Աշխատանք դասարանում
1. Խմբագրեք պատմությունը ։
Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբաղտ մարթկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից․ նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։
Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց․ ծերունին այսօր, երջանիկ է չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։
Ամբոխջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում․ ինչ Քեզ ինչ է պատահել, ինչ է եղել։
-Ոչինչ,- պատասխանում էր ծերուկը -,ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց,- ։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա, թե ինչու եմ երջանիկ։
2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ, հոգնել, երջանիկ, ջանալ։
դժբախտ-անբախտ
հոգնել-աշխատել
երջանիկ-բախտավոր
ջանալ-աշխատել
3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։
դժբաղտ-երջանիկ
մռայլ-ժպտալ
4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։
դժբախտ, երջանիկ, թունոտ
5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։
6. Պատմության համար վերնագիր հորինեք։
Երջանիկ ծերուկը
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականներ, ածականներ, թվականներ, բայեր։
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:
| Գոյականներ | ածականներ | թվականներ | Բայեր |
| Շենք | Արագ | Երեքական | Զրուցել |
| Հանելուկ | Շինարարական | Երրորդ | Կառուցել |
| Տաղավար | փայտաշեն | Հարյուր երեսուներկու | խառնել |
| Տեղ-տեղ | հոյակապդ | ջան |
2. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց հայտնվեց։
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Ոչ մեկը չփորձեց, հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել):
Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան։
Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Բոլորը հրավիրվել են կիրակի օրվա հավաքին։
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ է լցվել։
Ամբողջը (դառնալ) կրակի բաժին:
Ամբողջ դարձել է կրակի բաժին
3.Փորձի՛ր պատասխանել:
ա) ով ե՛րբ է ասում «ես»,
Եսը խոսողն է:
բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
Դուն խոսակիցն է:
գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:
Նա-ն այն մարդն է, ով տվյալ պահին մեզ հետ չէ:
4. . Հարցերին պատասխանի՛ր:
Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝ «նա»:
Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
Այն բաժակ ասում ենք այն ժամանակ, երբ այն հեռու է և՛ խոսողից և՛ խոսակցից: Այս բաժակը ասում ենք այն ժամանակ, երբ բաժակը գտնվում է խոսողի մոտ, իսկ այդ բաժակը ասում ենք այն ժամանակ, երբ այն մոտիկ է խոսակցին: