Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում

Անգիր սովորած բանաստեղծությունների ներկայացում։  

Կարդա՛ ,,Ինչպես Թումանյանը կտավներ,, փրկեց,, :  

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը: 

1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները: 
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ 

2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: Պատմվածքում աղքատի և հարուստի տարբերությունը զգացվում է այն պահից, երբ ուսումնարան գնալուց աղքատները գումար չունեին սովորելու, իսկ հարուստներն՝ ունեին։ Իրականում անընդհունելի է երեխաների մեջ դնել տարբերություն, սակայն ուրիշ լուծում տալն էլ է դժվար, իսկ երեխաներին սովորել էլ էր պետք։ Ցավալի է, որ այդ իրավիճակում տուժում են ընկերները, մեկը մյուսից հեռանալով, կամ չարաշահելով հարուստ ընկերոջը։ Ամբողջ պատմվածքի ընթացքում զգացվում է այդ խորթությունը միմյանց հանդեպ՝ հարուստի ու աղքատի։ Ախր դեռևս դրա մասին չիմանալուց առաջ նրանք հավասար և մոտիկ ընկերներ էին։

3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: 
Պատմվածքը շատ ցավեցրեց ինձ, երբ ընկերները իրար հետ խորթացան։ Տղան, ով այդ ամենը պատմում էր, չունենալով մեղավորություն, որ ավելի շատ հնարավորություններ ուներ քան մյուսները, մեծ հարված ստացավ ընկերոջից։ Ընդհանրապես կյանքում էլ է, եզակի, բայց հանդիպում նման դեպքեր, որի մեղավորը չկա։ Ավելի ճիշտ կլիներ անտեսել այդ տարբերակումը և նույն ընկերական հավասար կապը պահել։

Posted in Հայոց լեզու

Գործնակաան քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում  սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:

Թանգարանի ամեն սրահներում վաթսունական առարկա կա։

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:

Դպրոցի ամեն դասարանում դրված է տասնհինգ սեղան։

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:

Երամներում տանսհինգական կռունկ է։

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի:

Այդտեղ գետերը երեքական վտակ ունեն։

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Շենքերի ամեն նկուղը ունի երկու ելք, `հիմնական և վթարային

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին:

Ամեն տղային, պարգևատրեցին հազար դրամ։

2. Սխալները գտի ՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ  ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջեր ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յոթանասունհինգ բառեր թելադրվեց:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեքական:

Posted in Հայոց լեզու, Uncategorized

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Արևմտահայերեն

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Արևելահայերեն

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, նրան առնում է ուսին, տանում անտառ, մի տեղ է գցում և տուն վերադառնում:
Տարիներ են անցնում, տղան ամուսնանում, որդի է ունենում, խնամում ու մեծացնում է նրան: Սակայն, այս տղան հոր պես անշնորհակալ է լինում:
Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է, դնում է հորը ուսին ու սար բարձրանում:

—Տղաս, այստեղ գցիր ինձ ու ետ գնա, — ասում է հայրը
—Իսկ ինչո՞ւ հենց այստեղ, — հարցնում է տղան։
—Ես հորս մինչև այս ծառն եմ բերել, — պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել

Ի՞նչ եմ առաջարկում ընթերցել Թումանյանից

Քանի-որ այս օր Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է, ես նրա ստեղծագործություններից միքանիսը ձեզ կառաջարկեմ կարդալ։

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից խորհուրդ եմ տալիս սկսել նրա հայտնի «Սասունցի դավիթը» բանաստեղծությունից։ Սա 19-րդ դարում հայ ժողովրդի ազատության և անկախության համար մղվող պայքարի մասին է մի շքեղ դյուցազներգություն։ Բացի այդ, արժե ուշադրություն դարձնել նրա քնարական բանաստեղծություններին, ինչպիսիք են «Աղվեսը», «Մայրը» և «Գիշերային առաջին աստղի դիմաց»: Այս աշխատանքներն առանձնանում են խորը ապրումներով, բնության գունեղ նկարագրություններով ու մարդկային հույզերով։