ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
- Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր- ծայր չունեցող, ցնորք- երևակայական պատկեր, լուսեղեն- լւյսից բաղադրված :
2. Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Ստեղծագործության այս հատվածով ուզում է ասել, որ գիշերվա մութը լի պայծառ աստղերով իր մեջ նույն մտքերն է արթնացնում և հիշեցնում իր սիրած էակի աչքերը, որը նա ամենուր որոնում է:
3.Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում։
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում, այս տողով Տերյանը ուզում է պատկերավոր նկարագրել, գիշերային դաշտերը:
4.Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:
Շիրակի Դաշտեր բանաստեղծությունը շատ բարեհաշտ նկարագրություններ էին և, նաև ուզում էր ասել, որ Տերյանը այդ պահին ուղղակի այդ գեղեցկություննից և հանգստությունից կարծես թե դա մի քնքուշ երազ էր, որն անընդհատ նույն ցնորքն էր այրում իր սիրտը:
5. Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:
Բնության նկարագրություն
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Հոգեվիճակ նկարագրություն
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Վերհիշել Տերյանից անգիր սովորած բանաստեղծությունները կամ սովորել՝