Posted in Կենսաբանություն

Ձկների բազմազանությունը և դասակարգումը: Ձկների կառուցվածքը:

  • Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։

Սիգ, իշխան, կարմրախայտ և այլն: Դրանք պատկանում են սաղմոնանմանների կարգին:

  • Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Նրանց մաշկը պատված է թեփուկներով: Նրանք ունեն լողակներ որոնց օգնությամբ շարժվում են:

  • Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում

Դրանք օգնում են նրանց տեղաշարժվել և արագություն հավաքել:

  • Ի՞նչ է լողափամփուշտը

Դա հատուկ գոյացություն է որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Դրա օգնությամբ ձուկը բարձրանում է վերև կամ սուզվում է:

Posted in Երկրաչափություն

Հատվածի միջնուղղահայացի և անկյան կիսորդի հատկությունները

Առաջադրանքներ․

1)

2)

3)

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)

37×2=74

<BAC=74

2)

Ըստ գծագրի տվյալների՝ գտեք CAD անկյունը․

90-40=50

50×2=100

180-100-40=40

Քանի, որ AD անկյան կիսորդ ուրեմն <EAd=<DAC=40

Posted in Երկրաչափություն

Բեկյալի երկարությունը

Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:

Հատվածները,որոնցից կազմված է բեկյալը, կոչվում են օղակներ։

Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:

Lauztas_lin.png

Օրինակ՝

Գծագրի նկարագիրը:

  1. ABCDE բեկյալը բաց է, այն ունի 5 գագաթ և 4 կողմ:
  2. FHG փակ բեկյալը ունի 3 կողմ: 
  3. KLMN և TPZV ինքնահատվող բեկյալներից առաջինը բաց է, երկրորդը՝ փակ:   

Բեկյալի հատկությունները․

1. Բեկյալը կազմող հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն: 
2. Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից:

Առաջադրանքներ․

1)Նշե’ք որևէ չորս A, B, C, D, կետեր: A և D կետերը միացրեք բեկյալ գծով, որը անցնում է B և C կետերով: Որոշել բեկյալի երկարությունը:

AB=5սմ

BC=4սմ

CD=5սմ

AD-?

5+4+5=14սմ

2)Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=11սմ, BC=5 սմ, CD=8 սմ, DE=14 սմ:

11+5+8+14=38սմ

3)Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=20դմ, BC=50 դմ, CD =80դմ։
80+20+50=150դմ
150դմ=1500սմ

4)Բեկյալի օղակների երկարություններն են 5 սմ, 6սմ և 8 սմ։ Գտեք այդ բեկյալի երկարությունը։
5+6+8=19սմ

5)A-ից B գնալու համար նույն արագությամբ շարժվող հետիոտներից առաջինն ընտրեց կապույտ ճանապարհը, երկրորդը՝ կանաչ ճանապարհը, երրորդը՝ դեղին ճանապարհը։ Ի՞նչ հերթականությամբ նրանք տեղ հասան։

Դեղին, կանաչ,կապույտ

Posted in Գրականություն

Գրականություն

Աշխատանք դասարանում 

Կարդա՛ և գրի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղծություններում։ 

Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ։ 

1․ Այս բանաստեղծության մեջ հեղինակն ուզում է ասել, որ մենք ենք մեր կյանքի հրաշագործը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն կարող է տանել իր երազանքի հետևից և իրականուցյուն դարձնել այն։

2. Այս բանաստեղծությունով Բախը ուզում է ասել, եթե դու ուզում ես դառնալ ուժեղ, անկախ և բոլոր իրավիճակների տերը լինող մարդ, ապա անկախ նրանից, թե ինչ կմտածեն ուրիշները, դարձիր այդ մարդը։

Posted in Քիմիա 7

Դասարանական աշխատանք

Նոր թեմա

1. Անվանի՛ր 101 և 118 կարգաթիվ ունեցող տարրերը:
110-Md Մենդելեեվիում
118-Og Օգանեսոն

2.Ստորև բերված ո՞ր շարքում են միայն ոչ մետաղական տարրեր.

1) Li, Mg, P

3) N, S, Ar

2) Ca, C, Br

4) Fe, Cr, I

3•. Na2O
Ar (Na)=23
Ar (O)=16
Mr(Na2O)=23•2+16=62
mo(Na2O)=23•1,66=3,818
mo(Na2O)=16•1,66=2,656
W=2•23:62=74
W=1•16:62=25

Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական n ատոմային զանգվածները (Ar): 2.5 միավորՀաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo): 2.5 միավոր
Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):  2.5 միավորՀաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները: 2.5 միավոր

Posted in Քիմիա 7

Տնային աշխատանք

1. Պատմի՛ր քո կատարած փորձի մասին:

2.
MgS
Li2S
BaS
K2S
Գրե’ք, մոլեկուլը կազմող քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգվածները(Ar):

Ar(Mg)-24

Ar(S)=32

Ar(Li)-7

Ar(S)=32

Ar(Ba)-137

Ar(S)=32

Ar(K)-39

Ar(S)-32

Հաշվե՛ք, այդ տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (mo):

MgS(mo)

24•1,66=3,984

32•1,66=5,312

Li2S(mo)

7•1,66=1,162

32•1,66=5,312

BaS(mo)

137•1,66=22,742

32•1,66=5,312

K2S(mo)

39•1,66=6,474

32•1,66=5,312


Հաշվե՛ք, տվյալ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):

Mr(MgS)=24•1+32•1=56

Mr(Li2S)=7•2+32•1=46

Mr(BaS)=137•1+32•1=169

Mr(K2S)=39•2+32•1=110

Հաշվե՛ք, նյութերի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

24•1:56•100=42,85

32•1:56•100=57,14

7•2:46•100=30,43

32•1:46•100=69,56

137•1:169•100=81,06

32•1:169•100=18,93

39•2:110•100=70,90

32•1:110•100=29,09

Posted in Կենսաբանություն

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփսում

1․ Օղակաձև որդերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Նրանք լինում են բազմախոզան և սակավախոզան:

Անձրևորդ, պալոլո, տզրուկ և այլ:

2․ Անձրևաորդի բազմացում:

Հողային որդերը բազմանում են սեռական ճանապարհով։
Երկրագնդի որդերի բազմացումը ապահովում է հողի բարելավումը և բերրիությունը։
Հողային ճիճուների բազմացմանը նպաստում է հողում օրգանական նյութի տարրալուծման բնական ցիկլը։
Երկրագնդի որդերի վերարտադրությունը կարող է դանդաղել շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններում կամ խախտված էկոհամակարգի պայմաններում:
Երկրագնդի որդերի վերարտադրության գործընթացի իմացությունն օգնում է գյուղատնտեսությանը ստեղծել կայուն և էկոլոգիապես առողջ գյուղատնտեսական համակարգեր:

3. Օղակաձև որդերի, որ ներկայացուցիչներն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:

Անձրևորդը և կալիֆորնիական որդը:

4. Ի՞նչ է ռեգենեռացիան:

Վերականգնումը վնասված կամ կորցրած հյուսվածքի, օրգանի կամ օրգանիզմի վերականգնման կամ վերականգնման գործընթացն է որպես ամբողջություն: Այս գործընթացը կարող է տեղի ունենալ ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների մոտ: Օրինակ՝ որոշ կենդանիներ կարող են վերականգնել իրենց մարմնի կորցրած հատվածները, օրինակ՝ պոչերը կամ վերջույթները։ Բժշկական համատեքստում վերականգնումը կարող է նշանակել վնասված մարդու հյուսվածքների կամ օրգանների վերականգնում վնասվածքից, հիվանդությունից կամ վիրահատությունից հետո:

5. Ժապավենաձև որդերի ի՞նչ տեսակներ գիտեք:

Էխինակոկ, եզն երիզորդ, խոզի երիզորդ և այլ:

6. Ո՞ր տեսակի մակաբույծով կվարակվենք եթե ուտենք տվյալ տեսակի մակաբույծով վարակված միս:

Կամ եզան երիզորդով կամ խոզի երիզորդով:

7. Ո՞ր տեսակի մակաբույծով կվարակվենք եթե ձեռք տանք վարակված շանը կամ կատվին :

Էխինակոկով:

8. Ֆլեշմոբ

9. Մարտ ամսվա բլոգային աշխատանք:
Անձրևորդի արտաքին և ներքին կառուցվածքը
Ժապավենաձև որդերի դաս
Օղակավոր որդեր

Posted in Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

Դերանուն-առաջադրանքներ

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը:
Գնալուց մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել:
Սխալ է: Ճիշտ է գնալիս:
Քո գնալուց հետո հյուրեր եկան:
Ճիշտ է:
Այդ աղջկան փրկելուց քիչ էր մնում ինքը խեղդվեր:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել փրկելով:
Մարդու կյանքը փրկելուց բարի գործ կ՞ա:
Ճիշտ է:
Շտապելուց ամեն ինչ  գցում էր ձեռքից:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել շտապելով:
Շտապելուց ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել շտապելիս:
Հոգնել եմ նույն բանն անվերջ ասելուց:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել ասել:
Այդ ասելուց հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը:
Ճիշտ է:
Հեռանալիս հիշեցրեց իր հրավերն ու խնդրանքը:
Ճիշտ է:
Հեռանալիս հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել հեռանալով:
Ուշադիր դիտելիս վրան ճեղք կնկատես:
Ճիշտ է:
Դա դիտելիս  հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:
Ճիշտ է, բայց նաև կարող է լինել դիտեմ:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:

Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Որ մարդը-Գրող մարդը գրում էր բանաստեղծություններ նվիրված իր մայրիկին։

Որ մարդը-Կառուցող մարդը,ով կառուցում է,իր տունը։

Որ մարդը-Ներող մարդը,ով ներել է,իր սիրած անձին։

Որ մարդը-Բարձրացող մարդը,ով բարձրանում էր դեպի իր նպատակ։

Որ մարդը-Հիացող մարդը,ով հիանում էր սարերով։

Posted in Պատմություն

Արտավազդ II

Արտավազդ 2-ը (Ք.ա. 55-34թթ.) գահ բարձրացավ միջազգային չափազանց բարդ իրադրության պայմաններում։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։ Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի պայմանագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։ Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ։ Միջագետք արշավող հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսին չի տրամադրել 1600-անոց հայկական հեծելազորը և դրանով նպաստել է Խառան քաղաքի մոտ վճռական ճակատամարտում (մ. թ. ա. 53 թ.) պարթևական բանակի հաղթանակին: 53 թ-ի հունիսին Արտաշատում հայտարարել է իր բարեկամությունը պարթևներին, սակայն չի խզել դաշնակցային հարաբերությունները Հռոմի հետ: Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։ Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես 2-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ 4-ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ 2-ը հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս Փրաասպայի ճակատամարտում պարտություն են կրում, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը մի քանի անգամ փորձում է ձերբակալել Արտավազդին, ինչը նրան չի հաջողում։ Մ.թ.ա. 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Ալեքսանդրիայում Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։ Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ՝ վարժ տիրապետելով հին հունարենին։ Ըստ Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք մեզ չեն հասել։

Posted in Պատմություն

Արտաշեսյան Հայաստանի սոցիալտնտեսական և մշակութային կյանքը

  • Ինչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը: Ինչպիսի փոփոխությունների ենթարկվեցին արվեստի տարբեր ոլորտները:

Հայկականաստվածները նույնացվում էին հունական աստվածների հետ: Որոշ առումներով փոփոխվեցին պաշտամունքները նույնպես:Կաին մի քանի համընդհանուր աստվածություններ: Դրանցից էին Արամազդ-Զևսը, Անահիտ-Արտեմիսը, Աստղիկ-Ափրոդիտեն և ալյն:

  • Ինչով էր պայմանավորված Արտաշեսյան Հայաստանում քրմապետի հետևաբար քրմական դասի ազդեցության թուլացումը:

Հայաստանը բաժանված էր չորս սահմանապահ զինվորական շրջանների որոնց անվանում էին բդեշխություններ, իսկ դրանց զորոհրամանատարը բդեշխն էր: Մինչև այդ քրմապետն էր երկրի «երկրորդ մարդը», բայց հետո մանավանդ Տիգրան Մեծի ժամանակ նա դուրս է մղվում «մեծ բդեշխի» կողմից:

  • Ինչ նշանակություն ուներ քաղաքաշինությունը Արտաշեսյան Հայաստանում

Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում հիմնվեցին և հետո զարգացան
նոր քաղաքներ, որոնցից ամենանշանավորն էին Արտաշատն ու Տիգրանակերտը։ Դրանք մի կողմից ենթարկվում էին կենտրոնական իշխանությանը,
մյուս կողմից ունեին ներքին ինքնավարություն։ Ամեն քաղաք ուներ
թագավորի կողմից նշանակված կառավարիչ։

  • Ինչպես էին Արտաշեսյան արքաներն Աշխարհաժողովի և Արտաշատի հրապարակի միջոցով հավասարակշռում իրենց իշխանությունը:
  • Ինչով կբացատրես այն, որ Արտաշես առաջինի կառավարման տարիներին դեռևս գերակայող էր արամեերենը, մինչդեռ Տիգրան Մեծի ժամանակ՝ հունարենը:

Արտաշես առաջինի ժամանակ գերակայող էր արամեերենը հելլենիստական Սելևկյան տերությանը հակադրելու համար: Տիգրան մեծի ժամանակ արդեն հունարենը զարգացավ:

  • Ինչպես կարող էին քաղաքներին արքաների տված արտոնությունները խթանել առևտուրն ու արհեստները: