Լրացուցիչ աշխատանք (տանը)
Կարդա՛ ստեղծագործությունը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
Ճագարներ լուսնի տակ (Հեղինակ՝ Դինո Բուցատի)
Հարցարան
- Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:
Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե ինչ է սպասում մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:Իմ կարծիքով մարդկանց և ճագարների միջև համեմատությունը այս տողերում է։ Այս տողերի փոխաբերական իմաստն այն է, որ մենք բոլորս չգիտենք, թե, երբ մեզ հետ ինչ-որ բան կպատահի։ - Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:
Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ, մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված: