Հրաձգության ակումբ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Բոլոր մարզվողները պարտավոր են իմանալ զենքի և փամփուշտների օգտագործման անվտանգության կանոնները:
2. Կրակագծից դուրս ցանկացած զենք պետք է գտնվի պատյանի կամ հատուկ տուփի մեջ կամ ուղղված լինի դեպի առաստաղ՝ որևէ ապահով տեղ:
3. Զենքը թույլատրվում է մերկացնել միայն կրակագծում:
4. Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն կրակագծում՝ թիրախների կողմն ուղղված դիրքում:
5. Հրաձիգներին թույլատրվում է կրակել կամ պարապել առանց փամփուշտի միայն յուրաքանչյուրին հատկացված կրակատեղում:
6. Վարժությունը կատարելիս և մարզումների ժամանակ հրաձիգը կարող է հեռանալ զենքից միայն այն լիցքաթափելուց ու փականը բացելուց հետո:
7. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ զենքին առանց թույլտվության:
8. ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ նույնիսկ չլիցքավորված զենքը ուղղել կրակագծից դուրս:
9. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ ուրիշի զենքին առանց թույլտվության:
10. ԱՐԳԵԼՎՈՒՄ է զենքը և փամփուշտները թողնել ուշադրությունից դուրս:
11. ԱՐԳԵԼՎՈՒՄ է մոտենալ թիրախների առանց կրկի դադար հայտարարելու:
12. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ լիցքավորված զենքը ուղղել մարդկանց վրա:
13. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է ԿՐԱԿԵԼ ԹԻՐԱԽԻՑ ԴՈՒՐՍ /պատերին, պատուհաններին, լամպերին, հրաձգարանի կահավորանքին և այլն/:
Նետաձգության ակումբ
Նետաձգության պարապունքների անվտանգության կանոնները
Վոլեյբոլի ակումբ
Անվտանգության կանոնները վոլեյբոլում
Մարմնամարզության ակումբ
Բասկետբոլի ակումբ
Ֆիզկուլտուրա և բասկետբոլի անվտանգության կանոնները
Հանդբոլի, սեղանի թենիսի ակումբ
Ֆուտբոլի ակումբ