողմ էին շպրտում, նա աշխատում էր, որ իր մեջքի բեռը իրեն ջրի հատակը չքաշի։

Մի փոքր հանգստանալուց հետո սարդը վճռական գործի անցավ։ Իր կապոցից հանելով մի երկար թել՝ կամաց֊կամաց փաթաթեց ամենաշիկացած կտորին և սկսեց մի կախարդական պար պարել, որպեսզի թելը չբռնկվի։ Երբ վերջացրեց, թանկագին ավարը դրեց կապոցի մեջ և վերադարձի ճամփան բռնեց։

Բոլոր կենդանիները նրան էին սպասում։ Նրանք անհամբեր հետաքրքրությամբ շրջապատեցին սարդին տեսնելու, թե ի՞նչ է արել։ Սարդը թափ տվեց կրակը կապոցից և ասաց․

― Քաջ թզենին մի այնպիսի բարեկամ է ուղարկել, որ ամենադաժան ցրտին էլ մեզ կտաքացնի, բայց մենք պետք է խնամենք նրան և կերակրենք, այլապես կսառչի։

― Հուսով եմ, որ շատ չի ուտի,― ասաց արջամուկը, վախենալով, որ իր բաժնի կեսը կրակին կտան։

― Մի անհանգստացիր, կրակը միայն չոր փայտ է ուտում,― հանգստացրեց նրան սարդը։

― Օհո՜, բայց քիչ առաջ փոթորիկ էր, և ամբողջ փայտը թրջված է։

― Ես նրան կտամ իմ կեղևը, որ թաց էլ է վառվում,― ասաց սոճին՝ պոկելով կեղևի մի մեծ, սպիտակ կտոր։

Սկյուռը պոկեց մի մեծ շերտ և մոտեցրեց կրակին։ Դեղնակարմիր ծուխ բարձրացավ․ սկսեց վառվել։

Այն ժամանակվանից կրակը երբեք չի հանգել։ Ցերեկները սկյուռը պահում էր կրակը, իսկ երեկոյան բոլորը հավաքվում էին նրա շուրջը և երգում մի երգ, որին, եթե ուշադրությամբ ականջ դնեք, կտեսնեք, որ մասնակցում է նաև կրակը․
Երբ որ կրակն է բոցկլտում պայծառ,
Մենք սիրով նրա շուրջն ենք հավաքվում,
Լսում տերևների երգը անդադար․
Մեր բարեկամն է կրակը կյանքում։

Հեղինակ՝ Վլադիմիր Հուլպաչ 

Դուրս գրե՛ք անհասկանալի բառերը և բացատրե՛ք:

Անհասկանալի բառեր չկան!!

Բնութագրե՛ք թզենուն՝ ըստ առասպելի:

Թզենին անվախ և համարձակ էր: Չնայած, որ փոթորիկը հարվածեց ուղիղ նրա սրտին նա մնաց կանգնած և շարունակեց երգել: Նա չէր հուսահատվում դրա համար նրա սիրտը լի էր ջերմությամբ և դրա համար նա կարողացավ փոխանցել իր ջերմությունը ուրիշներին:

Ո՞րն է կրակի փոխաբերական իմաստը։

Կրակի փոխաբերական իմաստը ջերմությունն է։

Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը

Եթե դու ուզում ես ինչ-որ բան վայելել և դրանով երջանիկ լինել, միևնույն է պետք է քո միջից ներդրումներ անես։

Այլ իմաստներ

Պետք չէ ոչ մեկին թերագնահատել։


Պետք է միշտ հույս ունենալ, ուրախանալ ,քանի կարող ես և մեկ -մեկ մոռանալ ցավերը և խնդիրները։