Posted in Գրականություն

Արծիվը

Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Եվ նրա երեք փոքրիկ ճուտերը միանգամայն գոհ էին։ Նրանց համար դրանից լավ բուն աշխարհքումն էլ չկար։ Դեռ նոր ձվից դուրս եկած՝ իրարու սեղմ կպած նստած էին նրանք։ Հենց արևը ծագեց թե չէ՝ նրանք իրենց գլխիկները բնիցը դուրս հանեցին ու զարմացած նայեցին աստուծո աշխարհքին, և աշխարհքը նրանց թվաց հրաշալի։ Ներքևում հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անսահման տափակ հարթավայրը։ 

Միակե՜րպ, միակերպ․ միայն արմինայի փոքրիկ թփերն էին բծավորում նրա երեսը։ Երբեմն դաշտային ճագարներն ու շներն էին այստեղ-այնտեղ երևում ու թաքնվում սեզերում։ Եվ չէին հասկանում արծվի ճուտերը, թե ինչու էին իրենց սրտերը հուզվում ու թրթռում էն փոքրիկ վազող գազաններին տեսնելիս։ Հեռու հարավում հորիզոնի վրա երևում էր մի նեղ շերտ՝ մին բաց մոխրագույն, մին կապտավուն։ Սկզբում ձագուկները չէին իմանում, թե էն ինչ բան էր․ բայց երբ աչքները զորացավ ու կտրեց, տեսան, որ գետ էր։ Հենց այն գետիցն էր մայրը

Advertisement

նրանց համար համեղ ձուկը բերում։ Ուշի ուշով դիտում էին արծվիկներն ամեն բան իրենց շուրջը, ծանոթանում էին իրենց շրջապատող աշխարհքի հետ։ Երբ որ հոգնում էին բնությունը դիտելուց, թռած գալիս էր մայրը իրիկվան ընթրիքով։ Կուշտ–կուշտ ուտելուց հետո քաղցր քնում էին նրա թևերի տակ։

էսպես անցավ ժամանակն, ու մեծացան փոքրիկ արծվիկները։ Նրանցից մինը դուրս եկավ ամենից մեծն ու ամենից ուժեղը։ Նա խելոք էլ էր մյուսներից, շատ էր մտածում չորս կողմի ամեն բանի վրա ու միշտ հարցնում էր մորը, թե ինչ տեսակ տեղեր են, որ նա գնում է։ Մայր արծիվը պարծենում էր իր զավակով, հավատում էր, որ նա ժամանակին դառնալու էր ամենամեծն արծիվներից։ Ու տվեց նրան մեծ ռազմիկ արծվի անունը՝ Թառլան, և պատմում էր ամեն բան, ինչ որ տեսել կամ լսել էր իր կյանքում։

Մի անգամ էլ, երբ Թառլանը սովորել էր մագլցել ժայռերով, հասավ իր մորը, որ թևերը ծալած նստած էր բարձր, սրածայր ժայռի կատարին։ Մայրը չնկատեց նրա մոտենալը, անթարթ նայում էր հեռու։

— Մայրիկ,— ասավ Թառլանը,— պատմիր ինձ հայրիկի մասին։

Մայրիկը տխուր էր ու լուռ։

— Մայրի՛կ, պատմիր ինձ հայրիկի մասին,— կրկնեց Թառլանը։

— Լավ, իմ քաջ Թառլան,— խոսեց մայրը,— կպատմեմ քո հոր մասին։ Էնտեղ, ներքև մի արարած է ապրում, որ մարդ են ասում։ Չար ու կատաղի արարած է նա։ Ոչ մի շունչ կենդանի չի ազատվում նրա խստությունից։ Ումևէ կյանքից զրկելը նրանց մեջ համարվում է քաջագործություն։ Սպանելու համար նրանք մի զարմանալի գործիք ունին, որ զարկում է շատ հեռվից։ Մի անգամ ձեր հայրը որսից տուն էր վերադառնում։ Ես տեսա, թե ինչպես նա սկզբում դեռ թռչում էր բարձր ամպերի տակ, հետո, թռիչքը մեղմելով, սկսեց ներքև իջնել։ Մին էլ հանկարծ ներքև, երկրի երեսին բարձրացավ մի փոքրիկ ամպի նման սիպտակ ծուխ, ետևից մի տարօրինակ կարճ ճայթյուն, ու հայրդ թևերը թափահարելով սկսեց ընկնել, ընկնել ցած ու ցած։

Քարի կտորի նման գետին ընկավ իմ հպարտ, արքայական ամուսինը ու․․․ էն ընկնելն էր, որ ընկավ։

Էստեղ լռեց մայր արծիվը, ու երկար իրար կողքի նստած էին մեր ու որդի։ Թառլանը չէր խոսում, բայց աչքերը վառվում էին, սիրտն էր ընկել մարդու ահն ու ատելությունը։ Ազատ, վայրենի հավքը առել էր իր մահացու թշնամու հոտը։

— Թառլան, դու շատ ես նման քո հորը,— նորից խոսեց մայրը,— իսկ հայրդ ամենահզորն էր արծիվների մեջ։ Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա։ Միտդ պահիր, ինչ որ ասում եմ քեզ։

— Միտս կպահեմ, մայրիկ։

Մի քանի ժամանակից Թառլանը սկսեց թռչել սովորել։ Օր օրի վրա ուժեղանում էր ու մեծանում։ Թևերն աճում էին ու ամրանում։ Մայրը նրա հետ փոքրիկ զբոսանքներ էր անում։ Հետզհետե երկարում էին այդ զբոսանքները։ Մի օր էլ, երբ մայրը թռավ դեպի գետը, նա էլ թռավ մոր հետ։ Էստեղ մայրը նրան սովորեցրեց ձուկ բռնելը։ Ու․․․ ձուկ բռնելում էն տեսակ ճարպիկություն ցույց տվավ ու էնպես տարվեց, որ էլ չէր ուզում տուն վերադառնա։ Դրանից հետո ամբողջ գիշերը երազում էր նա, թե ինչ մեծամեծ գործեր պիտի կատարի, երբ մեծանա, դառնա հզոր, հասուն արծիվ ու թողնի մայրական բունը։ Ամբողջ գիշերը երազում էր արձակ գետը, ու առափնյա ալիքների ճղփյունը օրորում էր նրան։ Ու ամբողջ գիշեր Թառլանը չկարաց քնի։

Սրանից հետո շատ ժամանակ չանցած՝ Թառլանը թողեց մայրական բունը։ Թափահարեց իր ուժեղ թևերն ու սլացավ դեպի հարավ-արևմուտք, հեռո՜ւ, հեռո՜ւ։ Անցավ անջուր անապատների ահռելի տարածությունների վերևից, թավուտ, կուսական անտառների գլխներից, ճախրեց ձյունապատ սարերի վայրի գագաթներից, իջավ գեղազարդ հովիտներ։ Հովիտներում տեղ-տեղ նա նկատում էր տարօրինակ առարկաներ, որ սկզբում խոշոր քարերի տեղ էր դնում, բայց շուտով հասկացավ, որ խրճիթներ էին՝ մարդու բնակարանը։

Նա թռչում էր բարձր՝ նրանց վերևից և միայն զարմանում էր, թե ինչու են ներքև մարդիկ խմբվում ու ձեռքերով ցույց տալիս վերև՝ դեպի երկինքը։ Նրա մտքովը չէր էլ անցնում, թե ինքը դարձել էր մեծ ու հզոր արծիվ, և թե իրեն վրա էին հիանում մարդիկ։

Ճանապարհը շարունակելով դեպի արևմուտք՝ հասավ մի գետի, որի նմանը չէր տեսել իր օրում։ Էնքան լայն գետ էր, որ ասես թե մյուս ափը չկար։ Ալիքները գոռալով դիպչում էին ափի ժայռին ու փշրվում՝ չորս կողմը զարկելով աղի ջրի փրփրուն ցայտերը։ Սակայն շուտով իմացավ Թառլանը, որ էն ծովն էր։ Նա մնաց էնտեղ, կապվեց ծովի հետ, սիրեց նրա անսահման ընդարձակությունը ու իրեն ապաստարան ընտրեց ծովափնյա ժայռը։

Պատահում էր, որ էստեղ էին գալիս և ուրիշ արծիվներ ու հետը կռվի էին բռնվում որսի համար։ Նա միշտ հաղթող էր դուրս գալիս, ամենիցն էլ ուժեղ ու սրաթռիչ։

Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկն էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան։ Օրեցօր զորացավ էն զգացմունքը, հետզհետե տխրեց․․․ ու գլխի ընկավ, որ հայրենիքի կարոտն էր տանջում, քաշում իրեն։ Անուշ ու քնքուշ կանչում էր նրան ծովի ձենը, բայց ավելի ուժեղ էր անապատի խոր կանչը։ Ավելի ու ավելի համառ օր ու գիշեր նրա ականջում հնչում էր էն կոչը։ Վերջապես Թառլանն էլ չդիմացավ ու թռավ դեպի հյուսիս-արևելք։ Շատ օրեր տևեց նրա թռիչքը, և ահա հյուսիսում երևացին հայրենի ժայռերը, ուր մի ժամանակ անց էր կացրել իր ջահելությունը։ Ներքև՝ դաշտում, նրա բացակայությանը, մարդիկ շինել էին իրենց բնակարանները։ Եր մոր խրատը հիշելով՝ նա թռավ նրանց վերևից։ Հուզմունքով մոտեցավ էնտեղին, ուր առաջին անգամ աչքը բաց էր արել ու լուս աշխարհքը տեսել։ Բայց հին բունը չկար։ Նրա տեղը գտավ նորը՝ մեջը երեք ձու։ Մենակի տխուր զգացմունքով հեռացավ Թառլանը հարազատ վայրերից՝ միտը բերելով իր մորն ու եղբայրներին։ Էլ չվերադարձավ դեպի ծովը, շարունակ թափառում էր մի տեղից մի տեղ։

Մի անգամ էլ էնպես պատահեց, որ Թառլանը անտառի բերանով թռչելիս մի փոքրիկ փոսի մեջ տեսավ մի կենդանի

ճագար։ Գետնին զարկած ցցին կապված՝ նա աշխատում էր, որ ազատվի։ Շեշտակի սլացավ արծիվը որսի վրա։ Բայց ազատության մեջ մեծացած վայրենի հավքը չէր իմանում մարդու բոլոր խորամանկ հնարքները, բոլոր նենգամտությունը։ Չէր նկատել բարակ ցանցը, որ պատում էր ճագարին։ Հենց ուզեց նրան ճանկի՝ զգաց, որ ցանցը փաթաթվեց իր թևերին։ Ազատ արծիվը գերի բռնվեց։ Զուր էին ազատվելու բոլոր ջանքերը։ Ամեն մի շարժման հետ պինդ թոկը ամուր ու ամուր պատում էր նրան։ Էս ժամանակ մոտիկ քարի ետևից դուրս նայեց թուխ հնդիկ տղան։ Նրա աչքերը փայլում էին ուրախությունից։ Թառլանը տխուր ծղրտաց, ուզեց թևերը թափահարի՝ չկարողացավ․․․ Օրհասական տագնապի մեջ կայծակի արագությամբ նրա միտն եկան ու անցան մայրենի ժայռերն ու մոր պատմությունը. — Քո հայրը, Թառլան, մի հզոր արծիվ էր․․․ Զգուշացիր մարդ ասված հրեշից, երբեք չմոտենաս նրանց բնակարանին․․․ Միտդ պահիր, Թառլան, ինչ որ ասում եմ քեզ․․․

Հեղինակը՝ Մ․ Բրոուն

Աղբյուր

Առաջադրանքներ

Պատմվածքի բառերից օգտվելով նկարագրի արծվի բույնը:

Այն բարձր ժայռի պատռվածքի մի մասում էր կպած: Այն շինված էր ուռենու ոստերից ու ամուր փաթաթված ձիու մազով։

Պատմվածքից դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր:

Անհասկանալի բառեր չկան։

Պատմվածքից վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը։

Անգամ շատ հզոր և ուժեղ մարդը, թեկուզև զգուշանալով միևնույն է կարող է հանկարծակի հայտնվել թակարդի մեջ:

Posted in Երկրաչափություն, Uncategorized

Շրջանագիծ

1.Հաշվի՛ր CA -ն, եթե CD=8 սմ և ∢AOD=120°

8:2=4

CO=4

180-120=60

∠O=60°

180-60=120

120:2=60

հետևաբար եռանկյունը հավասարակողմ է, այսինքն

CO=CA

հետևաբար CA=4

2. Տրված են շրջանագիծ և մի քանի հատվածներ: Որո՞նք են դրանցից հանդիսանում շառավիղներ, լարեր և տրամագծեր:

լար֊FC, EB, CD

շարավիղ֊AD, AC,AB, AE, AN

տրամագիծ֊CD, EB

3. Ընտրի՛ր շրջանագծի լարը:Կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ:

KL, MN, NK

4. Ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի տրամագիծ:

HF, KG

5. Տրված է՝ MN=7սմ, ∢ONM=60°։Գտի՛ր՝ KN-ը։

NO=MO

Հետևում է, որ <MNO=<OMN=60

<MON=180-<MNO-<OMN=180-60-60=60

Հերևում է, որ NO=MO=MN=7

NK=NOx2=7×2=14

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

 Նյու յորքում (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող),որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ)

ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած

ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն)

մի ընդունելության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր

8513 մարդու (մարդ) ձեռք:

2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն: Դավաճանել մարդուն, Դավաճանել երկրին։

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը): Ուրանալ մորը, Ուրանալ հայրենիքը։

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել տատին, բացատրել ընտանիքին, բացատրել հորը, բացատրել դասը, բացատրել սխալը:

Ներկել դասը։

Կարոտել տատին, կարոտել ընտանիքը, կարոտել հորը, կարոտել մարդկանց:

Մոռանալ դասը, մոռանալ սխալը, մոռանալ զանցանքը, մոռանալ ընտանքիը:

4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղի բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը (տարուց):

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարի շախմատ են խաղում: Հարյուր տարուց ավել է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը։

Փարիզում կայացած միջազգային մրցաշարերից մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունը Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ՝ Չեմպիոն ազգանունով:

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Այդպես խաղի ընդհատման պատճառը դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)

Սիրելի թիմը պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: Այդպես պայթյունի պատճառով խաղը ընդատվեց և չեղյալ հայտարարվեց: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. . Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Երբեմն ծովից (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում (ջրեր)՝ ալիքի (ալիք) կապտականաչավուն լուսարձակման (լուսարձակում) տեսքով (տեսք): Ծովային լուսարձակման (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերը (բույսեր), այնպես էլ կենդանիները (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք արևի (արև) էներգիան լուսային էներգիայով (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի (ռեակցիա) հետևանքով (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության (ջերմություն) արտադրության(արտադրություն):

2. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Փարվել- մազերին, գլխին, թևին, երեխային, աղջկան, Լուսինեին, Արաին, մորը, գեղեցկուհուն։

Գրկել- երեխային, աղջկան, Լուսինեին, Արաին, մորը, գեղեցկուհուն։

Բռնել- թևը, գլուխը, մազերը։
3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ- ընկերներով, քրոջով, հողով, ջրով։

Կարոտել- հողը, ծնողներին, ջրին, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։

Սիրել- հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։

Մտաբերել- ծնողներին, ընկերներին, քրաջը, հայրենիքը։

Posted in Աշխարհագրություն

Ազգային տնտեսություն

Դասի հղում

Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Բնական ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, աշխատանքային ռեսուրսները և այլն։

Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
ա) գյուղատնտեսությունն է

Ուկրաինա, Ռուսաստան, Վիետնամ, Հայաստան, Հարավային Կորեա

բ) արդյունաբերությունն է

Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քատար, Թուրքիա
գ) սպասարկման ոլորտն է

Հարավային Կորեա, Մեծ Բրիտանիա, Բռազիլյա, Կանադա

Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օինակ` դաշտավայրայն երկրներում զարգանում է գյուղատնտեսությունը, իսկ լեռնային երկրներում հանքարդյունաբերությունը։

Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում զարգգացած է զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը

Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Դրանք կարող են լինել բացասական և դրական։ Եթե հարևանները լավ հարաբերությունների մեջ են տնտեսությունը զարգանում է, իսկ եթե ոչ ապա տնտեսությունը այդքան էլ չի զարգանում 

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1․ Ջրիմուռների արտաքին կառուցվացքը և տարածվածությունը
Ջրիմուռները լինում են միաբջիջ, բազմաբջիջ և գաղութային:
Նրանք ապրում են ջրային տեղերում և արտադրում են թթվածին։

2․ Ջրիմուռների բազմացում և մարդը ինչպես է օկտագործում ջրիմուռներին
Մարդը ջրիմուռներից ստանում է յոդ պատրաստում է ուտելիք և ստանում է թթվածին։

3․ Սպորավոր բույսերի կառուցվացք և տարածվածություն
Սպորավոր բույսերը ապրում են տաք խոնավ և ստվերում վայրերում։Սպորավոր բույսերը բազմանում են սպորերով

4․ Սպորավոր բույսերի բազմացում
Սպորավոր բույսերը բազմանում են անսեռ եղանակով։

5․ Ծաղկավոր բույսերի արտաքին կառուցվացք
Կազմված են արմատից, ցողունից, տերևներից, ծաղիկը պտղից և սերմից։

6․ Ծաղկի կառուցվացք
Դնչիկ, փոշանոթ, ծաղկապսակ, ծաղկաթերթ, սռնակ, արէջաթել, առէջ, վարսանդ, սերմնարան, ծաղկակոթ, բաժակատերևիկ

7․ Ինչպես է տեղի ունենում փոշոտումը
Փոշոտումը լինում է տարբեր տեսակների
Քամու փոշոտում. Այն իրականացվում է քամու միջոցով։
Հիդրոֆիլ փոշոտում. Այն տեղի է ունենում ջրի միջոցով:
Զոոֆիլային փոշոտում. Դա արվում է կենդանիների կողմից։

8․ Ներկայացնել նոյեմբեր ամսվա բլոգային աշխատանքները

Posted in Պատմություն

Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները

Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը հայտնի էր նաև նրանով, որ մերժում էր նեստորականությունը: Այդպես Հայաստանը մերժեց և նեստորականությանը և քաղկեդոնականությունը:

  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով

Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովին վեճեր բռնկվեցին միաբնակների և երկբնակների միջև: Նրանցից առաջինները պնդում էին, որ Քրիստոսն ունի միայն աստվածային բնություն, իրենց հակառակ՝ երկբնակները Քրիստոսի մեջ ճանաչում էին երկու բնություն՝ աստվածային և մարդկային: Հայաստանը թեպետ այս ժովովներին չմասնակցեց հետո պարզվեց, որ համակրանքը հակաքաղկեդոկանների կողմն էր: Հայ առաքելական եկեղեցին հավատարիմ մնաց առաջին 3 տիեզերական ժողովների վճիռներին:

  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար:

Վնասվում էր նախարարական համակարգը: Մեծ կալվածքները, որոնք հայ ազնվական ընտանիքների հզոր հիմքն էին և պետք է ժառանգեր ավագ որդին արագ բաժանվեցին:

  • Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականությունը

Նեստորականությունը դա քրիստոնեական ուսմունք էր որը ճանաչում էր Քրիստոսի մեջ երկու դեմք, երկու բնություն:

  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը

Այն տեղի է ունեցել 572-591 թթ.:

Posted in Քիմիա 7

Դասարանական աշխատանք

Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Հեղուկ֊Սնդիկ

Պինդ֊երկաթ, պղինձ և այլն 

Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Գազ֊ազոտ, թթվածին, ջրածին

Հեղուկ֊բրոմ

Պինդ֊ածխածին, սելեն

Հետևյալ հատկանիշներից որո՞նք են բնութագրում

1) ատոմի զանգվածը, 2) հոտը, 3) հալման և եռման ջերմաստիճանները, 4) ատոմի կառուցվածքը, 5) կարծրությունը, 6) ատոմային համարը 7) գույնը, 8) խտությունը.

ա) քիմիական տարրը

ատոմային համարը, ատոմի զանգվածը, ատոմի կառուցվածքը, ատոմային համարը

բ) պարզ նյութը

Հոտը, հալման և եռման ջերմաստիճանները, կարծրությունը, գույնը, խտությունը

4.Ստորև ներկայացված ո՞ր շարքում են միայն պարզ նյութեր

1) ծծումբ, օզոն, ուրան 2) քլոր, քրոմ, ապակի 3) կալիում, կալցիում, սոդա 4) սնդիկ, բրոմ, մեթան

Posted in Գրականություն

Կարճ պատմվածքներ

Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:

Ստեղծագործությունն ասում է, որ կյանքը տարբեր է լինում: Օրինակ մեկը կարող է ազատ, անկախ ապրել և կայացնել իր որոշումը, ոչ մյուսի նման ենթարկվել մեկին և միշտ համաձյնել այդ մեկի հետ: Նաև այն, որ դու ինչ տեսնում ես դա էլ սովորում ես:

Վերնագրիր ստեղծագործությունները:

Կյանքի վիճակը

Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։

Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։

-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։

-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։

-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։

-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։

-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։

-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։

-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։

-Վայ ինձ, ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։

Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։

Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։

Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։

-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։

Ու ցավով ծվում է վանդակի գերին.

-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։

Posted in Գրականություն

Սպիտակ ջրաշուշանը

Առաջադրանքներ

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։ Սյուժեն հետաքրքիր էր, որովհետև ես շատ եմ սիրում հեքիաթներ բարության մասին:
  • Պատկերավորման միջոցները շատ են։ Պատկերավորման միջոցները շատ են, որովհետև այստեղ կան շատ հերոսներ և արտաքինով ոչինչ չի նշվում:
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։ Ոճը հետաքրքիր չէ, որովհետև այստեղ ես առանձնահատկության չեմ տեսնում:
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։ Հեքիաթի հերոսները համոզիչ և ամբողջական չեն, որովհետև այնտեղ շատ հաճախակի տեղի է ունենում կախարդանք, որը այս հեքիաթում սովորական էր համարվում:
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։ Հեքիաթում տեղեկատվության չկա հնդկացիների մասին, այստեղ հնդիկները ուղղակի ազգ էին և հեքիաթը այդ աստղի մասին էր:
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։ Այո, այստեղ հերոսները անձնավորված են և դա շատ ավելի հետաքրքիր է դարձնում հեքիաթը, եթե այս հերոսները անձնավորված չլինեին հեքիաթը այդքան էլ իմաստ չէր ունենա:

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։