Posted in Քիմիա 7

Ծծմբի այրումը:

Նախագծի մասնակիցներ` 7 դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝ Մարտ

Նպատակը ՝ Քիմիական գունախաղի դիտում, լաբորատոր սարքերից և նյութերից օգտվելու հմտությունների ձեռքբերում:

Ընթացքը՝

Երկաթե շերեփը լցնել քիչ քանակով ծծումբ, տաքացնել այրիչի վրա մինչև ծծմբի այրվելը և իջեցնել թթվածին պարունակող երկրորդ սրվակը: Օդում դանդաղ, հազիվ տեսանելի կապտավուն բոցով այրվող ծծումբը թթվածնում այրվում է վառ կապտամանուշակագույն բոցով :

Այրումն ավարտելուց հետո սրվակի պարունակությունը թափահարել և կապույտ լակմուսով կամ համընդհանուր ինդիկատորի թղթով ստուգել միջավայրը: Լակմուսը կարմրում է, քանի որ միջավայրը թթվային է.

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն