Աշխատանք դասարանում
Անգիր սովորած բանաստեղծությունների ներկայացում։
Կարդա՛ ,,Ինչպես Թումանյանը կտավներ,, փրկեց,, :
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը:
1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները:
Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։
2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: Պատմվածքում աղքատի և հարուստի տարբերությունը զգացվում է այն պահից, երբ ուսումնարան գնալուց աղքատները գումար չունեին սովորելու, իսկ հարուստներն՝ ունեին։ Իրականում անընդհունելի է երեխաների մեջ դնել տարբերություն, սակայն ուրիշ լուծում տալն էլ է դժվար, իսկ երեխաներին սովորել էլ էր պետք։ Ցավալի է, որ այդ իրավիճակում տուժում են ընկերները, մեկը մյուսից հեռանալով, կամ չարաշահելով հարուստ ընկերոջը։ Ամբողջ պատմվածքի ընթացքում զգացվում է այդ խորթությունը միմյանց հանդեպ՝ հարուստի ու աղքատի։ Ախր դեռևս դրա մասին չիմանալուց առաջ նրանք հավասար և մոտիկ ընկերներ էին։
3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ:
Պատմվածքը շատ ցավեցրեց ինձ, երբ ընկերները իրար հետ խորթացան։ Տղան, ով այդ ամենը պատմում էր, չունենալով մեղավորություն, որ ավելի շատ հնարավորություններ ուներ քան մյուսները, մեծ հարված ստացավ ընկերոջից։ Ընդհանրապես կյանքում էլ է, եզակի, բայց հանդիպում նման դեպքեր, որի մեղավորը չկա։ Ավելի ճիշտ կլիներ անտեսել այդ տարբերակումը և նույն ընկերական հավասար կապը պահել։