Աշխատանք դասարանում
1. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:
Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:
Դերբայներ- մտնել, փակած,, մտած, մտնելիս,
Դիմավոր-մտար, փակում եմ, փակեցիր, փակիր, մտնեիր, կփակենք, մտիր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, մտնում է, պիտի մտնի։
2. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):
Օրինակ`
Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:
Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:
Գետափին զբոսնելիս հանկարծ շներից հալածվող մի եղջերու տեսավ:
Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երկրորդ խողովակաշարը կառուցելիս պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:
Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:
Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ:
Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ
պայմաններում:
Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ
պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:
3. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:
Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:
չափել-չափելիս
Պահարանը չափելիս հասկացա, որ հասակս չի հասնի մինչև պահարանի գլուխ։
շարժվել-շարժվելիս
Դպրոց շարժվելիս քունս տանում էր։
կապել-կապելիս
Փողկապը կապելիս նկատեց, որ այն կեղտոտվել էր։
մտնել-մտնելիս
Սենյակ մտնելիս ոտքս հարվածեցի դռանը։
տեսնել-Տեսնելիս
Ամեն անգամ տատիկիս տեսնելիս մեծ ուրախություն եմ զգում։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր:
Լսել, բարձրանալ, հեռանալ:
Լսել-լսելուց, լսելով
Այդ լուրը լսելուց հետո անաղմուկ դուրս եկա սենյակից։
Եվ ինձ լսելով՝ կարող են ասել. «Գժվե՞լ է, ի՜նչ է». (Պ․Սևակ)
բարձրանալ-բարձրանալուց, բարձրանալով
Լեռը բարձրանալուց առաջ նախաճաշեցինք նրա ստորոտին։
Օդանավը վերև բարձրանալով՝ անհետացավ ամպերի մեջ։
հեռանալ-հեռանալուց, հեռանալով։
Ընկերոջս հեռանալուց հետո շատ տխրեցի։
Այդ հարցը չի լուծվի նախագահի հեռանալով։
2. Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:
Երգելու ժամանակ ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախից: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)
Մեղր լցնելուց մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)
3. Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:
Այդ նամակը կարդալու ժամանակ նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)
Ամբողջը երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց)
Այդ տունը կարդալով սպասում էր որդու վերադարձին: (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելով: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալուց մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ -ինչի՞ց)
Հիվանդանալուց միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ -ե՞րբ)